
2012-08-02
Օգոստոսի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի և ընկերակցության Երևանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետին ներկայացվեցին ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից Երևանում իրականացվող բարեգործական ընդհանուր ծրագրերը, խոսվեցին ՙՀայ կրթություն՚ կրթական հիմնադրամի կրթահամալիրի (Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց) Հարավ Արևմտյան թաղամասում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական ընթացքի, Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սոցիալ-կրթական կենտրոնի գործունեության մասին:
Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը իր պատրաստակամությունը հայտնեց հարկ եղած դեպքում օժանդակել ԱՀԱԸ-ի Երևանում իրագործվող բոլոր ծրագրերին:
Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի բաժին

2012-06-22
2012 թ. հունիսի 22-ին, ժամը 18-ին Երևանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 42/7 հասցեում տեղի ունեցավ ՙՀայ կրթություն՚ կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ պրն Հարութ Ներսեսսյանը, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար պրն Դավիթ Օհանյանը, բարերարներ տեր և տիկին Էդվարդ և Փամելա Ավետիսյանները (ԱՄՆ) այլ հյուրեր արտերկրից, կրթահամալիրի կոլեկտիվը, ծնողներ, աշակերտներ:
Արարողությունը սկսվեց կրթահամալիրի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի բացման և շնորհավորանքի խոսքով:
Այնուհետև ելույթ ունեցավ պրն Հարութ Ներսեսսյանը: Նա հակիրճ ներկայացրեց կրթահամալիրի ստեղծման պատմությունը և կարևորելով հիմնարկեքի արարողությունը` մասնավորապես ասաց հետևյալը. ՙԱյսօր սկսվում է մեր երկար տարիների երազանքի իրականացման առաջին փուլը: Եվ սա միայն սկիզբն է: Մենք երախտագիտությամբ ենք հիշում երջանկահիշատակ վեր. Մովսես ճանպազյանի անունը, ով, ի սկզբանե, բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանների հետ մեկտեղ այս բարեգործական ծրագրի ջատագովն էր: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀԱԸ գործադիր տնօրեն պրն Լևոն Ֆիլյանին, ԱՀԱԸ Հայաստանի նախկին ներկայացուցիչ վեր. Ռընե Լևոնյանին և բոլոր նրանց, ովքեր անցած տարիների ընթացքում ամեն բան արել են այս ծրագիրը կյանքի կոչելու համար, որպեսզի ունենանք լավագույն կրթօջախ՚:
Շարունակելով իր խոսքը` պրն Ներսեսսյանն ասաց. ՙԱյս նոր կառույցը իր ժամանակակից հարմարավետ պայմաններով կլինի լավագույն դպրոցական շենքը Հայաստանում, ինչն էլ կպարտավորեցնի դպրոցի տնօրենությանը և ուսուցչակազմին` է՛լ ավելի բարձրացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների որակը և դառնալ լավագույն դպրոցներից մեկը Հայաստանում՚:
Պրն Հարութ Ներսեսսյանը շնորհակալություն հայտնեց նաև Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար պրն Դավիթ Օհանյանին, ով հարկ եղած դեպքում մշտապես աջակցություն է ցուցաբերել կրթահամալիրի աշխատանքներին:
Պրն Դավիթ Օհանյանն իր ելույթում շնորհավորեց կրթահամալիրի կոլեկտիվին, շնորհակալություն հայտնեց բարերարներին հայրենանվեր նախաձեռնության համար և ասաց. ՙՀայ Ավետարանչական ընկերակցության հետ մեր համագործակցությունը սկսվել է վաղուց` դեռ 1990-ական թվականներին, վաղամեռիկ թաղապետ Վահան Զատիկյանի օրոք, այն ժամանակ էլ մեր ավագանու որոշմամբ Հայ Ավետարանչական ընկերակցությանը անհատույց տրամադրեցինք մանկապարտեզի մի շենք… և մինչև այսօր կրթահամալիրի գործունեության մասին մեր վարչական շրջանի բնակիչներից լսում ենք միայն գովասանքի խոսքեր… Ես ուրախ եմ, որ այս նոր դպրոցաշենքը լինելու է մեր վարչական շրջանում և վստահ եմ, որ այն կդառնա կրթության մի նոր լավ օջախ մեր վարչական տարածքում՚: Պրն Դ.Օհանյանը շնորհակալություն հայտնեց բարերարներ տեր և տիկին Ավետիսյաններին և ասաց. ՙԱնկախ այն բանից, թե մենք որտեղ ենք ապրում, շարունակում ենք մնալ հայ և, եթե չլինեին մեր սփյուռքահայ հայրենակիցների ներդրումները, մեր հաջողությունները գուցեև այսքան ակնհայտ չլինեին: Ես համոզված, որ այս դպրոցում սովորելու են մեր երկրի ապագա ղեկավարները: Տեսնելով շենքի նախագիծն ու մանրակերտ` վստահ եմ, որ կրթահամալիրի աշխատակազմը ջանք չի խնայի` շենքային պայմաններին համապատասխան կրթության մակարդակ ապահովելու համար՚:
Պրն Էդվարդ Ավետիսյանը բարեմաղթանքի իր խոսքում, մասնավորապես ասաց. ՙԱյս օրը առանձնահատուկ է մեզ համար: Կյանքի է կոչվում տարիների մեր երազանքը: Ձեզ ենք ներկայացնում կրթահամալիրի հիմնական և ավագ դպրոցի նոր շենքի մանրակերտը: Այս շենքի կառուցման համար օգտագործվելու են հայ գիտնականների կողմից մշակված արդի տեխնոլոգիաներ, այն հագեցած է լինելու ամենաժամանակակից ուսումնական սարքավորումներով… Այս ծրագիրը մենք ներկայացրել էինք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարներին, ովքեր պատրաստ են մեզ հետ համագործակցելու և մեզ աջակցելու: Այս շենքը սեյսմիկ առումով լինելու է ամենակայուն կառույցը Հայաստանում: Այն կունենա բազմաթիվ և բազմապիսի այլ հնարավորություններ, օրինակ, էլեկտրաէներգիայի նվազագույն սպառում և այլն… Վստահ եմ, որ այս կրթահամալիրում ուսանած երեխաները Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ և ապահով՚: Այնուհետև ելույթ ունեցան կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը, կրթահամալիրի ծնողական և աշակերտական խորհուրդների նախագահները, ովքեր իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին Հայ Ավետարանչական ընկերակցությանն ու բարերարներին` այսօրինակ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար:
Ընթերցվեց հիմնարկեքի հիշատակարանը, որտեղ գրված էր.
ՙԱմենակալ և բարեհաճ Աստծու կամքով 2012 թվականի հունիսի 22-ին կատարվեց ՙՀայ կրթություն՚ կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի նոր շենքի հիմնարկեքը: Կառուցումն իրականացնում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը` տեր և տիկին Էդվարդ և Փամելա Ավետիսյանների բարերարությամբ:
Այս նոր կրթօջախը կդառնա օրինակելի կրթական հաստատություն, կապահովի կրթության և դաստիարակության պատշաճ մակարդակ, նրա շրջանավարտները կկարողանան ուսումը շարունակել աշխարհի լավագույն բուհերում:
Աստծու կամքով այն կդառնա օրհնության և գիտության, հայ մշակույթի և համամարդկային արժեքների հանրահռչակման օրրան ներկայիս և գալիք սերունդների համար:
Թող Աստված օրհնի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, երախտարժան բարերարներ տեր և տիկին Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին, շնորհի նրանց կենաց արևշատություն և ազգանվեր գործերի մեջ նոր հաջողություններ:
1. Էդվարդ և Փամելա Ավետիսյաններ
բարերարներ
2. Հարութ Ներսեսսյան
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայա-ցուցիչ,
կրթահամալիրի համակարգող կոմիտեի նախագահ
3. Մելանյա Գեղամյան
կրթահամալիրի տնօրեն
4. Ռուբեն Կրիկյան
կրթահամալիրի համակարգող կոմիտեի անդամ
5. Հենրի Բալաբանյան
կրթահամալիրի համակարգող կոմիտեի անդամ
6. Վլադիմիր Օսիպով
կրթահամալիրի համակարգող կոմիտեի անդամ
7. Տիգրան Թովմասյան
կրթահամալիրի համակարգող կոմիտեի անդամ՚:
Հիշատակարանի ընթերցումից հետո կրթահամալիրի սաները այն դրեցին պարկուճի մեջ,որը տեղադրեցին նոր շենքի հիմքում: Արարողությունը ուղեկցվում էր սաների կողմից հայրենասիրական երգերի կատարումներով:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին
Անդրանիկ Մարդոյան

2012-06-01
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Հայ Ավետարանական համայնքի անդամ բժիշկ Ալբերտ Ֆիլիպսի գլխավորությամբ, հունիսին Հայաստանում էին ամերիկահայ բժիշկների 30-հոգանոց խումբը, որում ընդգրկված էին նաև բուժքույրեր և բժիշկների օգնականներ:
Բժիշկների խումբը Լոռու մարզում (Վանաձոր, Ստեփանավան) ընդունեց 900-ից ավելի հիվանդների, որոնց ախտորոշումից հետո բաժանվեցին դեղեր: Տեսողական խնդիրներ ունեցողներին անվճար տրվեցին ակնոցներ:
Բժիշկների խմբի` Հայաստան գալու շարժառիթն էր քրիստոնեական սերը, պարտքի գիտակցությունը հայրենիքի և հոգատարությունը մերձավորի հանդեպ:
Խմբի անդամները ազատ ժամերին այցելեցին Հայաստանի տեսարժան և պատմական վայրեր:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին

2012-07-30
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորեց Մ.Մկրտչյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրեց նախարարության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, հայ համայնքների այժմյան խնդիրները և հայոց լեզի ուսուցման իրավիճակը սփյուռքյան դպրոցներում:
http://www.mindiaspora.am/am/News/2133

2013-01-10
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայ Ավետարանչական ընկերակցությունն ամեն տարի կազմակերպում Ամանորյա և Սուրբ Ծննդյան հանդիսություններ Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերում, որոնց մասնակցում են հազարավոր երեխաներ:
Հունվարի 8 և 9-ին կրկին մարդաշատ էր Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնի դահլիճը: Այդ օրերին տեղի ունեցան Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախմբի` Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը նվիրված «Արքայադուստրն ու թզուկները» բեմադրության հինգ ներկայացումները (բեմադրության ռեժիսոր` Նունե Աբրահամյան):
Ներկայացմաներին ներկա եղան մոտ 2000-ից ավելի երեխա և ծնող, ովքեր մեծ հետաքրքրությամբ դիտում էին բեմում զարգացող իրադարձությունները և իրենց բացականչություններով ու ծափողջույններով երբեմն արձագանքում դեպքերին:
Ի դեպ, հունվարի 9-ի առաջին ներկայացումը նվիրված էր Հայաստանում հանգրվանած սիրիահայ ընտանիքների՝ մոտ 200 երեխաների:
Ներկայացումներին ներկա բոլոր երեխաները ստացան նվերներ:
|

2012-09-18
Գործազրկությունը Հայաստանի ամենակարևոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից է, և երիտասարդների գործազրկությունն այս համատեքստում ամենակարևոր հարցն է: Առանձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հետ կապված իրավիճակը: Մի կողմից՝ երիտասարդները պնդում են, որ արժանապատիվ աշխատանք գտնելը հիմնական մարտահրավերներից մեկն է, հատկապես եթե բացակայում է աշխատանքային փորձը: Մյուս կողմից՝ ընկերություններն ու կազմակերպությունները պնդում են, որ նորավարտ երիտասարդները ֆորմալ կրթությունից անմիջապես հետո պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել աշխատաշուկայում, քանի որ չունեն աշխատանքային փորձ, մրցունակ հմտություններ ու գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում:
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրեցին համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել գործազուրկ երիտասարդներին աշխատանք փնտրելու անցումային շրջանում` տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու կլինի մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ԵԱԱ-ի այս փուլի հովանավորն է, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը գլխավոր քայլերից մեկն է՝ տնտեսության, ինչպես նաև հասարակության ներսում սոցիալական հենքի պահպանման և ընդլայնման համար: ԱՀԱԸ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին, ԱՄՆ-ում:
«ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն վերջին երկու տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ են հաստատել, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները՝ կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի: «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը կօգնի կանխել երիտասարդների արտահոսքը Հայաստանից: ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրում են համագործակցության հնարավոր այլ ոլորտներ ևս»,- նշեց Հարութ Ներսեսյանը:
«Մեր գործընկերության գլխավոր արդյունքը թիրախային արձագանքն է զբաղվածության հետ կապված այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի երիտասարդությունը: Այս ոլորտում մեր փորձը մեզ դարձնում է լավագույն գործընկեր՝ աջակցելու երիտասարդների կարողությունների երկարաժամկետ զարգացմանը»,- իր բացման խոսքում ասաց Դաֆինա Գեռչևան:
ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ նրանց նախապատրաստելու և լավագույնս նախապատրաստելու հետագա զբաղվածության համար:
2007-2009 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի երեք փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռքբերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 118 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի 6 մարզերում, և պրակտիկանտների մոտ 50 տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:
***
ՄԱԿ-իԶարգացմանծրագիրըգործընկերայինկապերէհաստատումհասարակությանբոլորխավերիներկայացուցիչներիհետ` զորակցելովպետություններինդիմակայելուճգնաժամերին: ՄԱԶԾ-նխթանումէնաևաճը, որկոչվածէբարելավելույուրաքանչյուրանձիկյանքիորակը: Մնայուններկայությունունենալով 177 երկրներումևտարածքներում`մենքհամաշխարհայինփորձևտեղականլուծումներենքմատուցում` նպաստելովկյանքիբարելավմանըևաջակցելովկայունպետականությանձևավորմանը:
ՄԱԶԾ-ն hաստատվելէՀայաստանում 1993թ. մարտինևաջակցումէկառավարությանըմինչ 2015թ. իրականացնելուազգայինզարգացմանառաջնահերթությունները, ինչպեսնաևհասնելուՀազարամյակիզարգացմաննպատակներին:
Տեսանյութ այս թեմայով կարող եք դիտել այստեղ:
ՄԱԿ-ի ԶԾ-ի պաշտոնական կայք http://undp.am/?page=LatestNews&id=823
.jpg)
2012-09-28
Սեպտեմբերի 28-ին Ամերիկայի Հայ ավետարանչակն ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և «Հեյֆեր» ու «Զարգացման սկզբունքներ» կազմակերպությունների միջև վերակնքվեց Լոռու և Տավուշի մարզերում համատեղ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համաձայանագիր:
![]() |
![]() |

2012-09-27
Սեպտեմբերի 27-ին Հայ Ավետարանչական կենտրոնում տեղի ունեցավ Հայ Ավետարանչական ընկերակցության «Շողիկ» համույթի համերգը, նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:
Համերգն արժանացավ ունկնդիրների բարձր գնահատականին: Յուրաքանչյուր ելույթ ընդունվում էր բուռն ծափողջյուններով: «Շողիկ» համույթը կար և կլինի ժողովրդկան համույթների լավագույններից մեկը:

2012-09-27
57-ամյա ֆրանսիացի Մարկ Բրունեն հուլիսի 21-ին իր հայրենի Վալանս քաղաքից սկսել է իր 6000-կիլոմետրանոց ճանապարհորդությունը մի շատ յուրահատուկ հեծանվով:
Արշավի հենց սկզբից Մարկ Բրունեն ճամփորդել է մենակ և առանց որևէ աջակցության, քնել է իր վրանում կամ ճանապարհին հանդիպած պատահական մարդկանց տներում: Նա անցել է ավելի քան 10 երկրներով` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան:
Սեպտեմբերի 26-ին Մարկ Բրունեն հյուրընկալվեց Իջևանում, որը համարվում է Վալանսի քույր քաղաքը: Երևանում նրան դիմավորեցին սեպտեմբերի 30-ին Վահագնի թաղամասում, այնուհետև` Հանրապետության հրապարակում:
Նույն օրը երեկոյան` Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և ՙՀույս Հայաստանի համար՚ կազմակերպության Երևանի գրասենյակում (Մարշալ Բաղրամյան 18), տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն ի պատիվ Մարկ Բրունեի:
Հոկտեմբերի 1-ին Մարկ Բրունեն հյուրընկալվեց ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության ՙԲարի լույս հայեր՚ ծրագրին և մանրամասնորեն պատմեց իր հետաքրքրիր և անականկալներով լի ճամփորդության մասին:
Կեսօրին` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, Մարկ Բրունին ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հյուրընկալեցին լրագրողներին:
Դեսպան Անրի Ռենոն հեծանվորդի արարքը մեծ սխրանք որակեց, ոչ սովորական, իսկ իրականացրած առաքելությունը` կապող օղակ Վալանսի եւ Երեւանի միջեւ: “Մարկ Բրունի հածանվարշավը մարզական սխրանք է: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո նա ցանկացել է ինչ որ կերպ օգնել Հայաստանին: Մարկի այս քայլը համահունչ է Ֆրսնասիայի դեսպանության ընդունած ռազմավարությանը` ՙօգնել և միավորել՚:
Պատասխանելով լրագրողների հարցերցին Ֆրանսիացի մարզիկը առանձնահատուկ ջերմությամբ էր խոսում Հայաստանի և հայ ժողովրդի մասին. ՙՆման լայն արձագանք, խանդավառություն և հյուրենկալություն չէի ակնկալում, ինքս իմ արարքը քաջագործություն չեմ համարում: Չէի սպասում անգամ, որ սա այսպիսի մեծ արձագանք կգտնի լրագրողների շրջանում: Շատ շնորհակալ եմ՚:
Բրունեն պատմեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն իր մոտ ծագել է դեռ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այդ ժամանակվանից նա ցանկացել է ինչ-որ կերպ օգտակար լինել հայ ժողովրդին:
Հանդիպման ժամանակ մարզիկը կիսվեց ճանապարհորդության ընթացքում իր ստացած տպավորություններով:
Մարկ Բրունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա: Նա նաև սիրող մարզիկ է: Մարկն այս ճամփորդությունը ձեռնարկել է ոչ միայն որպես սպորտի սիրահար: Նրա նպատակը մարդասիրական է. հովանավորվելով իր իսկ կազմակերպության կողմից` ճամփորդության ընթացքում նա միջոցներ է հայթայթում Ֆրանսիայի ՙՀույս Հայաստանի համար՚ և ՙԱմերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն՚ կազմակերպությունների համար, որոնք արդեն 20 տարուց ավելի միասին աշխատում են Հայաստանում: Հավաքված գումարները կօգտագործվեն հիմնանորոգելու Շիրակամուտ գյուղի ՙԱրևիկ՚ մանկապարտեզի ջեռուցման համակարգը:
Այս մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
«Հույս Հայաստանի համար» և «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն» կազմակերպությունների մամուլի բաժին
Մանրամասն տեղեկությունների կամ նվիրատվությունների համար այցելեք

2012-10-21
Հոկտեմբերի 21-ից 27-ը Երևանի «Մետրո» թատրոնում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան 12-րդ «Նռան հատիկ» փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանի և Ղարաբաղի դպրոցների 36 թատերական կոլեկտիվներ:
Փառատոնին մասնակցեց նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի, Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի «Առլեկին» թատերախումբը, որը ներկայացրեց «Թումանյանական մանրապատումներ» ներկայացումը: Կրթահամալիրի թատերախմբի ելույթը արժանացավ ժյուրիի բարձր գնահատանքին, որն էլ խմբին պարգևատրեց շնորհագրով և «Նռան հատիկ» փառատոնի հատուկ «Թռիչք» արձանիկով:
Փառատոնը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Փառատոնը նվիրված էր Հայ տպագրության 500-ամյակին:

2012-10-22
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում` այն համարելով մարդասիրության եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից:
Արցախի նախագահի պաշտոնական վեբկաք.

2012-09-03
2012 թ. սեպտեմբերի 3-ին Բերդի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում, բացվեց բարեգործական ճաշարան, որը հովանավորվում է Գերմանիայի Ռոթհենբուրգ-ՕփթրԹաուբեր քաղաքի Մայրատան միանձնուհի քույր Հաննա Քրիստենի միջոցով:
Ճաշարանից օգտվում է 50 կարիքավոր մեծահասակ և 25 երեխա: Ճաշարանն աշխատում է շաբաթական հինգ օր:
Բացմանը մասնակցեցին և կազմակերպիչներին բարեմաղթանքի և շնորհակալական խոսքեր հղեցին Բերդի քաղաքապետի տեղակալ Էդիկ Մելիքյանը, աշխատակազմի քարտուղար Արևիկ Մաճկալյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Բերդի գրասենյակի աշխատակիցներ Ատոմ Սիմոնյանը և Մարգարիտա Մանուչարյանը:

2012-06-28
1998 թվականի մայիսին, երբ երեխաներն առաջին անգամ ոտք դրեցին Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մանկապարտեզը, հավաքված աշխատակազմը չէր էլ պատկերացնում, որ տարիների ընթացքում ունենալու են մեծ հաջողություններ, հիմնվելու է կրթահամալիրի դպրոցը, եւ այս տարի լինելու է արդեն նոր շենքի հիմնարկեքը: Կրթահամալիրի նոր շենքում, որը կառուցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 42/7 հասցեում, կբացվի նաեւ ավագ դպրոցը:
Թեեւ «Հայ կրթություն» հիմնադրամը կամ, ինչպես ընդունված է ասել, Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրն ունի ավագ դպրոցի լիցենզիա, սակայն շենքային սահմանափակ պայմանների պատճառով չունի ավագ դպրոց, եւ 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաներն ավագ դպրոցի կրթությունը շարունակում են ուրիշ դպրոցներում: Սակայն նոր շենքի կառուցումից հետո կբացվի եւ ավագ դպրոցը: Թեմային «Ազգը» եւս մի անգամ անդրադարձել է հունիսի 22-ի համարում:
Հուրախություն աշակերտների, մանկավարժների, ծնողների եւ այլոց, ովքեր ամսի 22-ին հավաքվել էին Բաբաջանյան 42/7 հասցեում, եղավ «Հայ կրթություն» հիմնադրամի նոր շենքի հիմնարկեքը:
«Հայ կրթություն» հիմնադրամի հիմնադիրը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն է, եւ նոր շենքի կառուցումն էլ ստանձնել է ընկերակցությունը` բարերարությամբ Էդուարդ ու Պամելա Ավետիսյանների , որոնք նույնպես ներկա էին հիմնարկեքին:
Էդուարդ Ավետիսյանն ասում է` շենքի կառուցումն ու ավագ դպրոցի բացումը 10 տարիների երազանք է, ինչն այսօր իրականություն է դառնում: Դպրոցն ունենալու է ամենաարդի տեխնոլոգիաները, որոնք մշակել են հայ գիտնականները: Շենքը կունենա նաեւ լաբորատորիա, որտեղ հավաքվելու ու քննարկումներ են կազմակերպելու ճարտարապետները, ճարտարագետները եւ ուրիշ ոլորտների մասնագետները: Եվ շնորհիվ կրթության մեջ արդեն իսկ ձեռք բերված բարձր մակարդակի, որը հետագա տարիներին էլ պահպանվելու եւ խթանվելու է, Ավետիսյան կրթահամալիրի շրջանավարտները կունենան գերազանց միջնակարգ կրթություն:
«Ու շնորհիվ այս ուսման Հայաստանը պետք է լինի ավելի ուժեղ ու ապահով», ավելացրեց ամերիկահայ բարերար Էդուարդ Ավետիսյանը, որին համակարծիք է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը :
«Համոզված եմ, որ այս դպրոցում սովորելու են Հայաստանի ապագա պետական այրերը», ասաց Դավիթ Օհանյանը:
Պարոն Օհանյանը նշում է, որ Հայ ավետարանչական ընկերակցության հետ իրենց վարչական շրջանի համագործակցությունը սկսվեց 1990-ական թվականներից, երբ համայնքի ավագանին որոշեց մի մանկապարտեզ անհատույց տրամադրել ընկերակցությանը, ինչի համար պարոն Օհանյանը բնավ չի ափսոսում, այլ հակառակը:
Հիմնարկեքի արարողությունը ներկաների, մանավանդ երեխաների ու մանկավարժների համար վերածվել էր տոնակատարության:
«Անհամբեր կսպասենք առաջին զանգին նոր կառուցված դպրոցում», ասաց ծնողական խորհրդի նախագահ տիկին Մեսրոպյանը : Իսկ աշակերտները խոստացան` թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս մշտապես լավ սովորել:
«Հայ կրթություն» հիմնադրամ երեխաները հաճախում են 3 տարեկանից` սկզբում մանկապարտեզը, իսկ 6 տարեկանից փոխադրվում են դպրոց:
Ներկաները համոզված էին` ավագ դպրոցն էլ կարդարացնի սպասվելիք հույսերը:
«Ավետիսյան կրթահամալիրը պետք է պատրաստի Հայաստանի ապագա առաջնորդներ, ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սա դառնա լավագույն դպրոցը Հայաստանում», ավելացրեց Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը :
http://www.azg.am/AM/2012062820

2012-05-22
Տարիներ առաջ ամերիկահայ բարերար Էդուարդ Ավետիսյանը որոշում է մոր ծննդյան 90-ամյակի առիթով նրան մատուցել յուրահատուկ մի նվեր, որի ձեռք բերած հաջողություններին, սակայն, կյանքի վերջին տարիներն ապրող մայրն ականատես չի լինում:
Էդուարդ Ավետիսյանը պատմում է. «Երբ ուզում էինք մորս ուրախացնող մի բան գնել նրա ծննդյան առթիվ, նա մերժեց` ասելով այլեւս կարիք չունի ինչ-որ շքեղության կամ նոր հագուստի: Մյուս զավակների հետ մտածելուց հետո փոխեցինք մեր առաջարկը, որը նա ոչ միայն ընդունեց, այլեւ խրախուսեց ու պատգամեց` անպայման դա կյանքի կոչել»:
Նրանք առաջարկել էին ֆինանսավորել մի կրթօջախ, որտեղ հայ երեխաները կրթություն կստանան:
Էդուարդ Ավետիսյանն առ այսօր էլ հավատարիմ է մոր պատգամին: Հենց այդ հավատարմությունը, որն ուղղված է նաեւ կրթօջախի յուրաքանչյուր սանին, երեկ Էդուարդ Ավետիսյանին ու նրա կնոջը` Պամելա Ավետիսյանին, ուղղորդել էր «Հայ կրթություն» հիմնադրամ, որտեղ դպրոցի 9-րդ դասարանի սաների ավարտական արարողությունն էր:
Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը նշում է` «Հայ կրթություն» հիմնադրամի հիմնադիրն ընկերակցությունն է, իսկ կրթօջախը կամ, ինչպես ընդունված է ասել, Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը պատկանում է հիմնադրամին:
Կրթահամալիրի պաշտոնական անվանումը «Հայ կրթություն» հիմնադրամ է, գործում է 1998 թվականից, իսկ բարերարները Էդուարդ ու Պամելա Ավետիսյաններն են:
Հարութ Ներսեսյանը հավելում է. «Կրթօջախի աշխատանքներին հետեւում ենք, որ այստեղ պահպանվի կրթության բարձր մակարդակը»:
Դպրոցում առայժմ սովորում են մինչեւ 9-րդ դասարան, քանի որ ներկայիս տարածքը փոքր է եւ ավագ դպրոցին չի բավարարում, սակայն ավագ դպրոցի լիցենզիա կրթահամալիրն ունի, իսկ 2 տարի անց կունենա եւ անհրաժեշտ տարածքը:
Հենց այսօր կրթահամալիրի նոր շենքի հիմնարկեքն է Հարավարեւմտյան թաղամասում, իսկ շինարարությունը կսկսվի մի շաբաթից:
Ավետիսյան կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանն ասում է. «Համաձայն բարերարների խոստումի` 2014 թվականի սեպտեմբերից մեր երեխաները կտեղափոխվեն նոր շենք ու արդեն կունենանք նաեւ ավագ դպրոց»:
Իրենց ավարտական միջոցառմանը իններորդցիները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, պարային մի կատարում, հնչեցին բարեմաղթանքներ, դպրոցին նվիրված խոսքեր:
Մյուս ուսումնական տարում շրջանավարտներն իրենց կրթությունը կշարունակեն արդեն ուսումնական այլ հաստատություններում:
Օրինակ` Ժենյա Հարությունյանը դիմելու է պարարվեստի մանկական քոլեջ, ուզում է պարուհի դառնալ, իսկ Ավետիսյան կրթահամալիրի մասին ասում է` ներսում ձեւավորվել է ընկերական միջավայր, եւ կա առանձնահատուկ մոտեցում ամեն աշակերտի հանդեպ:
Ժենյան կրթահամալիր հաճախել է 12 տարի: Ինչո՞ւ 12, ոչ թեՙ 9: Տնօրենը բացատրում է` երեխաները կրթահամալիր հաճախում են դեռ 3 տարեկանից` սկզբում մանկապարտեզը, իսկ 6 տարեկանից տեղափոխվում արդեն դպրոց:
Հիմա դպրոցում սովորում է 200 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում 51 հոգի: Նրանք ուսումնասիրում են կրթության ու գիտության նախարարության արտոնած բոլոր առարկաները, բացի դրանից` իրենց նախասիրությամբ ու բարերաների հովանավորությամբ անցնում պարի, կավագործության, համակարգչի եւ ուրիշ առարկաների դասաժամեր: Տնօրենն ընդգծում է, որ կրթահամալիրը բարեգործական է ու անվճար, հնարավորություն է տալիս կրթություն ստանալու նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը շուրջ 23 երկրներում օժանդակում է հայ համայնքներին, 1988 թվականից օժանդակում է նաեւ Հայաստանին, հետագայում` նաեւ Lեռնային Ղարաբաղին: Ընկերակցության ծրագրերից մեկն էլ սույն կրթահամալիրը հիմնելն ու հովանավորելն է:

2012-05-13
Հարցազրույց «Մեդիքալ Միշըն» կազմակերպության ներկայացուցիչներ բարերար Վարդգես և Մերի Նաջարյանների հետ:Interview with Dr. and Mrs. Mary and Vartkes Najarian

2012-11-21
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ պրն. Հարութ Ներսեսսյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Գյումրիի քաղաքապետ պրն. Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ աղբյուրներից.
1. http://tert.am/am/news/2012/11/22/gyumri-hay-avetaranchakan-ekeghe/
2. http://zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=773896552
3. http://www.1in.am/arm/armenia_politics_134663.html

2012-11-22
Երեկ՝ 21.11 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց 1918թ.- ից գործող ընկերակցության գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում՝ մասնավորապես մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակ ցուցաբերվող օգնությունները և կրթամշակութային ծրագրերը:
Հարութ Ներսեսսյանն իր հերթին շնորհավորեց Սամվել Բալասանյանին՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակութային, սպորտային և առողջապահության ոլորտներին: Սամվել Բալասանյանը մասնավորապես նշեց, որ պատրաստ է խորապես քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտությանը: Հանդիպման ընթացքում շոշափվեցին այլ հարցեր ևս:
http://zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=773896552

2012-11-22
Երեկ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել 1918թ ից գործող ընկերակցության գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում, մասնավորապես մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակովող ցուցաբերվող օգնություները և կրթամշակութային ծրագրերը:
Հարութ Ներսեսսյանն իր հերթին շնորհավորել է Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը անցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակույթային, սպորտային և առողջապահության ոլորտներին:
Սամվել Բալասանյանը մասնավորապես նշել է, որ պատրաստ է խորապես քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտության վրա: Հանդիպման ընթացքում շոշափվել են այլ հարցեր ևս:
http://www.1in.am/arm/armenia_politics_134663.html

2012-11-22
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել 1918թ.-ից գործող ընկերակցության գործունեությունը սփյուռքում և Հայաստանում, մասնավորապես՝ մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակովող ցուցաբերվող օգնություները և կրթամշակութային ծրագրերը:
Հարութ Ներսեսյանն իր հերթին շնորհավորել է Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:
Այնուհետև կողմերը անցել են երկկողմ հետ աքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակութային, սպորտային և առողջապահության ոլորտներին:
Սամվել Բալասանյանը, մասնավորապես, նշել է, որ պատրաստ է խորապես քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտության վրա: Հանդիպման ընթացքում շոշափվել են այլ հարցեր ևս:
http://tert.am/am/news/2012/11/22/gyumri-hay-avetaranchakan-ekeghe/

2012-12-07
Լիբանան կատարած եռօրյա պաշտոնական այցի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության նախագահ Վեր. Մկրտիչ Գարակէօզյանին:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը` լավագույնս գնահատելով Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից կատարվող եկեղեցական, կրթական և բարեգործական ծառայությունները ի նպաստ և` Հայաստանի և` Սփյուռքի, նշեց. “Մեզ համար բոլոր հայերն ու համայնքները նույնպես կարևոր են, յուրաքանչյուրը իր կատարված աշխատանքով”:
Հանդիպման մասին պատմող մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

2012-12-01
Արցախի Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 21-ի «Մեր դպրոցը»հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված էր Շուշիի «Բիլեզիքյան» մանկապարտեզին:
Տեսանյութը artsakh.tv կայքից:

2012-11-27
Ժամանակացոյց-Ուղեցոյց
Երեքշաբթի, 27 Նոյեմբեր 2012ի կէսօրուան ժամը 12ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահական Պատուիրակութիւնը, գլխաւորութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ն.Վ. Սերժ Սարգսեանի պատմական այցելութիւն մը տուաւ Հայկազեան Համալսարան:
Համալսարանի մուտքին, նախագահ Սարգսեան եւ պատուիրակութիւնը դիմաւորուեցան Հայկազեան Համալսարանի Նախագահ Վեր. Դոկտ. Փօլ Հայտօսթեանի կողմէ ու առաջնորդուեցան Մուկար շէնք:
Մուկար շէնքի մուտքին Նախագահ Սարգսեանի յանձնուեցաւ Հայկազեան Համալսարանի առաջին խորհրդանշանը` լոյսը, որմէ ետք Մաթոսեան Արուեստի Ցուցասրահին մէջ մեծարգհոյ հիւրերը ծանօթացան Համալսարանի 57 տարիներու պատմութեան` լուսանկարներու միջոցով: Նախագահ Սարգսեան Յիշատակի Արձանագրութիւն մը կատարեց Հայկազեան Համալսարանի ոսկետոմարին մէջ նշելով թէ “Հայկազեան Համալսարանի ուսումնատենչութիւնը եղել է հայապահպանութեան եւ հայ ժողովուրդի բարգաւաճման կարեւորագոյն գրավականներից մէկը”:
Պատուոյ հիւրերը ապա առաջնորդուեցան Փիլիպոսեան Շէնքի մուտք, ուր մեծաթիւ Հայկազեանցիներու ներկայութեան, Նախագահ Սարգսեանի յանձնուեցաւ Հայկազեան Համալսարանի երկրորդ խորհրդանշանը` Արարատը: Ի պատիւ Նախագահ Սարգսեանի, Համալսարանի ուսանողուհիներ արենցի Ես Իմ Անուշ Հայաստանի բանաստեղծութեան երաշտութեան տակ պար մը պարեցին
Ապա Նախագահ Սարգսեան առաջնորդուեցաւ Մեխակեան շէնք, ուր իրեն յանձնուեցաւ Հայկազեան Համալսարանի երրորդ խորհրդանշանը՝ կրթութիւնը: Ապա նախագահ Սարգսեան դիտեց Համալսարանի նորագոյն ձեռքբերումը` Հերիթըճ Շէնքը, ուր եւ իրեն յանձնուեցաւ Հայկազեան Համալսարանի երրորդ խորհրդանշանը՝ Մայրիի Ծառը:
Հուսկ, Նախագահ Սարգսեան ուղղուեցաւ Հանդիսասրահ, արտասանելու նախագահական խօսքը` Հայկազեան եւ այլ համալսարաններու հայ եւ օտար ուսանողութեան:
Բարիգալուստի իր խօսքին մէջ, Հայկազեան Համալսարանի Նախագահ Վեր. Դոկտ. Փօլ Հայտօսթեան, իր խօսքը ուղղելով Նախագահին, Հայկազեան Համալսարանի Նախագահ Վեր. Դոկտ. Փօլ Հայտօսթեան ըսաւ. ,Հայկազեան Համալսարանը վերածնունդ կ՛ապրի այսօր ձեր այցելութեամբը: Իրօք, եթէ համալսարանը հիմնուած էր հայ ժողովուրդի նահատակ Արմենակ Հայկազեանի յիշատակին, եւ ի շահ նոր սերունդներու բարձրորակ եւ բարձրագոյն կրթութեան, այսօր պատմութիւնը նոր լիցք կը ստանայ երբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը կ՛այցելէ այս իւրայատուկ հաստատութիւնը:
Մենք պատիւ կը ստանանք ձեր եւ ձեր բարձրաստիճան պատուիրակութեան ներկայութեամբը եւ կը նորոգենք մեր ազգօգուտ եւ Աստուածահաճոյ մեր առաքելութեան գիտակցութիւնըե: Ան հաւաստեց թէ՝ ,Հայաստանը միշտ եղած է ներկայ Հայկազեանի մէջ, հիւր դասախօսներով, գրականութեամբ, զգացումով ու տեսիլքով: Իսկ վերջին տարիներու Սփիւռքի Նախարարութեան ստեղծումովն ու մեր միասնաբար սերտ գործակցութիւններովը, Հայաստանեան համալսարաններու հետ աճող կապերովը, մենք կ՛ուղղուինք դէպի նոր հորիզոններ: Հայկազեանի դերը յատուկ է Հայկական սփիւռքին մէջ, եւ Լիբանանեան հարուստ մշակոյթին ուր կրթական խճանկարին մէջ: Հոս հայը՝ իր ինքնութեան պահպանութեամբն ու հպարտութեամբը խաղաղասէր ու ուսումնատենչ ընտանեկան մթնոլորտ ստեղծած է նաեւ ոչ-հայ շրջանակներու հետ: Համերաշխութեան ու բարեկամութեան հասցէ դարձած է եւ կը շարունակէ գործօն մասնակցութիւն բերել Լիբանանեան մշակոյթին ճոխ կեանքին մէջե, ու Նախագահին Սարգսեանին եւ Հայաստանի Հանրապետութեան մաղթեց ,ամէն բարիք,- աւելցնելով,- Կը միացնենք՝ ժողովուրդով, պետութեամբ, բանակով, ու գիտութամբ, մշակոյթով ու հաւատքով հզօր Հայաստանի մը, մեր տեսիլքը մեր ձեր ազգօգուտ աշխատանքինե: Հուսկ, ան իբրեւ արտայայտութիւն Նախագահին Սարգսեանի ,նախագահութեան բարձր կոչումին, եւ վերյիշելով մեր համալսարանի Ճշմարտութին, Ազատութիւն, Ծառայութիւն լոզունգը -եւ ղեկավարութեան յատկանիշներէն կարեւորագոյնը սեպելով ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆը- համալսարանին պատասխանատու մարմիններու որոշումովե նախագահը պարգեւատրեց ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ վահանով: Հուսկ, ան պատուեց ՀՀ Նախագահ Ն.Վ. Սերժ Սարգսեանը Հայկազեան Համալսարանի գերագոյն` «Ծառայութեան Վահան» ով եւ ամբիոն հրաւիրեց ՀՀ Նախագահ Ն.Վ. Սերժ Սարգսեան:
Իր ընդարձակ ելոյթին մէջ Նախագահ Սարգսեան “ջերմ ու ոգեւորող” գտաւ համալսարանի մթնոլորտը. “առաձնայատուկ” համարեց Հայ-Լիբանանեան յարաբերութիւնները, եւ յաճելի ու օգտակար նկատելով հանդիպումը երկու ժողովուրդներուն մէջ, ընդգծեց Լիբանանցիներու լայնախոհութիւնը, եւ շեշտեց հայութեան ու լիբանանցիններուն հասարակաց արժէքներու եւ շահերու գոյութիւնը:
Նախագահ Սարգսեան շեշտեց կրթօճախներու դերը, ուր կը թրծուի նոր սերունդներ: Եւ խօսքը ուղղելով երիտասարդութեան, ըսաւ “դուք էք կենդանի նետերը՝ դէպի ապագան ուղղուած, հայութեան ու լիբանանցիներու աւանդական ջերմ բարեկամութեան շարուանկողը” աւելցնելով որ “այս տարածաշրջանում ապրող երկու փոքր ժողովուրդներ ենք եւ հազարաւոր թելեր մեզ իրար են կապում” ու կոչ ըրաւ որ երիտասարդութիւնը աջակցի երկու ժողովուրդներու բարեկամութեան ամրապնդման. Մանաւանդ որ “լաւագոյն բարեկամութիւնն այն է ոդ սկսւում է ուսանողական տարիքից”: Նախագահ Սարգսեան նշեց որ Լիբանանը առաջին պետութիւններէն էր որ ճանչցաւ Հայաստանի անկախութիւնը եւ միակը որ խորհրդական երկու բանաձեւեր քուէարկած է հայոց ցեղասպանութեան ճանաչման առումով: Նախագահ Սարգսեան անդրադարձաւ Միջին Արեւելքի ներկայ տագնապներուն, եւ յոյս յայտնեց որ շուտով խաղաղութիւն կը վերահաստատուի արաբական աշխարհին մէջ: Ան իր մտահոգութիւնը յայտնեց Սուրիոյ եւ սուրիահայութեան ճակատագրով, յիշելով նաեւ որ արաբական ժողովուրդը, ջարդի օրերուն, իր հացը կիսեց հայութեան հետ եւ հաստատեց “Սիրիայի ցաւը մեր ցաւն է” եւ կոչ ըրաւ շտապ դադրեցնելու կռիւները, նշելով որ Հայաստան թիկունք կը կանգնի ՄԱԿ-ի եւ Արաբական Լիկայի ներկայացուցիչ Լախտար Իպրահիմի ճիգերուն: Նախագահ Սարգսեան կարեւորեց Լիբանանի եւ Հայաստանի բարձրագոյն կրթութեան նախարարութեանց ստորագրած համաձայնագիրը:
Անդրադառնալով Հայաստանի կացութեան, Նախագահը մատնանշեց որ հսկամարտութիւնները կը քայքայեն տնտեսական զարգացումները, բարեկեցիկ կեանքով ապրելու հեռանկարը: Շեշտեց որ պետութիւնը դիկունք կը կանգնի կրթութեան եւ մատնանշեց որ Հայաստանը տնտեսապէս արագ զարգացող երկիրներէն է, մանաւանդ տեղեկատուական մարզին մէջ:
Նախագահ Սարգսեան անդրադարձաւ Լեռնային Ղարաբաղի տագնապին ու քննադատելով Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը պնդեց, որ մէկ “անկախ՝ պատերազմից սպասուող արդիւնքերի” մէկ կողմենք Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ ճանապարհով լուծման”:
Նախագահ Սարգսեան անդրադարձաւ Թուրքիա Հայաստան փրոթոքոլներու ստորագրութեան, ընդգրկելով որ ցեղասպանութեան հարիւրամեակին սեմին ենք եւ “իրաւունք չունինք աշխարհին ներկայանալու իբրեւ փրոպլէմի պատճառ, խռովածի դիրք չենք որդեգրելու”:
Նախագահ Սարգսեան պատասխանեց ուսանողներու երկու հարցումի, ընդգծելով որ “մեծ խնդիրներ ունենք” եւ առանձնացուց երկու հիմնահարց. Լեռնային Ղարաբաղ եւ հայոց ցեղասպանութեան ճանաչում՝ թուրքիոյ կողմէ: Հուսկ, անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան, Նախագահ Սարգսեան շեշտեց որ պէտք է “ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց ետեւից գնում են երիտասարդները” ,- ու աւելցուց,- “ հայաստանում աշխատելի խնդիր չկայ, այլ բարձր վճարողականութիւն”:
Փակման խօսք` Վեր. Դոկտ. Փօլ Հայտօսթեան:
Հայկազեան Համալսարան այցելութեան աւարտէն ետք Նախագհահ Սերժ Սարգսեան եւ ընկերակցող պատուիրակութիւնը պաշտօնական այցելութիւն տուաւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Նախագահ Վեր. Մկրտիչ Գարակէօզեանի եւ Կեդր. Մարմինի Անդամներուն` Հայ Աւետ. Ա. Եկեղեցիին Դահլիճին մէջ:
![]() |
![]() |
For english version click here

2012-11-01
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) 1998թ.-ից գործող Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի (գործարկվում է «Հայ կրթություն» հիմնադրամի կողմից) համար կառուցում է նոր շենք: Դպրոցի նոր շենքը տեղակայված է Երևանի Հարավ- Արևմտյան թաղամասում (ՀԱԹ): Նոր կառուցվող շենքը կունենա բարձր սեյսմիկ կայունություն, շրջակա միջավայրում կստեղծի նվազագույն աղտոտվածություն, ուսումնական տարածքները կլինեն մեծ և զինված ուսումնական նորագույն տեխնոլոգիաներով:
Նոր կառուցվող Ավետիսյան դպրոցը հավակնում է միջազգային LEED (Leadership in Energy and Environmental design, https://new.usgbc.org/leed, առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) հավաստագրին, որն իր հերթին ենթադրում է տարբեր էներգախնայող և բնապահպանության առումով մաքուր տեխնոլոգիաների կիրառություն դպրոցի կառուցման և շահագործման ընթացքում: Դպրոցը հավակնում է LEED արծաթ (LEED Silver) հավաստագրին, որը ենթադրում է բազմաթիվ նախապայմանների և կրեդիտների պարտադիր կատարում՝ որոնք ստուգվում են միջազգային հատուկ հսկող մարմինների կողմից:
LEED հավաստագիրը ստեղծված է «ԱՄՆ-ի կանաչ շենքերի կոնսուլի» (USGBC)-ի կողմից, վերահսկվում է կանաչ շենքերի հավաստագրման ինստիտուտի կողմից (GBCI) և գոյություն ունեցող հավաստագրերից ունի ամենախիստ պահանջները՝ շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության տեսանկյուններից: Ամբողջ աշխարհում արդեն նման կերպով հավաստագրվել և հավաստագրվում են տասնյակ հազարավոր շենքեր:
Կառուցվող շենքը կլինի առաջինը Հայաստանում և Հարավային Կովկասում, որ կստանա LEED հավաստագիր:
Այժմ՝ դպրոցի շինարարության նախնական փուլում, համաձայն հավաստագրի ստացման նախապայմանների, արդեն իրականցվել են շինարարությունից անձրևաջրերի, նստվածքների, փոշու հեռացման, տարբեր տեսակի աղբի դասակարգման և հողի էրոզիայի կանխման բազմաթիվ աշխատանքներ:
LEED-ի ընդհանուր նպատակն է հնարավորինս պահպանել շրջակա միջավայրը և ապահովել զգալի էներգախնայողություն՝ այլ կառուցվող շենքերի համեմատ: Էներգախնայողության ապահովումն ինքնին հանգեցնում է ածխածնի երկօքսիդի և ջերմոցային այլ գազերի նվազեցմանը՝ ապահովելով կլիմայի փոփոխության կանխում և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում:
Հավաստագրի ստացումը ենթադրում է աշակերտների համար լավագույն ուսման և առողջապահական պայմանների ապահովում: Պահանջների մեջ մտնում է օդափոխության բարելավված աստիճանի, աղմուկի նվազագույն մակարդակի, դրսի տեսարանների և առավելագույն քանակությամբ բնական լույսի ապահովում: Շինարարության ընթացքում հիմնականում օգտագործվելու են էկոլոգիապես մաքուր նյութեր, որը ևս կնպաստի կենսանվտանգության բարձր մակարդակի ապահովմանը:
Ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման մեջ կիրառվելու են արդի էներգախնայող տեխնոլոգիաներ:
Շենքի էներգետիկ ծախսերը կրճատելու նպատակով օգտագործվելու են արևային ջրատաքացման և արևային ֆոտովոլտային (էլեկտրականության) տեխնոլոգիաներ: Մասնավորապես նախատեսվում է 100 կվտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչների ներդրում շենքի տաք ջրի մատակարարման ցանցին և 10 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային մոդուլների ինտեգրում քաղաքային էլեկտրական ցանցին:
Ամբողջ շենքում նախատեսվում է ժամանակակից լուսադիոդային խնայող լամպերի կիրառություն, իսկ շենքի ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով դրսից այն ամբողջովին կպատվի հաստ և ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող ջերմամեկուսիչներով:
Դպրոցի տանիքը ամբողջովին բաղկացած կլինի սպիտակ (անդրադարձնող) և բուսականությամբ կանաչապատված մասերից, որոնք կնպաստեն անձրևաջրերի կլանմանը և տանիքից ջերմային կորուստների նվազեցմանը:
Ըստ կառուցված էներգետիկ մոդելի` վերը նշված բոլոր էներգախնայող տեխնոլոգիաները կօգնեն, որպեսզի շենքը սպառի մոտ 30% ավելի քիչ էներգիա, քան նախատեսված է այժմյան ամենախիստ ամերիկյան չափորոշիչներով:
Կանաչապատված հատվածների ոռոգման ջրի առնվազն 50%-ը կապահովվի հատուկ պահեստային տակառներում կուտակված անձրևաջրերի միջոցով:
Կօգտագործվեն ջրի սպառման հայտնի ամենախնայող սարքերը, ինչը կապահովի մոտ 40% խմելու ջրի խնայողություն:
Հուսով ենք, որ այս շենքը կառաջացնի նմանօրինակ այլ շինարարական նախագծերի իրականացում ևս, և ավելի շատ կկառուցվեն այնպիսի շենքեր, որոնք կնվազեցնեն վնասակար արտանետումները շրջակա միջավայր, կապահովեն բնակության համար էկոլոգիապես մաքուր պահանջներ և ընդհանրապես կնվազեցնեն մարդու ազդեցությունը բնության վրա:
Հոդվածը կազմեց
LEED կանաչ անդամ, տ. գ.թ.,
Ավետիսիան ավագ դպրոցի LEED խորհրդատու Արմեն Ղարիբյանը

2013-01-10
Մեր ժամանակների հայտնի մանկագիր Սուրեն Մուրադյանի ստեղծագործությունները վաղուց դարձել են հայ մանուկների ուղեկիցը թե՛ դասերի և թե՛ ժամանցի պահերին: Դրանք մշտական տեղ են գտել Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկում:
Իսկ Ամանորի շեմին՝ դեկտեմբերի 12-ին, հայ փոքրիկ հանդիսատեսին մատուցվեց մի չտեսնված հաճելի անակնկալ. Ս. Մուրադյանի ‹‹Ծաղկամանի գաղտնիքը›› չափածո հեքիաթը բեմականացրել էին այս անգամ ոչ թե տիկնիկները, այլ հենց իրենք՝ պատանի դերասանները՝ ‹‹Հայ կրթություն›› կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի սաները:
Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնի դահլիճը շուրջ մեկուկես ժամ թնդում էր մանկական բերկրանքից և ծափողջույններից: Լեփ-լեցուն դահլիճում փոքրիկ դերասաններին ծափահարում էր նաև ինքը՝ հեղինակը, ով հետո իր շնորհակալական խոսքն ուղղեց պատանի դերասաններին և կրթահամալիրի և Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրինությանը:
Տարեմուտի ներկայացման ավարտին կրթահամալիրի 184 սաներ տոնական նվերներ ստացան Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից:

2013-01-10
2012 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ Ծննդյանը նվիրված հանդես ‹‹Հայ կրթություն›› կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մանկապարտեզում:
Փոքրիկների տոնը շնորհավորելու էին եկել սիրելի հեքիաթների հերոսները և ձմեռային անտառի բնակիչները: Դահլիճում թևածող ծափ-ծիծաղին շուտով միացավ նաև բաղձալի հյուրը՝ ձյունաթաթախ Ձմեռ պապը:
Երգը, պարն ու արտասանությունը նոր ոգևորությամբ շարունակվեցին թանկագին հյուրի հետ և չէին դադարում երկար ժամանակ:
Հանդեսի մասնակից 50 փոքրիկները տուն գնացին տոնական նվերների փաթեթներով:

2013-01-24
2012 թ. հոկտեմբեր ամսին Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ պրն Հարութ Ներսեսսյանի գլխավորությամբ Իջևանի և Բերդի ՀԱԸ գրասենյակի պատասխանատու վեր. Ալբերտ Փայտյանը և արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, նախօրոք համաձայնեցնելով ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ այցելեցին սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար և Չինարի գյուղերը (ի դեպ այս գյուղերը, որոնք հայտնվել են ՀԱԸ-ի ուշադրության կենտրոնում սահմանամերձ են Ադրբեջանին և մշտապես գտնվում են հարձակման վտանգի տակ): Տեղի ունեցան հանդիպումներ գյուղապետերի հետ և ծանոթացան գյուղի խնդիրների ու հոգսերի մասին: ՀԱԸ-ի ներկայացուցիչները խոստացան հնարավորինս աջակցել նշված գյուղերի բնակչության սոցիալական վիճակը բարելավմանը:
2012 թ. դեկտեմբերի 28-ին ՀԱԸ-ի Իջևանի և Բերդի գրասենյակի աշխատակիցներն այցելեցին Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի և Չինարի գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Շուրջ 300 երեխայի տրվեցին Սուրբ Ծննդյան նվերներ, ինչպես նաև գյուղապետարանի միջոցով վերոնշյալ գյուղերի կարիքավոր ընտանիքներին բաժանվեցին 300 զույգ ձմեռային տաք կոշիկներ: ՀԱԸ-ի աշխատակիցները բոլորին շնորհավորեցին և բարեմաղթեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Վերոնշյալ գյուղերի հետ ՀԱԸ-ի համագործակցությունը կլինի շարունակական:
|
|

2013-01-21
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (ԱՀԱԸՀՍ) մի շարք այցելություններ է կազմակերպել Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հունվարի 15-ին ԱՀԱԸ-ի աշխատակիցները այցելեցին Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Աշխատակիցներին միացել էին նաև ԱՀԱԸ-ի կիրակնօրյա կենտրոնի երգչախմբի երեխաները և “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի սաները: Մեր այցելությունը և Ձմեռ Պապիկի կողմից նվերները այնքան ոգևորեցին մանկատան երեխաներին, որ իրենք էլ իրենց երգ ու պարով ուրախացնեն բոլորիս:
Հունվարի 17-իննմանատիպ այցելություն կազմակերպվեց Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոց, որին միացան նաև Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախմբի սաները: Իսկ հունվարի 18–ինԱՀԱԸ-ի աշխատակիցները այցելեցին Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ-ի) “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամ, որին նաև միացել էր ԱՀԱԸ Հայաստանի Ներկայացացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
Այցելությունների լուսանկարները
|
|

2013-01-22
2012 թ. դեկտեմբերի 27-ին Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնին ԱՀԱԸ Գյումրիի գրասենյակից տրվեց 15 արկղ սպորտային հագուստ և 50 զույգ սպորտային կոշիկներ: Բաշխմանը ներկա էին Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավար, սպորտի վարպետ, Մեխակ Ղազարյանը և 15 մարզադպրոցների տնօրեններ: Նրանք զգացված էին, որ ԱՀԱԸ ուշադրություն է դարձրել սպորտին, քանզի սա այն բնագավառն է, որն ունի բազում կարիքներ, բայց քիչ է խոսվում այդ կարիքների մասին: Ներկաները ցանկություն հայտնեցին անձամբ ծանոթանալ ԱՀԱԸ Գյումրիի գրասենյակի գործունեությանը և հույս հայտնեցին, որ նման մարդասիրական աջակցությունը կկրի շարունակական բնույթ:
Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչը նաև հանձնեց շնորհակալագիր ԱՀԱԸ Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Մանուկյանին:

2013-01-22
2012 թ. սեպտեմբեին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը աջակցության ձեռք է մեկնում ղեկավարությունը Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը, որը ունի մի շարք խնդիրներ, որոնք գնահատվում են ԱՀԱԸ Գյումրիի գրասենյակի պատասխանատուի և սոցիալական աշխատակցի այցելության ընթացքում:
Բարերար Հայկ Բոյաջյանի կամքով, Ջանջիգյան և Բոյաջյան ընտանիքների կողմից /Նյու Ջերսի, ԱՄՆ/ տրամադրված գումարի շրջանակներում, 2012 թ. դեկտեմբերի 12-ին ԱՀԱԸ-ի կողմից Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է տեղափոխվում 110 անկողնային սարքավորում (110 դոշակ, 110 վերմակ, 110 բարձ) և ավելին, հաշվի առնելով Շիրակի մարզի խիստ ձմեռը և հաստատությունում մնացող անապահով երեխաների կարգավիճակը, հաստատությունում մնացող 106 երեխաների նվիրում է համապատասխան քանակի ձմեռային վերարկուներ և ձմեռային երկարաճիտ կոշիկներ:
| |
|

2013-01-23
Հունվարի 15-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՍ) աշխատակիցները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպեցին այցելություն Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Աշխատակիցներին միացել էին նաև ԱՀԱԸ-ի կիրակնօրյա կենտրոնի երգչախմբի երեխաները և “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի սաները: Հունվարի 17-ին, ժամը 14:00-ին նմանատիպ այցելություն է կազմակերպվելու Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց, իսկ հունվարի 18–ին, ժամը 15:30–ին` Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ-ի) “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամ: Կից ուղարկում եմ Ձեզ այս այսցելությունների վերաբերյալ մամլո հաղորդագրությունը, որը նաև ներառում է ամփոփ տեղեկատվություն ԱՀԱԸՀՍ-ի կողմից իրականացված տոնական միջոցառումների մասին:

2013-01-25
Տեսանյութը դիտելու համար հետեվիր լինքին:
Հայ Ավետարանչական ընկերակցությունն ամեն տարի կազմակերպում Ամանորյա և Սուրբ Ծննդյան հանդիսություններ Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերում, որոնց մասնակցում են հազարավոր երեխաներ:

2013-01-23
Հունվարի 15-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՍ) աշխատակիցները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպեցին այցելություն Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Աշխատակիցներին միացել էին նաև ԱՀԱԸ-ի կիրակնօրյա կենտրոնի երգչախմբի երեխաները և “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի սաները: Հունվարի 17-ին, ժամը 14:00-ին նմանատիպ այցելություն է կազմակերպվելու Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց, իսկ հունվարի 18–ին, ժամը 15:30–ին` Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ-ի) “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամ: Կից ուղարկում եմ Ձեզ այս այսցելությունների վերաբերյալ մամլո հաղորդագրությունը, որը նաև ներառում է ամփոփ տեղեկատվություն ԱՀԱԸՀՍ-ի կողմից իրականացված տոնական միջոցառումների մասին:
http://nt.am/am/news/175503/

2013-01-30
Հունվարի 24-ին Հայ Ավետարանչական կենտրոնում մեկնարկեց ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 21-րդ ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով ասմունքի և երգի ուսանողական հանրապետական մրցույթ-փառատոնը, որը նախաձեռնել էին «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հ/կ-ն (նախագահ՝ Ասյա Բարխուդարյան) և «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ն (նախագահ՝ Աննա Գրիգորյան):
Մրցույթ-փառատոնի առաջին օրը՝ հունվարի 24-ին, մասնակիցները՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Երևանի Պետական համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և հանրապետության այլ բուհերի և կրթօջախների սաները ներկայացրին Արցախյան ազատամարտի մասնակիցների և Հայկական բանակի զինծառայողների ստեղծագործությունները: «Ասմունք» անվանակարգում հանդես եկան 14, իսկ «Երգ» անվանակարգում 8 մասնակից:

Միջոցառումից առաջ ներկաներին ողջունեց, շնորհավորեց և բարեմաղթեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
Մրցույթ-փառատոնի երկրորդ օրը՝ հունվարի 25-ին,տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և տոնական հանդես նվիրված Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:
Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի անվանի գործիչներ, ռազմական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայ Ավետարանչական ընկերակցությունը խրախուսում է ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների գործունեությունը հայ զինվորների համար:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին

2013-01-09

2013-02-19
Երևան, 15 փետրվարի, 2013 թ.
Երևանում գործող երեխաների պաշտպանության ցանցը, որում ընդգրկված են տեղական, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ և հիմնադրամներ, աշխատում է ռիսկի խմբերի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, լքված, բռնության ենթարկված, իրավախախտ, աղքատ, անապաստան և այլ խնդիրներ ունեցող երեխաների և ընտանիքների հետ:
Այդպիսի կազմակերպություններից է «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը, որը ժամանակավոր ապաստան է տալիս լքված, բռնության ենթարկված 3-18 տարեկան երեխաներին և վերականգնողական ծառայություններ մատուցում նրանց:
Այսօր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ԱՀԱԸ-ի կենտրոնում (Մ. Բաղրամյան 18) ստորագրեցին հիմնադրամի՝ Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 64 հասցեում գտնվող մասնաշենքի հիմնանորոգման համար ԱՀԱԸ-ի կողմից տրամադրվող 40.000 դոլարի համաձայնագիր:
Համաձայնագրի նպատակն է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի համար ստեղծել առավել նպաստավոր պայմաններ` կենտրոնում հայտնված երեխաների խնամքի, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական և երեխաների ու նրանց ընտանիքների կարիքներից բխող այլ բնույթի աշխատանքները բարենպաստ պայմաններում իրականացնելու համար:
Համաձայնագրի ստորագրումից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասաց. «Մասնաշենքը, որը պատրաստվում ենք հիմնանորոգել, կառուցվել է 2004 թվականին, այս ընթացքում 3-6 տարեկան ավելի քան 600 երեխա է խնամվել այստեղ: Վերջին 2-3 տարիներին մենք հնարավորություն էինք փնտրում` մասնաշենքը հիմնանորոգելու և երեխաների համար ավելի հարմարավետ դարձնելու: Անչափ շնորհակալ ենք ԱՀԱԸ-ին այս կարևոր գործում մեզ օգնելու համար և ուրախ ենք, որ երեխաները այսուհետ կունենան ավելի հարմարավետ պայմաններ: Երեխաներն արժանի են այդ հրաշալի նվերին»:
ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, բարձր գնահատելով հիմնադրամի կողմից երեխաների համար կատարվող աշխատանքը, մասնավորապես ասաց. «Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնելու, որպեսզի ռիսկի խմբերում հայտնված երեխաներին ու նրանց ընտանիքներին ուղղված ծրագրերը հիմնադրամի կողմից կյանքի կոչվեն լավ պայմաններում: Մենք նույնպես ունենք երեխաների համար բազմապիսի ծրագրեր, որոնք իրականացվում են Հայաստանում և Ղարաբաղում: Մենք գիտենք, որ այս ոլորտի հիմնախնդիրները հոգեհարազատ են ամեն մեկիս համար, և մեր բոլորի խնդիրն է հնարավորությունների սահմաններում աջակցել և օգնել իրար, որպեսզի դրանք լուծվեն հօգուտ երեխաների և նրանց ապագայի»:
Այս ծրագիրն իրականացվում է ԱՀԱԸ-ի և ՀՕՖ-ի ընդհանուր համագործակցության հենքի վրա:
ԱՀԱԸ մամուլի բաժին «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ
![]() |

2013-02-19
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է տարբեր կառույցների հետ: ԱՀԱԸ-ն` տարբեր ոլորտի ծրագրերի շրջանակներում մեծ ներդրում ունի Հայաստանի զարգացման մեջ: Վերջերս իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ԱՀԱԸ-ը նաև ստացել է մի շարք շնորհակալագրեր: Մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է իր շնորհակալությունը` անապահով խմբերի օգնությանն ուղղված երկարատև և սերտ համագործակցության համար: Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ կրթահամալիրի ողջ մանկավարժական կոլեկտիվը, ինչպես նաև ծնողական և աշակերտական խորհուրդներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել և ողջունել ընկերակցությանը` իր հայրենանվեր գործունեության համար, որը ուղղված է հայ երեխաների բարոյահոգեբանական դաստիարակությանը, ուսման հանդեպ սիրո և հետաքրքրության արթնացմանը:
![]() |
![]() |

2013-02-20
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) շուրջ 23 երկրներում օժանդակում է հայ համայնքներին: 1988 թվականից օժանդակում է նաեւ Հայաստանին, հետագայում` նաեւ Լեռնային Ղարաբաղին:
Հայաստանում ընկերակցության ծրագրերի ու հեռանկարների շուրջը զրուցեցինք ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ:
Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

2013-03-12
Հարգելի հայրենակից, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2013 թ. թիվ 2 համարում տպագրել է փորձագետ Տիգրան Ղանալանյանի «Բեյրութի Հայկազյան համալսարանը» հոդվածը:
Հայկազյան համալսարանը Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից:
Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Սփյուռքահայ կրթական կառույցների շարքում ուրույն տեղ ունի հայկական Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:
Սփյուռքի ձևավորումից հետո Հայ Ավետարանական եկեղեցու առջև ծառացած խնդիրներից էր արտասահմանի հայկական համայնքներում կրթական գործի կազմակերպումը: Հայ ավետարանական ուսումնական հաստատություններն ունեցել են կարևոր դերակատարություն սփյուռքահայության կրթության ասպարեզում, ինչը լավագույնս արտացոլվում է Հայկազյան համալսարանի գործունեությունում:
Բեյրութի Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955թ., որպես քոլեջ, անգլերեն ուսուցմամբ: Այն իր անունը ստացել է ի պատիվ Կոնիայի ճեմարանի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի:
Հիմնադրվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կողմից: Համալսարանը կառավարվում է խորհրդի միջոցով, որի երկու երրորդը ներկայացված է ԱՀԱԸ-ի, մեկ երրորդը՝ ՄԱՀԱԵՄ-ի կողմից: Սկզբնական շրջանում կրթօջախը կոչվում էր քոլեջ: Հաշվի առնելով կրթության որակի ապահովումը` 1966թ. մարտի 25-ին Լիբանանի կրթության նախարարությունը Հայկազյան քոլեջը ճանաչեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Քոլեջի շնորհած արվեստի և գիտության բակալավրի աստիճանը հավասարեցվեց Լիբանանի համալսարանի շնորհած աստիճանին: Արդեն 1996թ. Հայկազյան քոլեջն իրավունք ստացավ իրականացնել մագիստրոսական կրթական ծրագրեր և կոչվել Հայկազյան համալսարան1:
1955-1989թթ. Հայկազյան կրթական հաստատությունը եղել է քոլեջ, 1990-1996թթ.՝ համալսարանական քոլեջ, իսկ 1996-ից՝ համալսարան: Չնայած ուսումնառությունն իրականացվում է անգլերենով, հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են համապատասխանաբար հայերենով և արաբերենով: Համալսարանում ուսանում են Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բազմաթիվ հայ և օտարազգի ուսանողներ: Առաջին տարում ուսանողների թիվը կազմում էր 43, 1975-1976թթ.՝ 650, 2003թ.՝ 534 հոգի: Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել բարձրորակ ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով: 1996թ. հաստատվեցին նաև մագիստրոսի կոչում շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության ուղղություններով: Հայկազյան համալսարանն ունի հայագիտական ամբիոն, որի գործունեությունն ապահովելու գործում մեծ է վեր. Տիգրան Խրլոպյանի, Տիգրան Գույումջյանի, Վահե Օշականի, Երվանդ Քասունու, Լևոն Վարդանի և ուրիշների ավանդը: Ներկայում համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևել հայագիտական առնվազն երկու առարկաների: Հայկազյան համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան, որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու հրատարակություններով: 1970 թվականից համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը», անգլերենով՝ «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը2: Բացի վերոհիշյալ պարբերականներից, համալսարանի կայքում սկսել են տեղադրվել Հայկազյան համալսարանի պարբերականները՝ INSPIRIT - The Haigazian University Newsletter և HUBS Business Review3: Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ:
Հայկազյան համալսարանի պարբերականներից ամենանշանավորը, անշուշտ, «Հայկազեան հայագիտական հանդէսն» է որի հրատարակումը Հայկազյան քոլեջի Հայագիտական ամբիոնի կողմից մեկնարկեց 1970թ.: Այդ մասին «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի առաջին համարի խմբագրականում ասվում է. «Ձեռնարկելով ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍի հրատարակութեան, Հայկազեան Գոլէճի Հայագիտական Ամբիոնը քայլ մը եւս առած կ՛ըլլայ իր առաքելութեան ճամբուն վրայ: Կը հավատանք նման հանդէսի մը գոյութեան անհրաժեշտութեան եւ իրաւունքին: Ինչպէս կը հաւատանք նաեւ որ կարելի է զայն ժամադրաւայրը դարձնել հայագիտութեան տարբեր բնագաւառներով պարապող մեր մտաւորականներուն: ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍի հրատարակութիւնը վստահօրէն առաւել եւս պիտի հրահրէ հայագիտութեան հանդէպ վերջերս ցոյց տրուած հետաքրքրութիւնն ու խանդավառութիւնը, ինչպէս և պիտի խթանէ ոմանք՝ ձեռնարկելու նոր պրպտումներու եւ հետազոտութեանց, իրենց մասնագիտութեան գծով: Արտասահմանի մէջ ուժերը չէ որ կը պակսին, ոչ ալ միջոցները: Անկասկած որ նաեւ կը ցանկանք հայրենի մտաւորականներու գործակցութիւնը: ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ-ի էջերը բաց կը մնան բոլոր անոնց համար, որոնք գիտեն գիտական հիմքերու վրայ նետուած եւ առարկայօրէն ներկայացուած խօսքին արժէքը»4:
Հայկազյան համալսարանի նախագահներն են եղել Ջոն Մարգարյանը (1955-1966, 1971-1982), Ջիլբերտ Բիլեզիկյանը (1968-1971), Վեռն Ֆլետչերը (1982-1985), Ժան Խանճյանը (1995-2002) և Փոլ Հայդոսթյանը (2002 թվականից առայսօր): 1966-1968թթ. նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995թթ. համալսարանը ղեկավարել է Վիլմա Չոլաքյանը5: Հայկազյան համալսարանի կայացման և ընդհանրապես լիբանանահայ կրթական կյանքում մեծ է վերապատվելի Տիգրան Խրլոպյանի դերը, որը եղել է Հայկազյան համալսարանի Հայագիտական ամբիոնի առաջին վարիչը:
Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, որոնք ճանաչված են Լիբանանի կառավարության և ամերիկյան քոլեջների ու համալսարանների միջազգային ընկերակցության կողմից:
Հայկազյան համալսարանն ունի ուսուցման երկու ուղղություններ (դպրոցներ)՝ 1. արվեստների և գիտության, 2. բիզնեսի կառավարման և տնտեսագիտության: Արվեստների և գիտության դպրոցն ընդգրկում է երեք ֆակուլտետներ՝ գիտությունների ֆակուլտետ (բնական գիտություններ, բժշկագիտական լաբորատորիա, քիմիա, կենսաբանություն) և մաթեմատիկական գիտություններ (ֆիզիկա, համակարգչային գիտություններ, մաթեմատիկա): Մյուսը հասարակական գիտությունների ֆակուլտետն է, որտեղ ներառվում են սոցիոլոգիան, հոգեբանությունը, հասարակական աշխատանքը, քաղաքագիտությունը և կրթությունը: Հոգեբանության և կրթության բնագավառներում տրվում են արվեստի մագիստրոսի, ինչպես նաև բակալավրի կոչումներ: Իսկ հումանիտար գիտությունների ֆակուլտետն ընդգրկում է արաբերենի և հայերենի ուսումնասիրություններ, անգլերեն, անգլիական գրականություն, պատմություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոն, արվեստ և միջմշակութային ուսումնասիրման ծրագիր: Կարևոր նշանակություն ունի նաև բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես բիզնեսի կրթության և ուսումնասիրության կենտրոն: Ֆակուլտետի առաջարկած բոլոր ծրագրերը լիազորված են Լիբանանի կրթության նախարարության կողմից: Ներկայում ֆակուլտետը շնորհում է արվեստի և բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ շեշտը դնելով հաշվապահության, տուրիզմի և ինֆորմացիոն համակարգի կառավարման, ֆինանսների, գովազդի և հաղորդակցության վրա6:
Համալսարանը կարևորում է նաև ուսանողների հոգևոր զարգացումը, այստեղ գոյություն ունի առանձին հոգևոր տեսչի պաշտոն: Բացի հոգևոր ոլորտից, առաջնային նշանակություն ունի համալսարանի հայկականության պահպանման խնդիրը: Համալսարանի այդ կողմնորոշումը դրսևորվում է հայոց լեզվի բաժանմունքում, որը տալիս է այս ոլորտի կրթական աստիճան և կոչված է ապահովելու հայ գրականության, պատմության, քաղաքագիտական խնդիրների և մշակույթի ակադեմիական հիմնարար գիտելիքների մատուցում: Ծրագիրն ուսանողներին պատրաստում է ուսուցչության, համայնքային ծառայության և նպաստում ավարտական ուսումնասիրություններ կատարելու գործին: Բաժանմունքը պատասխանատու է նաև ընդհանուր կրթության հայկական մասի համար: Այն օգնում է հայկական գրադարանին, հրատարակում է հայերեն ուսումնասիրություններ, կազմակերպում հանրային դասախոսություններ և մշակութային միջոցառումներ:
Համալսարանի կրթական ծրագրերում կարևորվում են նաև Լիբանանի պատմության, գրականության, քաղաքական խնդիրներին առնչվող դասընթացները: Դասախոսները և ուսանողական կազմակերպությունները նախաձեռնում են ճանաչողական այցեր դեպի պատմական տեսարժան վայրեր:
2005թ. նշվեց Հայկազյան համալսարանի հիմնադրման 50-ամյակը: Համալսարանի դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ արարողությանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, Լիբանանի նախագահի ներկայացուցիչը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, վարչապետի և կրթության նախարարության ներկայացուցիչները, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանը, Հայ Կաթողիկե պատրիարքության ընդհանուր փոխանորդ Վարդան եպս. Աշգարյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Գարագյոզյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախագահ Ռընե Լևոնյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Էնդի Թորիգյանը և ուրիշներ: Ներկա էին պատվիրակություններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից, Կիպրոսից, Սիրիայից: Հանդիսության պատվավոր հյուրն էր ՀՀ արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանը7:
Կարևոր նշանակություն ունի Հայկազյան համալսարանի ակտիվ համագործակցությունը հայկական այլ կրթական հաստատությունների հետ: Յուրահատուկ նշանակություն ունեն հայաստանյան կառույցների հետ հարաբերությունները: Այս առումով պետք է նշել Հայկազյան համալսարանի համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ: 2009թ. հոկտեմբերի 3-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև ստորագրվեց գործակցության համաձայնագիր. «Երկու համալսարաններն ընդունելով, որ ակադեմիական և գիտական հետազոտական նպատակների համար գործակցությունը անփոխարինելի ազդակ է երկուստեք զարգացման համար, հանձն են առնում ըստ կարիքի և հնարավորության պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների, մասնագետների, ուսանողների և հրատարակությունների փոխանակության համար»8:
Հայկազյան համալսարանի գործունեության կազմակերպման մեջ կարևոր է ԱՀԱԸ դերակատարությունը: Հատկապես մեծ է նրա նյութական օգնությունը համալսարանին: Համալսարանի հիմնադիրները սկզբից ևեթ ձգտում էին հնարավորություն ստեղծել սփյուռքահայ ուսանողների համար, որոնք ցանկանում էին բարձրագույն կրթություն ստանալ, սակայն չունեին անհրաժեշտ նյութական միջոցներ: Ստեղծված կրթաթոշակային հիմնադրամի շնորհիվ որևէ պատրաստված դիմորդ չի մերժվում ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով9: Այսօր համալսարանի դռները բաց են բոլորի համար՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:
Անհրաժեշտ է նշել, որ Հայկազյան համալսարանի շրջանավարտներից շատերը կարևոր դերակատարություն են ստանձնում սփյուռքահայ տարբեր կառույցներում: Հատկանշական է, որ համալսարանի շրջանավարտներն ակտիվորեն ներգրավվում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայկական համայնքային կառույցներում10:
Համալսարանի զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև շենքային, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ապահովումը: Վերոհիշյալի համատեքստում նշանակալի էր համալսարանի շենքի վերակառուցումը: 2010թ. ապրիլի 29-ին, մեծ հանդիսությամբ, Լիբանանի վարչապետի հովանավորությամբ, տեղի ունեցավ Հայկազյան համալսարանի վերակառուցված շենքի բացման արարողությունը11:
2011թ. դրությամբ Հայկազյան համալսարանի ուսանողների թիվը կազմում է շուրջ 800 հոգի, դասախոսական կազմը գերազանցում է հարյուրը, իսկ համալսարանի անձնակազմը բաղկացած է 55 հոգուց: Մինչ այդ համալսարանի շրջանավարտների թիվը կազմում է ավելի քան 3 հազար հոգի12: Հետաքրքիր է նաև համալսարանում ուսանողների ազգային կազմը: Ինչպես նշվել է, կրթօջախի կողմից չի դրվել ազգային խտրականություն: Այսպես, 2007թ. դրությամբ Հայկազյան համալսարանի ուսանողների 51%-ը հայեր էին, 49-ը՝ օտարազգիներ13:
Հայկազյան համալսարանում իրականացված հետազոտությունների մեջ մշտապես աչքի են ընկել հայկական Սփյուռքի ամենատարբեր հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունները: Այդ աշխատանքներն առավել կազմակերպված և ծավալուն դարձնելու նպատակով 2012թ. սկզբում Հայկազյան համալսարանում հիմնադրվեց հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը:
2012թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի բացումը: Իրադարձության կարևորության մասին է վկայում արարողության մասնակիցների ներկայացուցչական կազմը: Մասնավորապես, ներկա էին Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի համալսարանի նախագահ, նախկին նախարար, դոկտոր Ատնան Սեյիտ Հուսեյնին, խորհրդարանի պատգամավորների, ազգային, կուսակցական, միությունների ներկայացուցիչները և մշակութասեր հանրությունը: Համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոսթյանն ընդգծեց հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի հիմնման կարևորությունը և նշեց. «Մշակութային իր բացառիկ աւանդով ու հայկական արմատական ու հոծ ներկայութեամբ յատկանշուող Լիբանան խթան կը հանդիսանայ, Հայկազեան համալսարանը նկատելու բնական վայրը` հայութեան ու անոր միջինարեւելեան սփիւռքի ուսումնասիրութեան»14: Նորաբաց կենտրոնի տնօրենն է դոկտ. Անդրանիկ Տագեսյանը:
Այսպիսով, Բեյրութի Հայկազյան համալսարանը Սփյուռքի ամենանշանակալի կրթական հաստատություններից է: Լինելով Սփյուռքի հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ այն առանձնանում է ինչպես Լիբանանի ու ընդհանրապես սփյուռքահայ համայնքերի կրթական կառույցների, այնպես էլ հայ ավետարանական կրթօջախների մեջ:
Հիմնադրվելով 1955թ. որպես քոլեջ` Հայկազյան հաստատությունն անցել է շուրջ 57 տարվա ճանապարհ: Այդ ընթացքում հանդիպելով մի շարք խոչընդոտների՝ նրան հաջողվել է զարգացում ապրել կառույցի հզորացման համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում, ինչի արդյունքում վերջինիս շնորհվել է համալսարանի կարգավիճակ: Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մեծ է համալսարանի դերը Լիբանանի հայկական համայնքի կյանքում, որն արտահայտվում է ինչպես ուսանողներին ժամանակակից անհրաժեշտ գիտելիքների փոխանցմամբ, այնպես էլ նրանով, որ ապահովում է հայոց լեզվին, պատմությանն ու մշակույթին նրանց հաղորդակցությունը: Աշխատելով այլազգիների հետ՝ համալսարանը նաև ներդրում է ունենում օտար միջավայրում հայության և, մասնավորապես, նրա հոգևոր արժեքների ներկայացման գործում:
Կարևոր նշանակություն ունի Հայկազյան համալսարանի և սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացումը, ինչը կարող է նպաստել ոչ միայն տվյալ կրթական հաստատությունների, այլև միջհամայնքային կապերի սերտացմանը: Բնականաբար, դժվար կլինի գերագնահատել համալսարանի ակտիվ համագործակցության հաստատումը հայաստանյան կրթական ու գիտական հաստատությունների հետ: Հայկազյան համալսարանի կուտակած փորձը կարող է օգտակար լինել ինչպես սփյուռքահայ տարբեր համայնքներում կրթական գործի կազմակերպման, այնպես էլ հայաստանյան կրթական համակարգի զարգացաման տեսանկյունից: Չնայած Լիբանանի հայկական համայնքի աստիճանական թուլացմանն ու նվազմանը, Հայկազյան համալսարանն այսօր էլ ունի թե՛ կրթական, թե՛ հետազոտական ուղղություններով զարգացման ներուժ:
1 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, Երևան, 2002, N 3, էջ 5:
2 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 305-306:
3 http://www.haigazian.edu.lb/Publications/Pages/Overview.aspx
4 «Հայկազեան հայագիտական հանդէս», Պէյրութ, 1970, էջ 7:
5 Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 306:
6 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, 2002, N 3, էջ 6-7:
7 Նույն տեղում, 2005, N 3, էջ 7:
8 Նույն տեղում, 2009, N 4, էջ 18:
9 AMAA News, 2005, N 3, p. 2.
10 Анив, Москва, 2009, N 3 (18), http://aniv.ru/archive/10/livanskie-eskizy134/
11 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, 2010, N 2, էջ 9:
12 Նույն տեղում, 2011, N 4, էջ 4:
13 Forum, Glendale, 2007, N 2, p. 30.
14 Տեղի ունեցաւ Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի բացում Լիբանանի մէջ, http://hayernaysor.am/1327564076

2013-03-12
Հարգելի հայրենակից, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2013 թ. թիվ 2 համարում տպագրել է փորձագետ Տիգրան Ղանալանյանի «Բեյրութի Հայկազյան համալսարանը» հոդվածը:
Հայկազյան համալսարանը Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից:
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Հոդվածը հրապարակվել է http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6947 հասցեով:

2013-03-14
2012 թ. հունիսի 22-ին, ժամը 18-ին Երևանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 42/7 հասցեում տեղի ունեցավ ՙՀայ կրթություն՚ կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ պրն Հարութ Ներսեսսյանը, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար պրն Դավիթ Օհանյանը, բարերարներ տեր և տիկին Էդվարդ և Փամելա Ավետիսյանները (ԱՄՆ) այլ հյուրեր արտերկրից, կրթահամալիրի կոլեկտիվը, ծնողներ, աշակերտներ:
Հիմնարկեքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

2013-03-14
-Հավսա՜ր, զգա՛ստ: Նե՛րս բերել Հայաստանի Հանրապետության դրոշը:
Իններորդցի Սյուզաննայի այս հատու հրամանով և ՀՀ օրհներգով սկսվեց «Վարդանները երեկ և այսօր» խորագրով ցերեկույթը, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի՝ Խորեն և Շուշանիկ ավետիսյանների անվան դպրոցում, որը նվիրված էր հայրենիքի բոլոր ժամանակների պաշտպաններին:
Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի պատվավոր հյուրերը` ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան պատերազմում անօրինակ անձնուրացությամբ հռչակված «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ընդհանուր հրամանատար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, գեներալ-մայոր, բանաստեղծ Սամվել Սաֆարյանը, «Ասպետաց տան» գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանը (նույն ինքը` քաջարի Բեկը), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիս Մանուկյանը, հայ-ռուսական կազակական միավորման գնդապետ, կրթահամալիրի զինղեկ Սերյոժա Գասպարյանը, նրանց զինակիցները…
Տիգրան Մեծից, Մամիկոնյան սպարապետներից մինչև Դավիթ Բեկ և արցախյան ազատամարտ… Կրթահամալիրի սաները ներկայացրին հայ զինվորի անցած դարավոր հաղթական ուղին: Հնչեցին տարբեր ժամանակաշրջաններում հայոց ազատամարտը ոգեշնչած բանաստեղծություններ, Վարդան Մամիկոնյանի մարտակոչը Ավարայրի ճակատամարտից առաջ: Ներկաները հոտնկայս ունկնդրեցին մերօրյա ազատամարտի սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչը` մահապարտների կամավորական ջոկատ կազմելու մասին:
Պատանիներին լուրջ ասելիք ունեին նաև հյուրերը. նրանց յուրաքանչյուր խոսք հնչեց որպես հայրենասիրության յուրօրինակ դաս: Նրանք միաժամանակ գովեստի խոսքեր չխնայեցին հայրենիքի ապագա պաշտպանների ելույթը գնահատելիս: Ի հիշատակ այս անմոռանալի հանդիպման` կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը թանկագին հյուրերին հանձնեց հուշանվերներ:
Ի դեպ, հյուրերը ևս դատարկաձեռն չէին եկել. նրանք պարգևներ հանձնեցին զինպատրաստության մեջ առավել աչքի ընկած բարձրդասարանցիներին:
Ավելի քան գոհացուցիչ էր ցերեկույթի գործնական արդյունքը. կրթահամալիրի VIII դասարանն արժանացավ տնօրենության պատվոգրին, և որոշվեց Արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ կրթահամալիրում ստեղծել պատանի փրկարարների ջոկատ:
![]() |
![]() |

2013-03-27
2013 թ. մարտի 19-ին Նոր Նորք վարչական շրջանի Կարախանյան փողոցի թիվ 6 հասցեում տեղի ունենացավ Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո ստեղծված «Շող» ցերեկային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:Հանրային հեռուստատեսության «Հայլուր ինդեքս» հաղորդաշարի՝ «Շող» ցերեկային կենտրոնի բացման արարողության մասին ռեպորտաժը, տեղադրել ենք «Հայլուր»-ի խմբագրի թույլտվությամբ:
Տեսանյութը դիտեք այստեղ:

2013-04-01
Պարոն Ներսեսյան, օրերս Երեւանում բացվել է Շող ցերեկային կենտրոնը երեխաների համար: Դա նո՞ր ծրագիր է, թե՞ այլ ծրագրի շարունակություն:
Երկրաշարժից այս կողմ, երբ մենք մուտք գործեցինք Հայաստան, նախնական նպատակը օգնություն բաժանելն էր: Ստեղծեցինք հովանավորության ծրագիր, որտեղ հազարավոր երեխաներ նյութական օգնություն էին ստանում: Այդ ծրագիրը մինչեւ այսօր շարունակվում է: Իրականացնում ենք նաեւ սոցիալական, բժշկական ծրագրեր, ուղորդում ենք երեխաներին տարբեր կազմակերպություններ: 114 միայնակ մեծահասակների նյութական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում: Մենք ունենք նաեւ բժշկական ծրագրեր՝ ատամնաբուժական, մանկաբուժական, դեղորայքի հետ կապված: Մի խումբ բժիշկներ եկան Ամերիկայից ու ընդունեցին 900 հիվանդի եւ դեղորայք տվեցին, ու սա իրականացնում ենք՝ համաձայնեցնելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Սոցիալական ծրագրերով էլ համագործակցում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Ինչպես նաեւ ունենք ճամբարներ Շուշիում ու Հանքավանում, եւ նաեւ բակային ճամբարներ ենք իրականացնում մեր 45 կենտրոններու
Ամբողջական հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ:
Հարցազրույցը հրապարակվել է http://www.lragir.am/index.php/arm/0/interview/view/80668 հասցեով:

2013-04-19
Երևան, 16 ապրիլի 2013 թ.
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը և «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանը ստորագրեցին պայմանագիր՝ հիմնադրամի միջոցով անպտուղ ամուսնական զույգերի անվճար բուժումը կազմակերպելու և դեղորայք տրամադրելու մասին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 100 000 դրամ, որը երկու փուլով կտրամադրվի «Արագիլ» հիմնադրամին՝ պայմանագրից բխող պարտավորությունների կատարման համար:
ԱՀԱԸ մամուլի բաժին

2013-04-01
Պարոն Ներսեսյան, օրերս Երեւանում բացվել է Շող ցերեկային կենտրոնը երեխաների համար: Դա նո՞ր ծրագիր է, թե՞ այլ ծրագրի շարունակություն:
Երկրաշարժից այս կողմ, երբ մենք մուտք գործեցինք Հայաստան, նախնական նպատակը օգնություն բաժանելն էր: Ստեղծեցինք հովանավորության ծրագիր, որտեղ հազարավոր երեխաներ նյութական օգնություն էին ստանում: Այդ ծրագիրը մինչեւ այսօր շարունակվում է: Իրականացնում ենք նաեւ սոցիալական, բժշկական ծրագրեր, ուղորդում ենք երեխաներին տարբեր կազմակերպություններ: 114 միայնակ մեծահասակների նյութական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում: Մենք ունենք նաեւ բժշկական ծրագրեր՝ ատամնաբուժական, մանկաբուժական, դեղորայքի հետ կապված: Մի խումբ բժիշկներ եկան Ամերիկայից ու ընդունեցին 900 հիվանդի եւ դեղորայք տվեցին, ու սա իրականացնում ենք՝ համաձայնեցնելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Սոցիալական ծրագրերով էլ համագործակցում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Ինչպես նաեւ ունենք ճամբարներ Շուշիում ու Հանքավանում, եւ նաեւ բակային ճամբարներ ենք իրականացնում մեր 45 կենտրոններու
Ամբողջական հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ:
Հարցազրույցը հրապարակվել է http://www.lragir.am/index.php/arm/0/interview/view/80668 հասցեով:

2013-04-09
2013 թ. մարտի 19-ին Նոր Նորք վարչական շրջանի Կարախանյան փողոցի թիվ 6 հասցեում տեղի ունենացավ Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո ստեղծված «Շող» ցերեկային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

2013-04-09
2013-ի ապրիլի 4-ին և 5-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախումբը ռեժիսոր Նունե Աբրահամյանի գլխավորությամբ Հայ Ավետարանչական կենտրոնում (Բաղրամյան 18) ներկայացրեց արաբ մեծանուն գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նաջիֆ Մահֆուզի «Մեր փողոցի ավանդույթները» վեպի հիման վրա պատրաստած բեմադրությունը: Հեղինակի այս գործը առնչվում է Աստվածաշնչի հետ: Այստեղ կա երկնային իմաստություն, ազնվություն, սոցիալական անարդարություն, ձգտում դեպի գեղեցիկը, բարին և հավիտենականը:

2013-04-10
2013 թ. մարտի 19-ին Նոր Նորք վարչական շրջանի Կարախանյան փողոցի թիվ 6 հասցեում տեղի ունեցավ Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո ստեղծված «Շող» ցերեկային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Այդ մասին է մանկապատանեկան «Կանչ» պարբերականի «Տեսեք՝ ինչպե՜ս են նրանք շողում» հոդվածը:


2013-05-04
Հարգարժա՛ն հայրենակից
2011 թ.Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով մոտավորապես 7.000 սիրիահայեր ապաստան գտան Հայաստանում: Նրանց մեծ մասն ապրում է դժվարին պայմաններում, հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում վճարել բնակարանի վարձը, կերակրել երեխաներին, ունեն առողջական և կենցաղային բազմաբնույթ խնդիրներ:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը արդեն երկու տարի է` անում է առավելագույնը դժվարին կացության մեջ հայտնված մեր սիրիահայ հայրենակիցներին օգնելու համար: Մինչև այսօր մեր ներդրումների չափը կազմել է ավելի քան $200.000, որի մեծ մասը տրամադրվել է Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, մյուս՝ Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականներին:
Հարգելի՛ հայրենակիցներ, եկել է այն պահը, երբ պետք է օգնության ձեռք մեկնենք սիրիահայ մեր քույր-եղբայրներին և դուրս բերենք նրանց այն ճգնաժամից, որի մեջ հայտնվել են անկախ իրենց կամքից: Այդ կերպ կդրսևորենք հայրենիքի՝ զորավիգ լինելու ուժն ու ապաքինող սերը ամեն մի հայրենակցի հանդեպ:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը անհատական մոտեցում է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներից յուրաքանչյուրին՝ տրամադրելով դեղորայք, ատամնաբուժական ծառայություններ, սննդամթերք և այլ օգնություններ:
Սիրելի՛ բարեկամ, խնդրում ենք, ըստ հնարավորության, Ձեր մասնակցությունը մեր դրամահավաքին:
Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել բանկային հետևյալ հաշվին.
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ, ՀՎՀՀ` 00032803, Արդշինինվեստբանկ ՓԲԸ հ/հ 2470101849320010:
Կամ հանձնել գումարը կանխիկ հետևյալ հասցեով. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ, Բաղրամյան 18:

2013-06-05
2013 թ. փետրվարի 15-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցչությունում ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսսյանը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԱՀԱԸ-ն պարտավորվեց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին տրամադրել 40.000 դոլար Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 64 հասցեում գտնվող մասնաշենքը հիմնանորոգելու համար:
2013թ. հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, տեղի ունեցավ հիմնանորոգումից հետո մասնաշենքի բացումը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր և լրագրողներ:
Տե՛ս «Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:
Տե՛ս լուսանկարները:

2013-06-19
2013թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ԱՀԱԸ Հայաստանի՝ Վանաձորում գործող “Շող” երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վերականգնման և զարգացման գործում ունեցած ավանդի համար:


2013-06-24
Հայաստանի Հանրապետությունում գործող աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի` 2012 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված ֆինանսական տարվա ամփոփ հաշվետվությունները աուդիտի են ենթարկվել Փի-Էյչ-Փի Աուդիտ ՓԲԸ-ի կողմից:
Վերոնշյալ հաշվետվությունները, ինչպես նաև անկախ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են ստորև PDF ձևաչափով՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

2013-07-01
Վերարտադրողական բժշկության աջակցության «Արագիլ» հիմնադրամը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) օգնությամբ կազմակերպում է անպտղությամբ տառապող կարիքավոր ամուսնական զույգերի անվճար բուժում և դեղորայքի տրամադրում:
Համապատասխան փաստաթղթերի առկայությամբ դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ 1-ին հարկ, «Արագիլ» հիմնադրամի գրասենյակ: Ընդունելությունը կատարվում է երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 12.00-15.00-ը հեռ. (010) 537500:
Կարող եք դիմել նաև ԱՀԱԸ դարմանատուն:
Հեռ.՝ (010) 27-27-94 (ժամը 9.00-15.00), բացի շաբաթ և կիրակի օրերից:

2013-07-02
Երևան
28.06.2013 թ.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ամերկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, Հայաստանի մասնաճյուղի արտաքին գործերի պատասխանատու Լուսինե Օհանյանը:

2013-06-10
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հունիսի 6-ին և 7-ին Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցների համագործակցությամբ կազմակերպեց օգնություն (սննդի և հագուստի տեսքով) դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայ ընտանիքներին:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը Երևանում ապաստանած սիրիահայ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ ՀՀ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` թեթևացնելու նրանց կենսապայմանները, նրանց ներշնչելու լավատեսություն և հույս ապագայի հանդեպ:

2013-07-09
Վերջին տվյալներով Հայաստան է եկել ավելի քան 8000 սիրիահայ ընտանիք: Հայաստանում տարբեր կառույցներ զբաղվում են սիրիահայերին օգնություն տրամադրելով, դրանցից մեկը Հայ ավետարանչական ընկերակցությունն է:

2013-05-18
2013 թ. մայիսի 18-ին` ժամը 10.00-ից մինչև 16.00-ը, Հայ Ավետարանչական կենտրոնում (Մ. Բաղրամյան 18) Հայաստանի գործարարների համար կազմակերպվեց սեմինար պարապմունք` «Արդար կշեռք» ընդհանուր թեմայով:
Սեմինարի բանախոսն էր Կանադայի Համիլտոն քաղաքի սբ. Փրկիչ (Redeemer) համալսարանի բիզնեսի դասախոս դոկտոր Վահագն Ասատրյանը: Ի դեպ, սա դոկտոր Վ, Ասատրյանի երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին անգամ նա նույնպիսի սեմինար էր անցկացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ այս անգամ` մինչև մեզ մոտ հյուրընկալվելը` նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Ընդհանուր առմամբ սեմինարին մասնակցում էին մոտ երկու տասնյակից ավելի գործարարներ Հայաստանից և Արցախից:
Սեմինարի նպատակն է ներկայացնել բիզնեսի Աստվածաշնչյան սկզբունքները:
Սեմինարի ընթացքում լուսաբանվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները`
Սեմինարի ընթացքում դոկտոր Ասատրյանը նշեց, որ քրիստոնեական էկոնոմիկան գիտելիքների համակարգ է, որն ուսումնասիրում է Աստվածաշնչային սկզբունքների կամ օրենքների կիրառումը ապրանքների արտադրության, բաշխման, սպառման և ծառայությունների ոլորտներում:
Բանախոսը կարևորեց, որ Աստծու խոսքի հիման վրա գործարար մարդու մեջ կատարվող փոփոխությունը ստեղծում է քրիստոնեական բնավորություն և ինքնակառավարման բարձրագույն մակարդակ: Այդպիսի գործարարները չեն գողա¬նում, չեն կեղծում, ունեն աշխատան¬քային բարձրագույն էթիկա, խնայում են իրենց միջոցները, որոնք ներդնում են էկոնոմիկայի զարգացման մեջ և ձգտում ավելիին: Այդպիսի մարդիկ սովորում են ապրել իրենց միջոցների հաշվին, իրենց ցանկությունները համապատաս¬խանեցնում են իրենց հնարավորությ-ուններին:
Այնուհետև խոսվեց էկոնոմիկայի խթանման և զարգացման նախապայմանների մասին, որոնցից առանձնացվեցին երկարատև վարկն ու ցածր տոկոսադրույքները, փոքր ձեռնարկությունների ստեղծումը, ինքնուրույն վաստակը, էկոնոմիկայի գրավչությունը, հարկային քաղաքականությունը և այլն:
Սեմինարի ընթացքում ներկաները գրավոր պատասխանում էին բիզնեսին վերաբերող բազմապիսի հարցերի, հայտնում իրենց տեսակետները տնտեսական ամենատարբեր իրավիճակների վերաբերյալ:
Պարապմունքի ավարտին կարևորվեց հետևյալ միտքը, որ քրիստոնեական էկոնոմիկան որոշակիացնում է, թե ինչպես են մարդիկ օգտագործում Աստծուց իրենց տրված բնական և նյութական միջոցները, գաղափարները և էներգիան` բավարարելու համար իրենց մարդկային կարիքները, և այդ կերպով պատիվ բերում Աստծուն:

2013-07-01
Ծփուն ծովի վրա մեղմ տարուբերվում է մուգ կապույտ առագաստանավը: Նրա ճոպաններն արձակված են, ձկնորսական ցանցերը` հավաքված, առագաստը` բարձրացրած: «Ավետիսյան»նավը պատրաստ է նավարկության:
Ահա փոքրիկ նավապետի հրամանով նավ են բարձրանում չորրորդ դասարանը նոր ավարտած «նավաստիները», որոնք հաջողությամբ հրաժեշտ են տվել տարրական դպրոցին և սեպտեմբերին ոտք են դնելու միջին դպրոց: Սակայն նավը գերբեռնված է, ուստի «նավաստիները»նավից դուրս են շպրտում ուսմանը խանգարող ծուլությամբ, չարությամբ, ձանձրույթով, վնասակար սովորություններով լցված ավելորդ ու անպետք հսկայական ծանր հակերը: Ու թեթևացած նավը, առագաստը` քամուն, սլանում է դեպի կրթության ու բացահայտումների անեզր օվկիանոս: Փոքրիկները ճամփորդության համար վերցրել են իրենց ստացած գիտելիքների պաշարը, չէ՞ որ ուղին երկար է լինելու, և առջևում դեռ շատ անակնկալներ կան`քիմիայի և ֆիզիկայի կղզիները, հանրահաշվի և երկրաչափության ստորջրյա խութերը, գրականության և պատմության լայնարձակ մայրցամաքները, օտար լեզուների հեքիաթային նավահանգիստները…
Իսկ այդ բոլոր «առեղծվածները»իրենց համար վաղուց բացահայտած 9-րդ դասարանի 17 շրջանավարտները նավի տախտակամածից խոսում են արդեն… մեծավարի. երախտիքի, սիրո, ընկերության, հայրենիքի սրտաբուխ մի գովերգ է նրանց ելույթը` նվիրված սիրելի կրթօջախին և ուսուցիչներին: Օդում թևածում են ասմունքը, երգը, ծափն ու ծիծաղը, արցունքախառն ժպիտները… Հայ Ավետարանչական կենտրոնի դահլիճն ու բեմը`աշակերտ, ծնող, ուսուցիչ, ասես միաձուլվել են:
Հուզաթաթավ են նաև թանկագին հյուրերի մաղթանքները շրջանավարտներին. ավարտական հանդեսին ներկա են «Ավետիսյան»կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամները` Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ պրն Զերոնյանի գլխավորությամբ, ընկերակցության գործադիր տնօրեն պրն Լ. Ֆիլյանը, Հայաստանի ներկայացուցիչ պրն Հ. Ներսեսսյանը և շատ ուրիշներ:
Ամենաջերմ անակնկալը, սակայն, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի ուղեկցությամբ բեմ են բարձրանում կրթահամալիրի բարերար պարոն Էդվարդ Ավետիսյանը տիկնոջ` Փամելայի հետ, նավապետի բազմանշանակ գլխարկը գլխին: Նա նույնպես, մյուս պատվավոր հյուրերի նման, իր սանիկների ավարտական հանդեսին մասնակցելու համար կտրել-անցել է իսկական օվկիանոսը, տասնյակ հազարավոր կիլոմետրեր և այսօր անձամբ, ակնհայտ հուզմունքով ու բերկրանքի զգացումով միջին դպրոցի ավարտական վկայականներ է հանձնում շրջանավարտներին, գրկում, համբուրում է յուրաքանչյուրին:
Այո՛, մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան կրթահամալիրի միևնույն հարկի տակ կողք կողքի մեծացած պատանիների համար պատասխանատու է այս պահը: Նրանք իրենց ուսումը շարունակելու են այլ կրթօջախներում` ավագ դպրոցում, քոլեջում և այլուր, սակայն գիտեն, որ ընդամենը մի տարի հետո սիրելի կրթահամալիրը, արդեն նոր մասնաշենքում և արդիական բացառիկ հնարավորություններով, ունենալու է նաև ավագ դպրոց, ուստի շատերն արդեն իսկ որոշել են, որ մեկ տարվա ուսումնառությունից հետո իրենց այս նույն առագաստանավը խարիսխ կգցի դարձյալ սիրելի «Ավետիսյան»նավահանգստում:
Գիտելիքների նավը պերճախոս վկայությունն է այս աշխատակազմի ներդաշնակ ու համերաշխ բազմամյա գործունեության:

2013-06-28
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է Մուսա լեռան ինքնապաշտպանությունը 1915 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Օրհասական գոյամարտ, որը հետագայում անվանվեց, Մուսա լեռան Սարդարապատ: Կենաց-մահու այդ 40-օրյա գոտեմարտում, շրջապատված թվով իրենցից տասնապատիկ ավելի թուրքական կանոնավոր զորքով և հրոսակներով, հայերն, այնուամենայնիվ, հաղթեցին` շնորհիվ իրենց միաբանության և առ Աստված ունեցած հավատքի:
Այդ անօրինակ պայքարում մուսալեռցիները համախմբվել, դարձել էին մի բռունցք` կողքի դնելով ամեն մի տարաձայնություն ու տարբերություն` տարիքային, սեռերի, կուսակցական, հոգևոր… Առաքելական եկեղեցու քահանայի` տեր Աբրահամի, կողքին անվեհեր պաշտպաններին քաջալերում և գոտեպնդում էր ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվել Տիգրան Անդրեասյանը, ով «ունեցավ ղեկավարի դեր անոր (հերոսամարտի) բարեբաստ ելքին մէջ»:
Մուսա լեռան հերասամարտին և պատվելի Տիգրան Անդրեասյանի հիշատակին էր նվիրված «Է՛լ ավելի կյանք» վերնագրով ներկայացումը, որով հունիսի 28-ին հանդես եկավ Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը: Բեմադրիչ Նունե Աբրահամյանի ինքնատիպ մտահղացման և դերասանական խմբի համոզիչ խաղի շնորհիվ կարճ ընթացքում ասես ջնջվեց դահլիճ-բեմ սահմանագիծը. այստեղ հայության երկու հատվածներ էին կողք կողքի` Բաղրամյան 18 շենքի հարկի տակ. մեկը` բեմում, անվեհեր մարտնչող, մյուսը` հարթակից ցած, ալեկոծված, ոգեշնչող:
Ներկայացմանը հրավիրված էին և ներկա էին պատվավոր հյուրեր Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունից: Դահլիճում մեծ թիվ էին կազմում նաև մայր հայրենիքում բնակություն հաստատած մուսալեռցիների ժառանգները: Երկար չլռող ծափողջույններից ու ծաղիկներից հետո բեմ բարձրացան և սրտի խոսք ասացին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հ. Ներսեսսյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչները: Վարագույրը դեռ չիջած`բեմին և դահլիճում թնդաց մուսալեռցիների շուրջպարը, որն այնուհետև երկար շարունակվեց շենքի լուսավոր նախասրահում:
Ոչ ոք չէր ուզում հեռանալ…

2013-07-13
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը տեղեկացնում են
Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ների տրամադրվել է ապատեղեկատվություն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ՀԱԸՀՄ) գործունեության վերաբերյալ:
Ի պատասխան վերոնշյալի, տեղեկացնում ենք.
ՀԱԸՀՄ-ն 1991 թվականից բարեսիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: ՀԱԸՀՄ-ն ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ 1992 թվականից Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպում է ամառային հանգստի և բակային ճամբարներ, որոնցում մինչև այսօր հանգստացել է ավելի քան 140 000 երեխա: 2012 թվականին Հանքավանի «Շիին Շողիկ» ամառային հանգստի ճամբարում երիտասարդների հերթափոխի ժամանակ կազմակերպվել է սեռական դաստիրակությանը նվիրված սեմինար: Ծրագրին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ և 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն անցկացրել է բժիշկ - սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և արժանացել մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների:
Վրեժ Շահրամանյանի վկայությամբ վերոնշյալ ծրագիրը մշակվել է մասնագետ բժիշկ- սեքսապաթոլոգների և հոգեբանների կողմից և նախատեսված է պատանիների և երիտասարդների համար՝ անկախ սեռերի տարբերությունից: Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների: Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր և ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի:
ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն և սեռական դաստիրակության վերաբերյալ որևէ այլ սեմինար կամ դասախոսություն ընդհանրապես չեն կազմակերպել: Ինչ վերաբերվում է ապատեղեկատվության մեջ արծարծվող ցանցային «Քյունետ» բիզնես ծրագրին, ապա տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն որևէ առնչություն չունեն վերոնշյալ ծրագրի հետ և չեն խրախուսում ցանկացած մեկի մասնակցությունը տվյալ ծրագրին:
Տեղեկացնենք, որ այսօր Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ իրենց ծնողների կամ խնամակալների հետ: Հուլիս-օգոստոս ամիսներին ճամբարում կհանգստանան նաև Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ:
ՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ
Հարութ Ներսեսսյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ
Վեր. Մկրտիչ Մելքոնյան

2013-07-13
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը տեղեկացնում են
Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ների տրամադրվել է ապատեղեկատվություն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ՀԱԸՀՄ) գործունեության վերաբերյալ:
Ի պատասխան վերոնշյալի, տեղեկացնում ենք.
ՀԱԸՀՄ-ն 1991 թվականից բարեսիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: ՀԱԸՀՄ-ն ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ 1992 թվականից Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպում է ամառային հանգստի և բակային ճամբարներ, որոնցում մինչև այսօր հանգստացել է ավելի քան 140 000 երեխա: 2012 թվականին Հանքավանի «Շիին Շողիկ» ամառային հանգստի ճամբարում երիտասարդների հերթափոխի ժամանակ կազմակերպվել է սեռական դաստիրակությանը նվիրված սեմինար: Ծրագրին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ և 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն անցկացրել է բժիշկ - սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և արժանացել մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների:
Վրեժ Շահրամանյանի վկայությամբ վերոնշյալ ծրագիրը մշակվել է մասնագետ բժիշկ- սեքսապաթոլոգների և հոգեբանների կողմից և նախատեսված է պատանիների և երիտասարդների համար՝ անկախ սեռերի տարբերությունից: Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների: Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր և ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի:
ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն և սեռական դաստիրակության վերաբերյալ որևէ այլ սեմինար կամ դասախոսություն ընդհանրապես չեն կազմակերպել: Ինչ վերաբերվում է ապատեղեկատվության մեջ արծարծվող ցանցային «Քյունետ» բիզնես ծրագրին, ապա տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն որևէ առնչություն չունեն վերոնշյալ ծրագրի հետ և չեն խրախուսում ցանկացած մեկի մասնակցությունը տվյալ ծրագրին:
Տեղեկացնենք, որ այսօր Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ իրենց ծնողների կամ խնամակալների հետ: Հուլիս-օգոստոս ամիսներին ճամբարում կհանգստանան նաև Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ:
ՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ
Հարութ Ներսեսսյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ
Վեր. Մկրտիչ Մելքոնյան

2013-07-19
Այս տարի լրանում է Շուշիի «Պետրոսյան» ճամբարի գործունեության 10 տարին: Այս կապակացությամբ Արցախի հեռուստատեսությունը (www.artcakh.tv) հանգամանալից ռեպորտաժ պատրաստեց ճամբարի գործունեության մասին: Լրագրողի հարցերին պատասխանում է ճամբարի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Տեսանյութը դիտեք այստեղ:

2013-07-22
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երիտասարդական ճամբարում. սեքսապաթոլոգը դնում է իր մասնագիտական վերջակետը
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի եւ քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որեւէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քարը հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա եւ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հեւիհեւ սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ եւ անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության եւ ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ: Ցանկացած երեւույթի մասին խոսելիս պետք է առաջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երեւակայությանը եւ օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետեւյալն է. անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էին դասախոսության անցկացման ձեւաչափը, տեւողությունը եւ օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը եւ ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում՝ ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաեւ դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաեւ նրանց համար եւ որեւէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, եւ սեռական դաստիարակությունը նախատեսված է նաեւ դեռահասների համար՝ ըստ տարիքային եւ բովանդակային առանձնահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տեւել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի եւ քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց եւ անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով եւ ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթեւամիտ սեռական կենսակերպի եւ սեռավարակների հետեւանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը եւ այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի եւ բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը եւ հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ եւ շնորհակալական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր եւ խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից եւ հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու եւ չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին եւ տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է եւ լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետեւանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը եւ խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որ վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի եւ հնչեցնելով անլուրջ եւ վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը եւ վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ եւ տեւական քննարկումը անցանկալի է եւ վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված եւ սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…
ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Սեքսապաթոլոգ
«Առավոտ» օրաթերթ
Հոդվածը վերցված է այստեղից:

2013-07-22
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երիտասարդական ճամբարում. սեքսապաթոլոգը դնում է իր մասնագիտական վերջակետը
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի եւ քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որեւէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քարը հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա եւ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հեւիհեւ սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ եւ անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության եւ ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ: Ցանկացած երեւույթի մասին խոսելիս պետք է առաջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երեւակայությանը եւ օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետեւյալն է. անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էին դասախոսության անցկացման ձեւաչափը, տեւողությունը եւ օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը եւ ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում՝ ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաեւ դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաեւ նրանց համար եւ որեւէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, եւ սեռական դաստիարակությունը նախատեսված է նաեւ դեռահասների համար՝ ըստ տարիքային եւ բովանդակային առանձնահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տեւել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի եւ քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց եւ անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով եւ ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթեւամիտ սեռական կենսակերպի եւ սեռավարակների հետեւանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը եւ այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի եւ բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը եւ հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ եւ շնորհակալական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր եւ խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից եւ հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու եւ չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին եւ տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է եւ լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետեւանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը եւ խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որ վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի եւ հնչեցնելով անլուրջ եւ վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը եւ վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ եւ տեւական քննարկումը անցանկալի է եւ վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված եւ սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…
ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Սեքսապաթոլոգ
«Առավոտ» օրաթերթ
Հոդվածը վերցված է այստեղից:
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

2013-07-30
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների խորհուրդը 2013 թվականի հուլիսի 13-ին կայացած նիստում քննարկեց ընկերակցության` Հայաստանում գործող բարեգործական ծրագրերը և որոշում կայացրեց Թալինի, Արագածավանի, Աշտարակի (Արագածոտնի մարզ), Բյուրեղավանի (Կոտայքի մարզ) և Սևանի (Գեղարքունիքի մարզ ) գրասենյակների աշխատանքները դադարեցնելու մասին:
Վերոնշյալ գրասենյակների աշխատակիցներին ֆինանսական և այլ դժվարություններից զերծ պահելու համար ընկերակցությունում նոր աշխատատեղերի առկայության դեպքում աշխատանքի տեղավորման առաջնահերթությունը կտրվի նրանց , միևնույն ժամանակ ընկերակցությունը նրանց կաջակցի այլ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու հարցում:
ԱՀԱԸ-ն մեծ նվիրումով է իրականացնում Հայաստանում իր բարեգործական և զարգացման ծրագրերը` դրանք նպատակաուղղելով ժողովրդի բարեկեցությանը և արտագաղթի դեմ պայքարին:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության
Հայաստանի ներկայացուցիչ
Հարութ Ներսեսսյան

2013-07-30
ՄԱԶԾ-ն և ԱՀԱԸ-ն աջակցում են համալսարանական շրջանավարտներին մտնելու աշխատաշուկա
Երևան, 29 հուլիսի 2013թ. – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) համահովանավորությամբ, իրականացված «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի չորորդ փուլի արդյունքում վաթսուն հայ համալսարանական շրջանավարտներ վճարովի պրակտիկայի հնարավորություն են ստացել քսանմեկ տեղական ընկերություններում: Շրջանավարտներից երեսունը հիմնական աշխատանքի են անցել այն ընկերություններում, որտեղ որ պրակտիկա էին անցել: Ակնկալվում է, որ մնացած երեսունն էլ շուտով աշխատանք կգտնեն, քանի որ ձեռք են բերել արժեքավոր աշխատանքային փորձ:
«Երիտասարդների առաջխաղացման արահետ»-ը վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը համալսարանական շրջանավարտներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում:
«Հայաատանում երիտասարդների գործազրկության հարցը զարգացման առանցքային մարտահրավեր է, և առաձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հարցը: Մի կողմից` երիտասարդները խոչընդոտներ են ունենում արժանապատիվ աշխատանք գտնելիս, քանի որ չունեն աշխատանքային փորձ: Մյուս կողմից էլ ընկերություններն ու կազմակերպությունները նշում են, որ նորավարտ շրջանավարտները պատրաստ չեն անմիջապես աշխատանքի անցնել, քանի որ չունեն աշխատանքային փորձ, հմտություններ և գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում: Այդ իսկ պատճառով մենք, համագործակցելով ԱՀԱԸ-ի հետ, փորձել ենք օժանդակել գործազուրկ երիտասարդների սահուն անցումը աշխատանքային շուկա», ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն հաստատել են սերտ գործընկերային հարաբերություններ, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները`կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի: Երիտասարդների առաջխաղացման արահետ ծրագիրը կօգնի, որ երիտասարդները մնան Հայաստանում: Մեր նպատակն է շարունակել այս ծրագիրը», նշել է Հայաստանում ԱՀԱԸ-ի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը:
ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն պրն. Լևոն Ֆիլյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ-ի հետ մեր համագործակցությունը: Միասին մենք կարող ենք զգալի արդյունքների հասնել` օգնելով երիտասարդներին աշխատանք գտնելու և երկրում մնալու հարցում: Երկու կազմակերպություններն էլ ուսումնասիրում են աշխատանք և եկամուտ ապահովող այլ ծրագրերի իրականացման հնարավորթւոյթւններ`օգնելու նվազեցնել երիտասարդների գործազրկությունը Հայաստանում: Մենք նաև շատ գոհ ենք բնապահպանական շինարարության ոլորտում մեր համագործակցությունից»:
Վաթսուներեք հայաստանյան ընկերություններ և կազմակերպություններ ՏՏ-ի, տուրիզմի, ապահովագրության, ֆինանսների, սննդի վերամշակման, կրթության և այլ սեկտորներից, դիմել են վեց ամսով պրակտիկանտներ ընդունելու հայցով: Մոտավորապես ութ հարյուր շրջանավարտներ են դիմել պրակտիկայի թափուր աշխատատեղերի համար և վաթսունն ընտրվել են ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և տեղական ընկերությունների կողմից մրցակցային սկզբունքով անցկացված հարցազրույցների արդյունքում: Ամենամեծ թվով շրջանավարտներ ընդունել են ֆինանսական և ՏՏ սեկտորները (27 տոկոս և 15 տոկոս համապատասխանաբար): Բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպես ակտիվ էին` շրջանավարտներին վարչական տարբեր ստորաբաժիններում աշխատանքի ընդունելով:
2007-2009 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի երեք փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, հարյուր տասնութ նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի վեց մարզերում, և պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:
***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով 177 երկրներում և տարածքներում`մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը:
ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանը մինչ 2015թ. իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:

2013-07-29
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների խորհուրդը 2013 թվականի հուլիսի 13-ին կայացած նիստում քննարկեց ընկերակցության` Հայաստանում գործող բարեգործական ծրագրերը և որոշում կայացրեց Թալինի, Արագածավանի, Աշտարակի (Արագածոտնի մարզ), Բյուրեղավանի (Կոտայքի մարզ) և Սևանի (Գեղարքունիքի մարզ ) գրասենյակների աշխատանքները դադարեցնելու մասին:
Վերոնշյալ գրասենյակների աշխատակիցներին ֆինանսական և այլ դժվարություններից զերծ պահելու համար ընկերակցությունում նոր աշխատատեղերի առկայության դեպքում աշխատանքի տեղավորման առաջնահերթությունը կտրվի նրանց , միևնույն ժամանակ ընկերակցությունը նրանց կաջակցի այլ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու հարցում:
ԱՀԱԸ-ն մեծ նվիրումով է իրականացնում Հայաստանում իր բարեգործական և զարգացման ծրագրերը` դրանք նպատակաուղղելով ժողովրդի բարեկեցությանը և արտագաղթի դեմ պայքարին:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության
Հայաստանի ներկայացուցիչ
Հարութ Ներսեսսյան

2013-07-26
Հուլիսի 26-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը և Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և ՄԱԶԾ-ի հասարակայնության հետ կապերի խորհրդատու Արմեն Բայբուրթյանի հետ:
Կողմերը գնահատեցին միմյանց միջև արդեն հաստատված համագործակցությունը, ինչպես նաև ԱՀԱԸ կողմից հովանավորվող ,Երիտասարդների առաջխաղացման արահետե ծրագիրն ու Ավետիսյան դպրոցի բնապահպանական շինարարության ոլորտը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատաշուկայի և մասնագիտական կրթության ոլորտների հեռանկարային ծրագրերը, վերահաստատվեց Հայաստանում զբաղվածության հնարավորությունների զարգացմանը առաջիկայում ևս համատեղ նպաստելու միտումը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջերում`
http://armenpress.am/arm/news/727703/mazts-n-ev-ahay-n-hamalsaranakan-shrjanavartnerin-ajakcum.html (Հայերեն)
http://news.am/eng/news/164760.html (անգլերեն)
http://groong.usc.edu/news/msg475419.html (անգլերեն)

2013-08-07
Այս տարի (2013) հուլիսի 15-ից 19-ը, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» (ՀՀՀ) կազմակերպությունը, ինչպես անցյալ տարիներին, Հայ Ավետարաչնական ընկերակթության հետ համատեղ, Սպիտակում կազմակերպեց բակային ճամբար, ուր ընդհանուր առմամբ հանգստացավ 40 երեխա: Ճամբարի ընդհանուր պատասխանատուն էր ՀՀՀ-ի ներկայացուցիչ Ֆրենկ Կարապետյանը : Սպիտակի «Սլավ Մեդիա» հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ պատրաստեց ամառային ճամբարի առօրյայի վերաբերյալ, որը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Տեսանյութը դիտեք այստեող:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին

2013-08-16
Օգոստոսի 15-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ցուցադրեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Շիին Շողիկ» ճամբարի մասին պատմեղ տեսանյութ:

2013-08-26
2013 թվականի հուլիսին Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Միքայելյանն ու «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում անցած տարի սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացին, քննադատելով այն ու նշելով , որ այդ դասընթացների անվան տակ ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»:
Հարցի վերաբերյալ Միքայելյանը անգամ դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարություն, որտեղ վարույթ էր իրականացվել: Նախարարության որոշման` mardik.am կայքում հրապարակված կրկնօրինակում դասընթացի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել այն անցկացրած բժիշկ-սեքսապոթոլոգ Վրեժ Շահրամանյանը.
«Ծրագիրը մշակվել է մասնագետների` սեքսապաթոլոգների եւ նախատեսված է դեռահասների, պատանիների եւ երիտասարդների համար` անկախ սեռերի տարբերությունից»:
«Պարզապես դասընթացն ուղեկցվել է համապատասխան սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Եթե սլայդներում պատկերված է նյութի սեղմ խոսքը, որն իր հերթին ուղեկցվում է մուլտիպլիկիացիոն սլայդներով, ինչ պոռնոֆիլմերի կամ տղամարդու մերկ մարմնի մասին է խոսքը»,- mardik.am-ին հավելյալ պարզաբանումներ է տվել Շահրամանյանը:
Դասընթացի վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանում էին ներկայացրել նաեւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանն ու Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը` ընդգծելով, որ ասուլիսին տրամադրված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:
Կարդալ ավելին ՝ http://kron.armhels.com/?p=693

2013-08-26
2013 թվականի հուլիսին Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Միքայելյանն ու «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում անցած տարի սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացին, քննադատելով այն ու նշելով , որ այդ դասընթացների անվան տակ ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ»:
Հարցի վերաբերյալ Միքայելյանը անգամ դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարություն, որտեղ վարույթ էր իրականացվել: Նախարարության որոշման` mardik.am կայքում հրապարակված կրկնօրինակում դասընթացի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել այն անցկացրած բժիշկ-սեքսապոթոլոգ Վրեժ Շահրամանյանը.
«Ծրագիրը մշակվել է մասնագետների` սեքսապաթոլոգների եւ նախատեսված է դեռահասների, պատանիների եւ երիտասարդների համար` անկախ սեռերի տարբերությունից»:
«Պարզապես դասընթացն ուղեկցվել է համապատասխան սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Եթե սլայդներում պատկերված է նյութի սեղմ խոսքը, որն իր հերթին ուղեկցվում է մուլտիպլիկիացիոն սլայդներով, ինչ պոռնոֆիլմերի կամ տղամարդու մերկ մարմնի մասին է խոսքը»,- mardik.am-ին հավելյալ պարզաբանումներ է տվել Շահրամանյանը:
Դասընթացի վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանում էին ներկայացրել նաեւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանն ու Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը` ընդգծելով, որ ասուլիսին տրամադրված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:
Կարդալ ավելին ՝ http://kron.armhels.com/?p=693

2013-09-05
Հայ Ավետարանչական ընկերակցությունը Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր գյուղերի բնակիչներին և, հատկապես, երեխաներին 2013 թ. հուլիսին նվիրաբերեց ձմեռային կոշիկներ և Մանկական Աստվածաշունչ: Հայ Ավետարանչական ընկերակցության վերոնշյալ առաքելությունը ուղեկցվում էր «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական գործիքների անսամբլի համերգներով: Առաջարկում ենք դիտել ռեպորտաժը այստեղ:

2013-09-26
Վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ապրող հայերի թիվը պակասելով հասելէ 80.000-ի: Հայերի մեծ մասն ապրում էր Հալեպում, մնացած մասը՝ Դամասկոսում, Քամիսլիում, Քեսապում, Եագուպիեում: Հալեպահայ գաղութը եղել է մի յուրօրինակ «Փոքր Հայաստան», ունեցել է տասնյակից ավելի դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային, մարզական և բարեգործական միություններ: Կարևոր է նշել երեք ավանդական եկեղեցիների (ՀայԱռաքելական, Ավետարանական, Կաթողիկե) օժանդակությունն ու հովանավորությունը հայկական գաղութի կենսական ծրագրերին:
Հալեպահայ գաղութը մշտապես նեցուկ է եղել Սփյուռքի բոլոր հայկական գաղութներին, սակայն վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմի պատճառով մեծ թվով հայեր հեռացել են Սիրիայից: Մոտ 10.000-ը տեղափոխվել են Լիբանան, մի քանի հազար հայեր ապաստան են գտել տարբեր երկրներում, մոտավորապես 9000-ն էլ գտնվում են Հայաստանում: Նրանց մեծ մասն ապրում է դժվարին պայմաններում. Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում մուծել բնակարանի վարձը, կերակրել իրենց երեխաներին, ունեն առողջապահական խնդիրներ և այլն և այլն:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը արդեն 2 տարի է անում է առավելագույնը դժվարին կացության մեջ հայտնված մեր սիրիահայ հայրենակիցներին օգնելու համար: Մեր կազմակերպության աշխատակիցներն ու ծառայողները բազմիցս իրենց եկամուտների մի մասն ուղղել են նրանց անհետաձգելի կարիքների բավարարմանը: Մինչև այսօր Հայ Ավետարանչական ընկերակցության մարդասիրական, ատամնաբուժական, ընդհանուր բժշկական ծառայություններից և բնակարանի վարձավճարից օգտվել է Հայաստանում հանգրվանած ավելի քան 3000 սիրիահայ: Վերոնշյալ ծառայությունները շարունակական են:
Մինչև այսօր մեր ներդրումների չափը կազմել է ավելի քան $300.000, որի մեծ մասը տրամադրվել է Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, մյուսը՝ Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականներին:
Մայիսի 18-ին Հայ Ավետարանչական ընկերակցությունը «Նարեկացի արվեստի կենտրոնի» հետ համատեղ Հայ Ավետարանչական կենտրոնում կազմակերպեց բարեգործական համերգ, որին մասնակցում էր «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, սիրիահայեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ և ծառայողներ:
Համերգի սկզբում ցուցադրվեց Հայ Ավետարանչական ընկերակցության նկարահանած սիրիահայերի այսօրվա կացությանը վերաբերող փաստագրական ֆիլմը, որը խոր ազդեցություն թողեց ներկաների վրա:
Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին սիրիահայերին սատարելու Հայ Ավետարանչական ընկերակցության կոչը անպատասխան չթողնելու համար:Շնորհակալական խոսք ասաց սիրիահայերի հիմնահարցերը համակարգող կենտրոն ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը. Համերգի ավարտին բոլոր ներկաները ներդրում արեցին սիրիահայերի օգտին:
Հունիս և օգոստոս ամիսներին Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցների հետ համագործակցությամբ Հայ Ավետարանչական ընկերակցությունը կազմակերպեց օգնություն (սննդի և հագուստի տեսքով) դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայ ընտանիքներին: -
http://www.lragir.am/index/arm/0/society/view/88663#sthash.vIdAp6iR.dpuf

2013-09-26
Վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ապրող հայերի թիվը պակասելով հասելէ 80.000-ի: Հայերի մեծ մասն ապրում էր Հալեպում, մնացած մասը՝ Դամասկոսում, Քամիսլիում, Քեսապում, Եագուպիեում: Հալեպահայ գաղութը եղել է մի յուրօրինակ «Փոքր Հայաստան», ունեցել է տասնյակից ավելի դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային, մարզական և բարեգործական միություններ: Կարևոր է նշել երեք ավանդական եկեղեցիների (ՀայԱռաքելական, Ավետարանական, Կաթողիկե) օժանդակությունն ու հովանավորությունը հայկական գաղութի կենսական ծրագրերին:
Հալեպահայ գաղութը մշտապես նեցուկ է եղել Սփյուռքի բոլոր հայկական գաղութներին, սակայն վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմի պատճառով մեծ թվով հայեր հեռացել են Սիրիայից: Մոտ 10.000-ը տեղափոխվել են Լիբանան, մի քանի հազար հայեր ապաստան են գտել տարբեր երկրներում, մոտավորապես 9000-ն էլ գտնվում են Հայաստանում: Նրանց մեծ մասն ապրում է դժվարին պայմաններում. Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում մուծել բնակարանի վարձը, կերակրել իրենց երեխաներին, ունեն առողջապահական խնդիրներ և այլն և այլն:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը արդեն 2 տարի է անում է առավելագույնը դժվարին կացության մեջ հայտնված մեր սիրիահայ հայրենակիցներին օգնելու համար: Մեր կազմակերպության աշխատակիցներն ու ծառայողները բազմիցս իրենց եկամուտների մի մասն ուղղել են նրանց անհետաձգելի կարիքների բավարարմանը: Մինչև այսօր Հայ Ավետարանչական ընկերակցության մարդասիրական, ատամնաբուժական, ընդհանուր բժշկական ծառայություններից և բնակարանի վարձավճարից օգտվել է Հայաստանում հանգրվանած ավելի քան 3000 սիրիահայ: Վերոնշյալ ծառայությունները շարունակական են:
Մինչև այսօր մեր ներդրումների չափը կազմել է ավելի քան $300.000, որի մեծ մասը տրամադրվել է Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, մյուսը՝ Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականներին:
Մայիսի 18-ին Հայ Ավետարանչական ընկերակցությունը «Նարեկացի արվեստի կենտրոնի» հետ համատեղ Հայ Ավետարանչական կենտրոնում կազմակերպեց բարեգործական համերգ, որին մասնակցում էր «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, սիրիահայեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ և ծառայողներ:
Համերգի սկզբում ցուցադրվեց Հայ Ավետարանչական ընկերակցության նկարահանած սիրիահայերի այսօրվա կացությանը վերաբերող փաստագրական ֆիլմը, որը խոր ազդեցություն թողեց ներկաների վրա:
Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին սիրիահայերին սատարելու Հայ Ավետարանչական ընկերակցության կոչը անպատասխան չթողնելու համար:Շնորհակալական խոսք ասաց սիրիահայերի հիմնահարցերը համակարգող կենտրոն ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը. Համերգի ավարտին բոլոր ներկաները ներդրում արեցին սիրիահայերի օգտին:
Հունիս և օգոստոս ամիսներին Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցների հետ համագործակցությամբ Հայ Ավետարանչական ընկերակցությունը կազմակերպեց օգնություն (սննդի և հագուստի տեսքով) դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայ ընտանիքներին: -
http://www.lragir.am/index/arm/0/society/view/88663#sthash.vIdAp6iR.dpuf

2013-10-08
Հարգելի՛ հայրենակից, առաջարկում ենք դիտել Հայ Ավետարանչական ընկերակցության կրթական ծրագրերին նվիրված «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմը
Տեսանյութը դիտեք այստեղ:

2013-11-07
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանն, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ստորագրել են համաձայնագիր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիրը շարունակելու նպատակով: ԵԱԱ-ի նախկին շահառուները նույնպես ներկա են եղել ստորագրման արարողությանը եւ մասնակիցների հետ կիսել իրենց փորձը եւ նախաձեռնության հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց գաղափարները:
ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում եւ ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ հետագա զբաղվածությանը նրանց լավագույնս նախապատրաստելու համար:
Ենթադրվում է, որ մոտ 60 պրակտիկանտներ՝ 19- 25 տարեկան (ներառյալ), որոնք ունեն առնվազն բակալավրի աստիճան եւ լավ ակադեմիական առաջադիմություն, կներգրավվեն վեցամսյա պրակտիկայի ծրագրում հաջորդ տարվա ընթացքում:
«2012թ.-ից մենք ունենք հաջող համագործակցության պատմություն ԱՀԱԸ-ի հետ, քանի որ կարողացանք աջակցել գործազուրկ երիտասարդությանն աշխատանք փնտրելու շրջանում՝ տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը դոնորների, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցության հիանալի օրինակ է, որն ունի հետագա զարգացման եւ ընդլայնման լայն ներուժ՝ հանուն հայ երիտասարդության», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցությունը համաֆինանսավորում է ԵԱԱ-ին, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդության զբաղվածությունը հանդիսանում է զարգացման հիմնական առաջնայնություններից եւ կարող է մեծապես նպաստել տնտեսական աճին եւ լուծել զբաղվածության որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են երիտասարդները մեր երկրում: ԱՀԱԸ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ում:
«ԱՀԱԸ-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում` իրականացնելով հումանիտար եւ բժշկական ծրագրեր: Սա անհրաժեշտ էր 1990-ականների սկզբի «մութ տարիներին», երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական ծանր պայմաններում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն կար: Վերջին տարիներին զանազան կրթական եւ զարգացման ծրագրերի միջոցով ԱՀԱԸ-ն իր ուժերը կենտրոնացրեց մարդկանց կենսամակարդակի եւ ինքնաապահովման վրա՝ երաշխավորելով նրանց համար արժանապատիվ կյանք: ԵԱԱ-ն այս ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է: Մենք մեծապես արժեւորում ենք մեր գործընկերությունը ՄԱԶԾ-ի հետ», - ասաց ԱՀԱԸ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
2007-2013 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի չորս փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում եւ պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 180 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երեւանում եւ Հայաստանի վեց մարզերում, եւ պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:
Աղբյուր-http://news.am/arm/news/179323.html
Նույն թեմաին է անդրադառնում նաև ARMENPRESS-ը, որի նյութը կարող եք կարդալ այստեղ:

2013-11-07
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանն, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ստորագրել են համաձայնագիր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիրը շարունակելու նպատակով: ԵԱԱ-ի նախկին շահառուները նույնպես ներկա են եղել ստորագրման արարողությանը եւ մասնակիցների հետ կիսել իրենց փորձը եւ նախաձեռնության հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց գաղափարները:
ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում եւ ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ հետագա զբաղվածությանը նրանց լավագույնս նախապատրաստելու համար:
Ենթադրվում է, որ մոտ 60 պրակտիկանտներ՝ 19- 25 տարեկան (ներառյալ), որոնք ունեն առնվազն բակալավրի աստիճան եւ լավ ակադեմիական առաջադիմություն, կներգրավվեն վեցամսյա պրակտիկայի ծրագրում հաջորդ տարվա ընթացքում:
«2012թ.-ից մենք ունենք հաջող համագործակցության պատմություն ԱՀԱԸ-ի հետ, քանի որ կարողացանք աջակցել գործազուրկ երիտասարդությանն աշխատանք փնտրելու շրջանում՝ տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը դոնորների, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցության հիանալի օրինակ է, որն ունի հետագա զարգացման եւ ընդլայնման լայն ներուժ՝ հանուն հայ երիտասարդության», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ամերիկյան հայ ավետարանչական ընկերակցությունը համաֆինանսավորում է ԵԱԱ-ին, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդության զբաղվածությունը հանդիսանում է զարգացման հիմնական առաջնայնություններից եւ կարող է մեծապես նպաստել տնտեսական աճին եւ լուծել զբաղվածության որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են երիտասարդները մեր երկրում: ԱՀԱԸ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ում:
«ԱՀԱԸ-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում` իրականացնելով հումանիտար եւ բժշկական ծրագրեր: Սա անհրաժեշտ էր 1990-ականների սկզբի «մութ տարիներին», երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական ծանր պայմաններում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն կար: Վերջին տարիներին զանազան կրթական եւ զարգացման ծրագրերի միջոցով ԱՀԱԸ-ն իր ուժերը կենտրոնացրեց մարդկանց կենսամակարդակի եւ ինքնաապահովման վրա՝ երաշխավորելով նրանց համար արժանապատիվ կյանք: ԵԱԱ-ն այս ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է: Մենք մեծապես արժեւորում ենք մեր գործընկերությունը ՄԱԶԾ-ի հետ», - ասաց ԱՀԱԸ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
2007-2013 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի չորս փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում եւ պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 180 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երեւանում եւ Հայաստանի վեց մարզերում, եւ պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:
Աղբյուր-http://news.am/arm/news/179323.html
Նույն թեմաին է անդրադառնում նաև ARMENPRESS-ը, որի նյութը կարող եք կարդալ այստեղ:

2013-11-11
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում հողային տարածքներ ձեռք է բերել օրենքի սահմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով մի շարք հրապարակումներին, ըստ որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում հողատարածք գնել:
«Այդ կարծիքները բխում են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածից, որի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Սակայն նույն հոդվածը դա նախատեսում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընկերակցությունը ձեռք է բերել հողատարածքը հասարակական հիմունքներով շինություն կառուցելու համար: Եթե դու պրոֆեսիոնալ չես իրավական հարցերում, իհարկե, հեշտ է մամուլում աչքաչափով հայտարարություններ անելը»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ ավետարանչական ընկերակցությունը իրականացնում է բարեգործական ծրագրեր, ինչպես նաև զբաղվում է դասավանդությամբ: «Այդ բոլոր շենքերը կառուցվում են նրա այս կանոնադրության համաձայն»,- ասաց փաստաբանը:
Սեդրակ Ասատրյանը նշեց, որ չի ցանկանում քննարկել օրենքի լավ կամ վատ լինելու հարցը, բայց իր համար զարմանալի է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ օտարերկրացիներ՝ անգամ մուսուլմաններ, գալիս ու Հայաստանում սեփականություն են ձեռք բերում, սակայն ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում:
«Իհարկե, ես ցանկություն չունեմ քարոզչությամբ զբաղվելու, ինքս մեր Հայ առաքելական եկեղեցու դավանորդ եմ, սակայն Ավետարանչականը եկեղեցին քրիսոտոնեական կառույց է, որը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Ինչի՞ համար է այս աղմուկը»,-ասաց նա:
Աղբյուր՝ ԹԵՐԹ.am

2013-11-15
Պատմականորեն անցյալ դարասկզբին Ցեղասպանության արդյունքում համայն աշխարհում ձևավորված Սփյուռքը ոչ միայն դարձել է մեր ազգային առանձնահատկությունը, այլ նաև մեր ազգային հարստության հիմնական արժեքներից մեկը:
Որքան հզոր են Սփյուռքը և սփյուռքահայ կառույցները, այնքան հզոր են ազգը և ազգային պետականությունը : Եթե այս տեսանկյունից մոտենանք հեղինակավոր համահայկական կառույցներին, ապա Հայ Ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպած Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունը Սփյուքում և Մայր Հայրենիքում, այն հիմնական հենասյուներից է , որի վրա հենվում է հայապահպանության սուրբ գործը: 2013 թվականը հոբելյանական տարի է Հայ Ավետարանչական ընկերակցության համար:
Լրանում է հիմնադրման 95 ամյակը: 1918թ.-ին, երբ Արևմտյան Հայաստանը հայաթափվել էր ու դեռ ծածկված էր բյուր անմեղ զոհերի անթաղ դիակներով , ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները ցրվել էին աշխարհով մեկ, իսկ Արևելյան Հայաստանը մահու ու կենաց պայքար էր մղում հայության համար Արարատի ստորոտում Հայրենիք ստեղծելու համար, իր կենսագրությունն է սկսել Հայ Ավետարանչական ընկերակցությունը:
Շուրջ մեկ դարի կենսագրություն ունեցող կառույցի գործունեությունն ուղղված է եղել քրիստոնեական դաստիարակության,կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը և այդ բոլոր ծրագրերը նպաստել են հայապահպանությանը: Հայ Ավետարանչական ընկերակցությունն անգնահատելի ներդրում ունի 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանի Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում աղետյալ բնակչությանը օգնելու և հետագայում բնակավայրերի վերակագնման նպատակով կատարվող աշխատանքներին աջակցելու գործում: Ընկերակցությունը ազգանվեր գործունեություն է իրակացնում նաև Լեռնային Ղարաբաղում: 21-րդ դարը դինամիկ և արագ ու անակնկալ փոփոխությունների դար է: Ինչպես բոլոր փոքրաթիվ ազգերը, այնպես էլ հայությունը կանգնում է նոր մարտահրավերների առաջ: Դեռ մի քանի տարի առաջ երևակայել անգամ չէինք կարող, որ 1977 թվականի Բեյրութի տագնապներից հետո , էլ ավելի ծանր ու հուսահատ վիճակում կհայտնվի հայկական սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկը՝ Սիրիահայությունը: Հայ Ավետարանչական ընկերակցությունը ևս անմասն չմնաց սիրիահայերի հոգսերի հոգումից:
Հայաստանը և Սփյուռքը կանգնած են նոր մարտահրավերների առաջ, որոնք եթե անգամ աշխարհագրորեն տարբեր են, սակայն թիրախում ունեն հայությունը և հայ պետականությունը: Հասկանալի է, որ ինչպես Սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են նաև Մայր հայրենիքում, չեն կարող 21-րդ դարում չունենան նոր ռազմավարություն և նոր մոտեցումներ հայության խնդիրների նկատմամբ: Իսկ ինչ նոր ռազմավարություն և մոտեցումներ ունի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչությունը հայության դեմ կանգած մարտահրավերների դիմակայությանն իր մասնակցությունը բերելու համար:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ… Վանաձորի Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հույս Հայաստանի համար կազմակերպության պատասխանատու Վանաձորի Հայաստանյայց եկեղեցու հովիվ, վերապատվելի Սամվել Կիրակոսյանից : ՛՛Հայ Ավետարանչական ընկերակցությունն այնտեղ է, որտեղ հայն է, հայության հայրենիքն ու քրիստոնեական հավատքը:
Եթե մանրամասնենք, թե 21-րդ դարում Հայաստանում ինչ հիմնական ուղղություններ է ընտրել ընկերակցությունն իր առաքելությունն իրականացնելու համար, ապա դրանք մեծ հաշվով վեցն են ՝
• հայապահպանություն և հավատքի զորություն
• արտագաղթի կանխում
• կրթության որակի բարձրացմանը աջակցություն
• օգնության ծրագրերից անցում զարգացման ծրագրերին
• ակտիվ ներգրավվածություն առողջապահության ոլորտում;
Կարծում եմ, որ եթե այս հիմնական ուղղություններով բոլոր համահայկական կառուցներն ակտիվ ու համագործակցված աշխատեն, ապա հայության դեմ առկա արտաքին և ներքին մարտահրավերները վստահաբար հաղթահարելի կլինեն՛՛:
Իրինա Սարիբեկյան

2013-11-11
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում հողային տարածքներ ձեռք է բերել օրենքի սահմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով մի շարք հրապարակումներին, ըստ որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում հողատարածք գնել:
«Այդ կարծիքները բխում են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածից, որի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Սակայն նույն հոդվածը դա նախատեսում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընկերակցությունը ձեռք է բերել հողատարածքը հասարակական հիմունքներով շինություն կառուցելու համար: Եթե դու պրոֆեսիոնալ չես իրավական հարցերում, իհարկե, հեշտ է մամուլում աչքաչափով հայտարարություններ անելը»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ ավետարանչական ընկերակցությունը իրականացնում է բարեգործական ծրագրեր, ինչպես նաև զբաղվում է դասավանդությամբ: «Այդ բոլոր շենքերը կառուցվում են նրա այս կանոնադրության համաձայն»,- ասաց փաստաբանը:
Սեդրակ Ասատրյանը նշեց, որ չի ցանկանում քննարկել օրենքի լավ կամ վատ լինելու հարցը, բայց իր համար զարմանալի է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ օտարերկրացիներ՝ անգամ մուսուլմաններ, գալիս ու Հայաստանում սեփականություն են ձեռք բերում, սակայն ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում:
«Իհարկե, ես ցանկություն չունեմ քարոզչությամբ զբաղվելու, ինքս մեր Հայ առաքելական եկեղեցու դավանորդ եմ, սակայն Ավետարանչականը եկեղեցին քրիսոտոնեական կառույց է, որը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Ինչի՞ համար է այս աղմուկը»,-ասաց նա:
Աղբյուր՝ ԹԵՐԹ.am

2013-11-21
«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերը» (ՄԱԶԾ) և «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը» (ԱՀԱԸ) միջոցներ են ձեռնարկում Հայաստանում երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման համար
Հաշվի առնելով նորավարտ երիտասարդների աշխատանքի ձեռքբերման անցած մեկ տարվա հաջող համագործակցությունը՝ նոյեմբերի 5-ին (2013 թ.) Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ստորագրեցին համաձայնագիր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիրը շարունակելու նպատակով:
ԵԱԱ-ի նախկին շահառուներից մի քանիսը ներկա էին ստորագրման արարողությանը և մասնակիցներին ներկայացրին իրենց փորձն ու ծրագրի հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց տեսակետները: Նրանք՝ Կարինե Թոխունցը, Տարոն Մխոյանը և Վահան Գյոզալյանը (երեքն էլ Երևանից) ովքեր արդեն ունեն մշտական աշխատանք, շնորհակալություն հայտնեցին ԱՀԱԸ-ին ու ՄԱԶԾ-ին՝ իրենց աշխատանքով ապահովելու համար: Մեկ տարվա արդյունքում ծրագրում ընդգրկված 60 երիտասարդներից 23-ն արդեն ապահովված են մշտական աշխատանքով, իսկ մնացածները ձեռք են բերել աշխատանքային փորձ:
«Երիտասարդների առաջխաղացման արահետ»-ը վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: ԵԱԱ ծրագիրը կրթություն ստացած, սակայն դեռևս գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին մասնագիտական (վճարովի) աշխատանքային փորձով՝ նրանց հետագա գործունեության համար լավագույնս նախապատրաստելու նպատակով:
Նոր պայմանագրի ստորագրման ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն մասնավորապես ասաց. «2012 թ.-ից ՄԱԶԾ-ն և ԱՀԱԸ-ն ունեն հաջող համագործակցության պատմություն, քանի որ նրանք կարողացան աջակցել գործազուրկ երիտասարդության որոշ խմբի աշխատանք փնտրելու և գտնելու հարցում՝ տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն աշխատանքային պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը դոնորների, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության հիանալի օրինակ է, որն ունի հետագա զարգացման և ընդլայնման լայն ներուժ՝ ի շահ հայ երիտասարդության»:
«ԱՀԱԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է հումանիտար և բժշկական ծրագրերի իրականացմամբ: Դա անհրաժեշտություն էր 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական խիստ ծանր պայմաններում: Վերջին տարիներին կրթական և զարգացման տարբեր ծրագրերի միջոցով ԱՀԱԸ-ն իր ուժերը կենտրոնացրեց մարդկանց կենսամակարդակի և ինքնապահովման վրա՝ նրանց համար երաշխավորելով արժանապատիվ կյանք: ԵԱԱ-ն այս ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է: Մենք մեծապես արժևորում ենք մեր համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ, որով կյանքի է կոչվում զարգացման ևս մեկ ծրագիր» - պատասխան խոսքում ասաց ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
Որպես ԵԱԱ-ի ծրագրի համաֆինանսավորող կողմ, ԱՀԱԸ-ն վստահ է, որ Հայաստանում երիտասարդության զբաղվածությունը հանդիսանում է զարգացման առաջնահերթություն և կարող է նպաստել տնտեսական աճին և լուծել զբաղվածության որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են մեր երիտասարդները:

2013-11-27
Ս.թ. (2013 թ.) նոյեմբերի 23-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (Մարշալ Բաղրամյան 18) տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ստեղծման 95-ամյակին:
Ներկա էին ՀՀ պետական այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների, Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր մարզերից:
Կենտրոնի նախասրահում գործում էր Հայ Ավետարանչական ընկերակցության ծառայությունների մասին պատմող լուսանկարների և պարբերականների ցուցահանդեսը, առանձին տաղավարներում ներկայացված էին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի, զարգացման և մանկական ծրագրերի, երեխաների և տարեցների հովանավորության, բժշկական, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համատեղ գործող «Կյանքի հմտություններ» դպրոցի և «Շող» ցերեկային կենտրոնների մասին պատմող նյութեր, հրատարակություններ, լուսանկարներ: Ծրագրերի պատասխանատուները ներկաներին մանրամասնորեն պատմում էին իրենց աշխատանքի և հեռագնա անելիքների մասին:
Հանդիսության սկզբում Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը ԱՀԱԸ անունից ողջունեց ներկաներին և նշեց, որ անցած 95 տարիների ընթացքում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ծառայությունները բարձր են գնահատվել բազմաթիվ երկրների, իսկ 20 տարուց ավելի է՝ նաև հայրենի իշխանությունների կողմից, ինչի վկայությունն են հայկական երկու հանրապետությունների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձները կազմակերպության 95-ամյակի կապակցությամբ: Ա. Մարդոյանն ընթերցեց շնորհավորական ուղերձները, որոնցում երկու նախագահները, կարևորելով ԱՀԱԸ ծառայությունները հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, ընկերակցությանը նորանոր հաջողություններ էին մաղթել ազգանվեր ծառայությունների մեջ: Ուղերձների ընթերցումից հետո Ա. Մարդոյանը դրանք հանձնեց ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց մեծարգո նախագահներին ուղերձների համար և ներկաներին վստահեցրեց, որ այսուհետ ևս ԱՀԱԸ-ն կանի առավելագույնը՝ զարգացնելու իր ծրագրերը, ընդգրկելով բնակչության նորանոր շերտերի:
Այնուհետև ներկաները դիտեցին AMAA-ստուդիայի պատրաստած «Հայ Ավետարանչական ընկերակցություն. ազգանվեր ծառայության 95 տարիներ» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմից հետո կայացավ տոնական համերգ, որին մասնակցեցին Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող Երևանի «Պատանի վիրտուոզներ» երաժշտախումբը (գեղ. ղեկավար՝ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի դոցենտ Արմինե Կարապետյան), Գյումրիի «Էսկադա» պարախումբը (գեղ. ղեկավար՝ Դիանա Մացոյան) և Արմավիրի «Շողիկ» երգչախմբի մենակատարները (գեղ. ղեկավար` Մարիտա Անտոնյան), որոնց ելույթներն ընդունվեցին ջերմ ծափահարություններով:
Տոնական հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Գևորգ Գոյունյանը: Խոսելով ԱՀԱԸ կրթական ծրագրերի մասին` նա նշեց դրանց կարևորությունը և ասաց. «1990-ականների սկզբի դժվարին տարիներին Հայ Ավետարանչական ընկերակցությունը, վեր կանգնելով պահի սոցիալական խնդիրներից, նշանակալից ներդրումներ կատարեց կրթության ոլորտում: Ընկերակցության նախաձեռնությամբ մրցութային հիմունքներով ընտրվեցին 10 երիտասարդներ՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում անվճար հիմունքներով բակալավրի կրթություն ստանալու համար: Ինձ բախտ վիճակվեց լինելու այդ տասից մեկը: Եվ այսօր ես այստեղ եմ՝ փաստելու, որ արդարացված էր Հայ Ավետարանչական ընկերակցության՝ ժամանակին արկածախնդրություն հիշեցնող այդ նախաձեռնությունը, ինչպես և արդարացված է կրթության ոլորտում կատարած ցանկացած ներդրում: Ողջունում եմ 95-ամյա ծերունուն բնորոշ այս կազմակերպության իմաստնությունը, ցանկանում եմ 20-ամյա երիտասարդին բնորոշ ուժ ու կորով կրթության ոլորտում նորանոր «արկածախնդիր» նախաձեռնությունների համար, կլինեն դրանք Ավետիսյան դպրոցի, Հայկազյան համալսարանի կամ էլ Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջոցով»:
Ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ ԱՀԱԸ ԱՄՆ Արևմտյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Ֆիլյանը: Նա ներկաներին պատմեց ԱՀԱԸ ներկա ծրագրերին մասին, շնորհակալություն հայտնեց գործակից անձանց և կազմակերպություններին` իր խոսքում մասնավորապես ընդգծելով. «Մենք մարդկանց պետք է փոխանցենք սեր, օգնություն, մխիթարություն… Եվ այս ամենը պետք է անենք անշահախնդրորեն: Դա՛ է մեր համոզմունքը, դա՛ է մեր գործելակերպը»:
Հանդիսության ամբողջ ընթացքում տիրող բարձր տրամադրությունը դեռ երկար շարունակվեց տոնական հյուրասիրության սեղանների մոտ. ներկաների համար այդ պահը անմիջական հոգեկան շփման և հաղորդակցության ևս մի գեղեցիկ առիթ էր, որն անցավ մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում:
Հարգելի՛ ընթերցող, այս օրերին ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր, նամակներ և շնորհակալագրեր է ստանում Հայաստանի և Արցախի պետական այրերից, տարբեր ներկայացուցչական կազմակերպություններից: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք շնորհավորեցին մեր կազմակերպության հոբելյանը և հղեցին իրենց բարեմաղթանքները:
ԱՀԱԸ 95 ամյակի կապակցությամբ հավաաստում ենք, որ էլ ավելի մեծ նվիրումով կշարունակենք մեր ծառայությունները, այն է՝ անվերապահ պատրաստակամությամբ օգնել մեր հայրենակիցներին, մեզ հետ գործակցող կազմակերպությունների ազգօգուտ ծրագրերին՝ ներառելով սոցիալական կյանքի ամենատարբեր ոլորտները:
ՀԱԸ մամուլի բաժին
Անդրանիկ ՄԱՐԴՈՅԱՆ
Միջոցառման լուսանկարները
95-ամյակի տոնակատարությունների և շնորհավորանքների մասին կարդացեք ավելին այստեղ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը 95-ամյակի կապակցությամբ կարդացեք այստեղ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը 95-ամյակի կապակցությամբ կարդացեք այստեղ:

2013-12-02
Օրերս Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) նշեց իր գործունեության 95-րդ տարեդարձը։
Նշենք, որ ընկերակցությունը ստեղծվել է 1918 թ-ի հունիսի 7-ին՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում՝ Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից։
Նշանակալից տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ցուցահանդեսի միջոցով ներկայացվեցին այս տարիների ընթացքում ընկերակցության իրականացրած ծրագրերն ու արդյունքները։
Հավելենք, որ 95 տարիների գործունեության ընթացքում Հայ Ավետարանչական ընկերակցությունն իրականացրել է մի շարք սոցիալական, կրթական, մշակութային, բժշկական, զարգացման և մանկական ծրագրեր։
Տարեդարձի կապակցությամբ՝ ընկերակցությունը ստացել էր բազում շնորհավորագրեր և շնորհակալագրեր։
Արարողության ընթացքում ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձները, ինչպես նաև իրենց շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան Հայաստանի Ամերիկայի Համալսարանի փոխնախագահ պրն Գևորգ Գոյունյանը, և ԱՀԱԸ ԱՄՆ Արևմտյան մասնաճյուղի տնօրեն պրն Լևոն Ֆիլյանը։ Ցուցադրվեց «Ազգանվեր ծառայության 95 տարիներ» վավերագրական ֆիլը, որի շնորհիվ ներկաները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն տեղեկանալու ընկերակցության գործունեությանը։
Իրենց գեղեցիկ պարով ու երգով ներկաներին ողջունեցին նաև ընկերակցության գեղարվեստական խմբերը։
Երեկույթն ավարտվեց հային բնորոշ հյուրասիրությամբ։
Սեփ. Լր.
Աղբյուր՝ http://www.crossnews.am/2013/11/25/hay-avetaranchakan-nkerakcutyunn-95-tarekan-e/

2013-12-23
Ս.թ. (2013 թ.) նոյեմբերի 23-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (Մարշալ Բաղրամյան 18) տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ստեղծման 95-ամյակին:
95-ամյակի տոնակատարությունների և շնորհավորանքների մասին կարդացեք ավելին այստեղ:

2013-12-26
Հաշմանդամություն ունեցող մարդիք միշտ էլ Ամերիկայի Հայ ԱՎետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ուշադրության կենտրոնում են, ու նրանց կարիքները հոգալուն ուղղված միջոցառումներ ու նախաձեռնություններ կազմակերպվում են ամեն տարի:
Այս անգամ էլ հաշմադամների միջազգային օրը` դեկտեմբե 3-ին ու հաջորդ օրը ԱՀԱԸ-ի հայաստանյան մասնաճուղը սահմանափակ կարողություններով անձանց կենսամակարդակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացրեց:
Արևամանուկ և Լույսի աստղ ՀԿ-ների, ինչպես նաև Հաշմանդամների հայկական ասոցացիայի հետ համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող տասնյակ մարդիկ` հողաթափեր և ձմեռային կոշիկներ ստացան:
ԱՀԱԸ հետամուտ է նաեւ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավմանը՝ զբաղվածության խթանման միջոցով` կազմակերպելով մասնագիտական ունակությունների բարելավման դասընթացներ և բարձրացնելով նրաց կյանքի հմտությունները:

2014-01-08
Այս հարցազրույցը՝ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը տվել է Հայաստանի ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» պարբերականին (թիվ 10, (112) հոկտեմբեր 2013 թ.), որի խմբագրակազմի թույլտվությամբ էլ այն տեղադրում եմ մեր կայքէջում:
Հարգելի ՛ ընթերցող, Հայկազյան համալսարանը հիմնվել է 1955 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից:
Վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոսյանը ծնվել է 1961-ին Բեյրութում: 1984-ին ավարտել է Հայկազյան համալսարանի հոգեբանության բաժինը՝ միաժամանակ խորանալով հայագիտական ուսումնասիրությունների մեջ։1987-ին մագիստրոսի տիտղոսի է արժանացել Մերձավոր Արևելքի աստվածաբանական ճեմարանում։ 1988-ին ստացել է աստվածաբանության մագիստրոսի վկայական Փրինսթոնի աստվածաբանական ճեմարանում, որտեղ 1994-ին պաշտպանել է դոկտորական։Քարոզչական ասպարեզ է անցել 1988-ին և 1994-ին օծվել վերապատվելի։
1988-93-ին եղել է Նյու Յորքի հայ ավետարանական եկեղեցու այցելու քարոզիչ։1983-2002-ին ծավալել է մանկավարժական և դասախոսական գործունեություն։ 1994-2000-ին եղել է Մերձավոր Արևելքի աստվածաբանական ճեմարանի «Theological review» պարբերաթերթի խմբագրության անդամ։ 2009-ից սկսած «Reformed World» պարբերաթերթի խմբագրակազմի խորհրդատու անդամ է։ 1990-ից ի վեր ուսումնասիրություններով աշխատակյցել է հայ և օտար կրոնաաստվածաբանական թերթերին ու գիտական հանդեսներին։
2002-ին նշանակվել է Հայկազյան համալսարանի նախագահ։1997-2004-ին եղել է «World alliance of reformed churches» կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, 1996-ից ի վեր Միջին Արևելքի ավետարանական եկեղեցիների ընկերակցության գործադիր խորհրդի անդամ է, որի ատենապետն է եղել 1996-2009-ին։
1995-ից անդամակցում է «Bible society» Լիբանանի խնամակալությանը։ 1998-ից՝ Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) ներկայացուցիչն է Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդում։ Կրոնաազգային և հասարակական ծավալուն գործունեության համար ՀՀ նախագահի կողմից 2011-ին արժանացել է «Մովսես Խորենացի» շքանշանի և ԵՊՀ ոսկե շքանշանի։ 2011-ի նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆի կողմից նրան տրվել է «Համայնքին մատուցած հատկանշական և անգին ծառայության» պատվոգիրը։ 2012-ի սեպտեմբերին արժանացել է ՀՀ Հանրային կառավարման ակադեմիայի Պատվո դոկտորի աստիճանի և ոսկե մեդալի։ Վերապատվելի Հայտոսթյանը հանրածանոթ անուն է և աշխույժ գործունեություն է կատարում Լիբանանի և առհասարակ ողջ սփյուռքահայ իրականության մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:

2014-01-09
Հարգելի՛ բարեկամ, 2013 թվականին լրացավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 95 ամյակը (1918-2013):«Շանթ» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 29-ին ժամը 17:10-ին ցուցադրեց AMAA ստուդյաի պատրաստած «ԱՀԱԸ ազգանվեր ծառայության 95 տարիներ» ֆիլմը, որը դուք ևս հնարավորություն ունեք դիտելու:

2014-01-08
Հաշմանդամություն ունեցող մարդիք միշտ էլ Ամերիկայի Հայ ԱՎետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ուշադրության կենտրոնում են, ու նրանց կարիքները հոգալուն ուղղված միջոցառումներ ու նախաձեռնություններ կազմակերպվում են ամեն տարի:
Այս անգամ էլ հաշմադամների միջազգային օրը` դեկտեմբե 3-ին ու հաջորդ օրը ԱՀԱԸ-ի հայաստանյան մասնաճուղը սահմանափակ կարողություններով անձանց կենսամակարդակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացրեց:
Արևամանուկ և Լույսի աստղ ՀԿ-ների, ինչպես նաև Հաշմանդամների հայկական ասոցացիայի հետ համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող տասնյակ մարդիկ` հողաթափեր և ձմեռային կոշիկներ ստացան:
ԱՀԱԸ հետամուտ է նաեւ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավմանը՝ զբաղվածության խթանման միջոցով` կազմակերպելով մասնագիտական ունակությունների բարելավման դասընթացներ և բարձրացնելով նրաց կյանքի հմտությունները:

2014-02-04
Ահա արդեն 22 տարուց ավելի է, ինչ Հայ Ավետարանչական ընկերակցության՝ Հայաստանում և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերում մեծ տեղ է տրվում երեխաներին նվիրված ձեռնարկումներին, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում մասնակցելու գեղարվեստական (երգի և երաժշտության, նկարչության, քանդակի, թատերական) և մարզական տարբեր խմբակների, համակարգչային դասընթացների, Ամանորի և Սուրբ Ծննդյան, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվող բազմապիսի այլ միջոցառումների: Մեր երեխաները մասնակցել են տարբեր փառատոների, ցուցահանդեսների, մարզական մրցումների և արձանագրել հաջողություններ:
Անցած տարիների ընթացքում հազարավոր երեխաներ են օգտվել այդ ծրագրերից, նրանցից շատերն այսօր հասուն երիտասարդներ են և վստահ քայլերով առաջ են գնում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Վերջերս մեր գրասենյակ էր եկել այսօրվա մեր պարմանուհիներից օրիորդ Սիրանուշ Ղուկասյանը: Նա 16 տարեկան է: Երկուսուկես տարեկանում հորեղբոր օգնությամբ ծանոթացել է շախմատի խաղաքարերին, սովորել դրանց քայլերը: Երեք տարեկանից սկսել է շախմատ խաղալ, վեց տարեկանում՝ հաճախել Հայաստանի Շախմատի ակադեմիա:
Հայ Ավետարանչական ընկերակցությունը անցած տարիների ընթացքում իր համեստ ներդրումն է ունեցել ինչպես շատ ու շատ այլ երեխաների, այնպես էլ Սիրանուշի կյանքում և այսօր էլ շարունակում է ըստ կարելվույն օգտակար լինել նրան: Մենք վստահ ենք, որ տաղանդավոր մարզուհին ինչպես այսօր, այնպես էլ հետագայում շախմատի խոշոր մրցաշարերում կդառնա հայ շախմատիստների լավագույն ավանդույթների շարունակողը և է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի դիրքերը համաշխարհային շախմատի ասպարեզում:
Հակիրճ ներկայացնում ենք Սիրանուշի «շախմատային կենսագրությունը» 2006-2013 թթ.:
Բազմիցս հանդես է եկել 8, 10, 12, 14 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնություններում՝ գրավելով մրցանակային տեղեր:
Մասնակցել է Եվրոպայի առաջնություններին` Մոնտենեգրոյում, Հերցեգովինայում և այլուր:
Փոթիում մասնակցել է Նանա Ալեքսանդրիայի անվան մրցաշարին:
Իտալիայում և Անթալիայում խաղացել է 12 տարեկան աղջիկների աշխարհի առաջնություններում:
Թբիլիսիում մասնակցել է Նոնա Գափրինդաշվիլու անվան և մի շարք այլ մրցաշարերի:
Սիրելի՛ Սիրանուշ, քեզ մաղթում ենք շախմատային կանաչ ճանապարհ: Վստահ ենք՝ դեռ շատ կլսենք քո հաղթանակների մասին:

2014-02-05
2014 թ. փետրվարի 1-ին ժամը 19.00-ին ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ հաղորդաշարը ներկայացրեց ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին: Հաղորդման ընթացքում Հարութ Ներսեսսյանը պատմեց իր հայկական արմատների, մանկության, պատանեկության, աշխատանքային գործունեության և Հայ Ավետարանական եկեղեցու մասին:
ՀԱԸ մամուլի բաժին

2012-01-01
Դուք ունեք բարձրագույն կրթություն բայց չունեք աշխատանքային փորձ և այս պատճառով Ձեզ աշխատանքի չեն ընդունում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող “Երիտասարդների առաջխաղացման արահետ” ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար ընկերություններում: Մինչև փետրվարի 26-ը այցելեք www.am.undp.org կամ www.vet.am կայք, դիմեք Ձեր մասնագիտությանը համապատասխան առկա թափուր պաշտոններին և մասնակցեք ընտրությանը: Ընտրվելու դեպքում դուք վեց ամսյա պրակտիկա կանցնեք ընդունող ընկերությունում, և կստանաք ամսեկան աշխատավարձ՝ ԱՄՆ 100-ին համարժեք ՀՀ դրամ: Ծրագրին կարող են դիմել նորավարտ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր չունեն աշխատանքային փորձ: Հավելյան տեղեկությունների համար զանգահարել 010 547269 կամ 060 530000(122, 154):
Ինչպես դիմել ծրագրին`

2014-01-15
Մի՞թե ավելի գեղեցիկ բան կա աշխարհում, քան տեսնել երեխաների ուրախ ժպիտը և ժպտացող աչքերը: Շիրակի մարզում Ավետարանչական Ընկերակցությունն ամեն տարի իրականացնում է երեխաների ու պատանիների համար ուրախ, ժամանցային, կրթական և հետաքրքիր միջոցառումներ և ծրագրեր: Այս տարի ևս ծրագրվեցին և անցկացվեցին Սուրբ Ծննդյան միջոցառումներ Շիրակի մարզի շուրջ 700 երեխաների համար, ովքեր ստացան ԱՀԱԸ կողմից պատրաստած նվերներ:
Այս տարի Շիրակի մարզում Հայ Ավետարանչական Ընկերակցության աշխատակիցները կազմակերպեցին Սուրբ Ծննդյան ընդհանուր հաշվարկով 6 միջոցառումներ: Արթիկ քաղաքում կազմակերպվեց Սուրբ Ծննդյան միջոցառում և ներկայացում, իսկ Մարալիկ քաղաքում եղան տոնական Սուրբ Ծննդյան միջոցառում:
Գյումրիում եղան մի շարք միջոցառումներ.
Դեկտեմբերին դիզայնի և սեղանի ձևավորման խմբակը կազմակերպեց ֆուրշետի մրցույթ:
«Էսկադա» պարի խմբակի փոքրիկների խմբում իրականացավ «գեղեցկության մրցույթ»: Ներկա էին ծնողներ, «Երևանի Կինոյի և Թատրոնի Պետական Ինստիտուտի» Գյումրու մասնաճյուղից դասախոսներ, ոճաբաններ և պրոֆեսիոնալ պարողներ ու պարուհիներ: Երեխաները իրենց գեղեցկությունը ցուցադրեցին սպորտային հագուստով և դասական երեկոյան զգեստով: Բոլորը ժյուրիի կողմից արժանացան տիտղոսների: Մանկական խմբակների երեխաների, պատանիների և գրասենյակի բոլոր խմբակների աշակերտների համար Վազգեն Թորոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց դիմակահանդես: Դիմակները պատրաստել էին մեր ծառայակիցները, իսկ մասնակիցները շքեղ հագնված լրացրեցին միջոցառման փայլը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 110 երեխաներ ու պատանիներ:
2014թվ-ի հունվարի 8-ին և 9-ին սցենարիստ և ռեժիսոր Վազգեն Թորոսյանը խմբակների երեխաների մասնակցությամբ բեմադրեց «Տոնական Ծառի Աստղը» ներկայացումը: Ներկայացման սյուժեն փոքրիկ հանդիսատեսին մտցնում է մի հեքիաթի մեջ, որտեղ Արամը իր երազում հեքիաթի մյուս հերոսների հետ գնում է գտնելու իրենց տան տոնածառի աստղը: Այդ աստղը ժամանակին մոգերին և հովիվներին ցույց էր տվել Հիսուսի ծնվելու վայրը: Եվ հիմա քրիստոնյա տանը դրված տոնածառի գագաթի աստղը խորհրդանշում է այդ աստղը, որ ցույց տվեց ճանապարհը դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը:
Ներկայացմանը ներկա էին շուրջ 1200 հոգի, կային հրավիրվածներ Գյումրու քաղաքապետարանից, երեխաներ «Սուրբ Տիրամայր» կենտրոնից:
Երեխաները շատ ուրախացան, իսկ ավարտին ստացան Ավետարանչական Ընկերակցության կողմից պատրաստած նվերներ:
Կարեն Մանուկյան
2014թ. հունվար

2014-01-08
«Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ»:
Գիտելիքը և ուսումը մեր կարևորագույն թիրախներից մեկն է:
2014 թվ-ի հունվարի 24-ին Գյումրու Ավետարանչական Ընկերակցության կամավորները և աշխատակազմը
մասնակցեցին «դեռահասի առանձնահատկությունները» թեմայով հոգեբանական դասընթացին: Սեմինարն անցկացրեց
հրավիրված հոգեբան Նաիրա Մանուկյանը, «ԿԱԶԱ» շվեցարական մարդասիրական կենտրոնի հատուկ հոգեբան և «Արաբկիր
բժշկական կենտրոնի» Գյումրու մասնաճյուղի հոգեբան:
Գյումրիում Հայ Ավետարանչական ընկերակցությունն ունի մի շարք մարդասիրական ծրագրեր, որոնցում ներգրավված են
երեխաներ ու պատանիներ, հետևաբար գրասենյակը ջանք և միջոցներ չի խնայում իր աշխատակիցների և կամավորների
կրթությունն ավելացնելու համար:
Ներգրավված լինելով բազմաթիվ ծրագրերի մեջ՝ աշխատակիցները շփվում են տարբեր տարիքային և տարբեր
առաձնահատկություններով օժտված դեռահասների հետ, դրա համար կարևոր է, որ նրանք ունենան համապատասխան
գիտելիքներ տարիքային այս կարևոր խմբերի հետ աշխատելու համար:
Զրույցն աշխատակիցների հետ անցավ ինտերակտիվ: Հոգեբանը ներկայացրեց դեռահասների մի շարք
առանձնահատկություններ, ապա եղան բուռն քննարկումներ: Դասընթացին մասնակցելու համար նաև հրավիրված էին Արթիկի
և Մարալիկի աշխատակիցներն ու կամավորները: Քննարկվեցին բոլորին հուզող հարցեր՝ կապված դեռահասների վախերի,
ճգնաժամերի և աճի փուլերի հետ:
Աշխատակիցները ցանկություն հայտնեցին հաջորդ անգամ քննարկել հատուկ խնդիրներ ունեցող դեռահասներին
հասարակության մեջ ինտեգրելու թեման:
Կարեն Մանուկյան
2014թ. հունվար

2014-04-09
Ապրիլի 5-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (Բաղրամյան 18) տեղի ունեցավ <<Մայրության և գեղեցկության>> օրվան նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու <<Պատանի վիրտուոզներ>> նվագախումբը (գեղ. ղեկավար՝ կոմպոզիտոր, կոնսերվատորիայի դոցենտ Արմենուհի Կարապետյան) և <<Էսկադա>> պարախումբը (գեղ. ղեկավար՝ Դիանա Մացոյան): Համերգավար՝ Անդրանիկ Մարդոյան:
Համերգին ներկա էին Հայ Ավետարանչական ընկերակցության, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների, <<Հայ կրթություն>> կրթական հիմնադրամի աշխատակիցներ և բազմաթիվ հյուրեր:
Համերգն անցավ ջերմ և սիրալիր մթնոլորտում:
Ներկաներին ողջունեցին և տոնի կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքն ասացին Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովվի օգնական Հովհաննես Հովսեփյանը:

2014-04-03
Ապրիլի 1-ին, 2014թ, Գյումրու ԱՀԱԸ գրասենյակում սպասվում էր անակնկալ:
Գրասենյակի տարբեր խմբակների երեխաներ և ծնողներ հավաքվել էին անակնկալ միջոցառմանը: Ոմանք սպասում էին հումոր, ոմանք՝ երգեր, ոմանք անեկդոտներ՝ հաշվի առնելով Գյումրի քաղաքի հումորային կոլորիտը, բայց վերջապես բացվեց վարագույրը և հանդիսատեսին դիմավորեց հեքիաթի հերոսներից մեկը: Գյումրու գրասենյակի անգլերեն լեզվի բարեգործական խմբակի ուսուցիչ՝ Անժելա Պապիկյանը (կամավոր աշխատակից), իր խմբակի սաների միջոցով բեմադրեց Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկը» ներկայացումը անգլերեն լեզվով:
Ներկայացման մեջ ներգրավվել էին 18 դպրոցահասակ երեխաներ: Շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր դիտել հեքիաթը անգլերեն լեզվով: Վերջում եղան կատակներ՝ կրկին անգլերեն լեզվով:
Սա քաջալերեց մյուս խմբակների սաներին և ուրախացրեց ծնողներին՝ տեսնելով իրենց երեխաների առաջադիմությունը և ձգտումը այս խմբակի միջոցով: Շատերն իրենց շնորհակալական խոսքն ասեցին խմբակին:
Հանդիսատեսը չէր ուզում հեռանալ գրասենյակի ուրախ տրամադրություն հաղորդող դահլիճից: Թող որ մեր բոլոր կենտրոններում առատ լինի ուրախությունն ու կատակը և ոչ միայն ապրիլի 1-ին:
Կարեն Մանուկյան
01.04.2014

2014-04-07
www.lragir.am-ներկայացնում է hարցազրույց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ
Վերապատվելի, ի՞նչ է այս պահին կատարվում Քեսաբում, որքանո՞վ է ազատագրումը մոտ թվում:
Իրականում Քեսաբի հետ կապված երեք գլխավոր նյութ կա. առաջինն այն է, որ վերջին շրջանում ռազմավարական իրական զարգացումներն ի նպաստ Քեսաբի են, որովհետև ազգային պաշտոնական զորքի հետ բավական ուժեր կան, մասնավորապես Լիբանանի զինյալ խմբավորումները, ովքեր աջակցում են Քեսաբի գյուղերից մինչև Քեսաբի հրապարակը ներխուժումը կազմակերպելու համար: Երեկ 45 անունը կոչվող Քեսաբի բարձունքներից մեկում սիրիական բանակը հասավ այնտեղ և սիրիական դրոշը հաստատեց և հիմա բարձրանում է վեր: Իր ճանապարհին հանդիպած զինյալ ընդդիմադիր խմբավորումները, որոնք ահաբեկչություններ արեցին, նրանց մեջ զոհեր կան: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ 3500 մահ է եղել մինչև երեկ կեսօրի դրությամբ: Սա հաղթանակի նշաններից մեկն է, և կարծում եմ, որ եթե նույն նպատակասլաց աշխատանքը տարվի սիրական ազգային բանակի կողմից, 10 օրվա ընթացքում Քեսաբի գրավյալ հողերը բոլորը կարող են վերադարձվել:
Երկրորդ հարցը միջազգային է. երեկ խորհրդակցություն արեցինք, թե արդյոք տարածքային աշխարհագրական փոխզիջումներ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայում, ինչպես Ղրիմի կղզին միացրին Ռուսաստանին, արդյոք հնարավո՞ր է Քեսաբը միացնել Թուրքիային: Միջազգային խորհրդակցությունները և երկխոսություններն այդ ուղղությունն էին զարգացնում, և երեկ Միացյալ ազգերի պատասխանատուներից իմացա, որ այդ ծրագիրը ակտուալ չէ, և Քեսաբը համաձայնված պետք է վերադառնա Սիրիայի հանրապետությանը: Այսպիսով, միջազգային պատկերն էլ հստակություն ունի իր մեջ, և դրա համար էլ մեծաթիվ բանակայիններ ուղղվում են Քեսաբի հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմերը:
Երրորդ՝ կապված է քեսաբահայերի՝ իրենց հողերից տեղահանված ժողովրդի ապագայի հետ: Ես երեկ հատուկ պաշտոնական այցելություն կատարեցի Լաթաքիա, լսեցի ժողովրդի գանգատները, դժվարությունները, լսեցի իրենց պահանջատիրական պոռթկումները, նաև կազմակերպեցի Սիրիայի ավագանու այցելությունները Լաթաքիա, Կարմիր խաչի օժանդակությունը ապահովեցի հագուստի, սննդի հետ կապված: Կեցությունը մի փոքր ավելի դյուրանում է: Եվ աստիճանաբար ժողովրդին նոր լիցքեր ենք հաղորդում, ուժեղացնենք, և ընկերական նյութեր կարողանանք ապահովել: Փառք Աստծո, կարողացանք այս ամենն իրականացնել:
Սփյուռքը, ինչպես նաև Հայաստանը ինչքանո՞վ արձագանքեցին, ինչքանո՞վ են քեսաբահայերը գոհ այս աջակցությունից:
Հայաստանը բավական դրական արձագանքեց՝ հատկապես պատգամավորների Լաթաքիա այցով, նրանց հետ զրույցները, ինչպես նաև ՀՀ նախագահի հայտարարությունը, որ պետք է նեցուկ լինեն Քեսաբին գրավյալ հողերի հարցով, գոտեպնդում է:
Բարեբախտաբար մարդկային կորուստներ չունենք, առայժմ եկեղեցիների և տների քանդումն է, այրված եկեղեցիներ կան, հրկիզված պարտեզներ. այս ավերը մեզ հիշեցնում է եղեռնի օրերի հրկիզումներն ու ավերը...
Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման աջակցություն Հայաստանից չկար 2012-ին:
Իրենց հիմնական պատճառաբանությունը հայկական հողերի գրաված խնդիրներն են, իրենց հրահրող նյութը հայկականությունն էր, հայ ժողովրդի վերջին Կիլիկիո մնացորդի պարպումն էր: Եվ ուրեմն հայկական դիմագիծ ունենալու համար էր, որ հայ պատգամավորները Հայաստանից եկան Սիրիա:
Հարցազրույցը վարեց՝ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
Աղբյուր՝ http://www.lragir.am
Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ երկրորդ հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ. http://amaa.am/news_view.php?page=events&id=157

2014-04-06
www.lragir.am-ներկայացնում է hարցազրույց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ:
Վերապատվելի, ի՞նչ է այս պահին կատարվում Քեսաբում, հայկական եկեղեցիները
շարունակվո՞ւմ են զինյալ գրոհայինների հարձակումներին ենթարկվել:
Պետք է նշել, որ Քեսաբը և իր շրջանները զորավոր ընդդիմադիր լիդերների կողմից ենթարկվեցին տարօրինակ հարձակումների: Այն մի քանի փուլերով անցավ. անցնող երեք տարիների ընթացքում թեև Քեսաբը տարբեր ելևէջներ ապրեց, բայց, բարեբախտաբար, շարունակեց ապահով մնալ: Սիրիայի տարբեր շրջաններից կային տարբեր ներթափանցման փորձեր դեպի Քեսաբ, որոնք չէին հաջողվում, սակայն դժբախտաբար 2014-ի մարտի 21-ին հրաձգություններ սկսվեցին և աստիճանաբար այս հրաձգությունները սաստկացան, և զինյալ խմբավորումները թուրքական բանակի հրթիռով պայթեցրին Կասիոս լեռան բարձունքին գտնվող ամենամոտ ոստիկանատունը, որ համարյա թուրքական զորանոցի դիմաց է գտնվում: Անցնող երկու տարիների ընթացքում թափանցման ոչ մի փորձ չի կատարվել, որ մեզ էլ իբրև հայեր զարմացնում էր, թե ինչու էին իրենք լուռ, հավանաբար ժամանակ էին ուզում հարձակման համար: Այստեղ Քեսաբի ոստիկանապետը վիրավորվեց, և նահատակեվեցին շատ ոստիկաններ: Հետո զինյալները ներթափանցեցին հայկական ամենամոտ սահմանամերձ գյուղը, որ կոչվում է Սև Աղբյուր և գրավեցին այն: Երկու ոստիկանատների գրավումից հետո բարձրացան բարձրադիր տների վրա և սկսեցին կրակել քեսաբցի խաղաղ բնակչության վրա, և մինչև առավոտ ժամը 7։30 արդեն մեծաթիվ ինքնաշեն հրթիռներ էին պայթեցնում Քեսաբում և հարակից շրջաններում: Քեսաբի բնակչությանը տարհանեցին, 670 հայ ընտանիք գտնվում են Լաթաքիայում: Քեսաբի մեջ մոտավորապես 10-15 ընտանիք էին մնացել, որոնք իրենց բնակարանները չէին լքել, բայց երեկ առավոտյան իմացա, որ նրանք էլ են հեռացել:
Այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ իրականացրինք, ես անձամբ կապ հաստատեցի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, որին ներկայացրի, որ Քեսաբն իր շրջաններով մեր Կիլիկիո թագավորության վերջին մեծ պատառիկն է: Եվ սա շատ կարևոր է պահել-պահպանել, քանի որ սրանից հետո մենք այլևս ամբողջովին կանջատվենք մեր Կիլիկիո թագավորությունից և հողերից: Բացի այդ, խոսեցի ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի հետ և նրան խնդրեցի, որ ներկայացնի բողոքագիր, որ տեղեկացնի՝ այսօր հայ ժողովուրդը Թուրքիայի կողմից կապրի երկրորդ ցեղասպանություն: Քեսաբցուն ընչազուրկ սարքեցին, տարհանեցին և խլեցին ինքնորոշման իրավունքը, հրկիզեցին եկեղեցիները, ակումբները, տները և փողոցները, ինչը ծանր ազդեց մեզ վրա, և երբ կվերադառնա մեր ժողովուրդը իր տները, միայն Աստված գիտի: Այսօր տեսնում ենք, որ զինված ռուսական նավատորմեր են հասել, և սիրիական բանակը եզակի զանգվածներով համախմբվում է Քեսաբի շրջանների մեջ և նախատեսվում է, որ այսօր երեկոյան կսկսվի պատերազմական բախում:
Այստեղ կարծիք կա, որ Քեսաբի և Հալեպի հայերի վրա հարձակումները Թուրքիայի արձագանքն են Սերժ Սարգսյանի՝ Ղրիմի հարցում արտահայտած դիրքորոշման: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
Անձամբ ես չեմ կիսում այդ միտքը, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունից մեկ օր առաջ Հալեպի հայության վրա հարձակում կար:
Ինչպես Ռուսաստան կարողացավ Ղրիմը վերցնել և երեք օրվա մեջ բռնակցել Ղրիմը Ռուսաստանին, Ռուսաստանը արդյոք պետք է լուռ մնար... սա զորագույն պետությունների մեջ կարծես հավասարակշռություն են ուզում ստեղծել, մեջս վախ կար, արդյոք ինչ պետք է անեինք Քեսաբը Թուրքիո հետ, արդյոք Ռուսաստանը պետք է լուռ մնար այս եղածի դիմաց և սա օգտագործելով Թուրքիան պետք է մտներ Քեսաբը գրավեր:
Ինչքա՞ն վնաս կրեցին հայկական եկեղեցիները Քեսաբում:
Դեռ չենք կարող գնահատել վնասները, քանի որ դեռ սկիզբն է, ես վախենում եմ, որ այսօրվանից սկսած, երբ պատերազմը սրվի երկու կողմերի միջև, վնասները ահավոր կլինեն: Ամեն կերպ աշխատանք ենք տանում, ես այսօր Օբամային նամակ եմ ուղարկել, որպեսզի Թուրքիայի վրա ազդեցություն գործեն և կասեցնեն այս գարշելի արհավիրքը: Հիմա տեսնենք՝ որքանո՞վ ընդառաջ պետք է գան և ընդհանրապես սպասենք տեսնենք՝ Միացյալ ազգերի մեջ ինչ ձև և գույն կստանա այս ընթացքը:
Հայ պատվիրակությունը գալու է Սիրիա, ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից:
Այս յոթ պատգավորները որ գալիս են, անձամբ իմ հրավերով են գալիս, պետք է տեսակցություն ունենան ինձ հետ, ապա ուղարկվեն Լաթաքիա և հանդիպումներ ունենան մեր տեղահանված քեսաբցիների հետ:
Մենք աշխատում ենք, որ այս պատգամավորների այցելությանը զուգընթաց մեր սիրիական պատգամավորների հետ աշխատանք տանենք և առայժմ 32 պատգամավորների հետ հարցազրույցները երիզների վրա ունենք, որոնք կարող ենք ցուցադրել ապրիլի 24-ին: Այդ հարցազրույցներում պատգամավորները հայտարարում են հայկական ցեղասպանսւթյան մասին, որ ցեղասպանությունը պետք է ճանաչել և պետք է հանրային կարծիք ձևավորվի, որպեսզի հաջորդ հանգրվանին Սիրիայի պառլամենտը ընդունի և ճանաչի հայոց ցեղասպանությունը: Հայ պատգամավորները պետք է նախապատրաստեն այս գործընթացը:
Քեսաբաի հայերի ո՞ր մասը ցանկություն ունի Հայաստան գալու:
Հայերը ցանկություն չունեն Հայաստան գալու, բոլորը համախմբված են Լաթաքիայում, և մենք փորձում ենք նրանց տիրություն անել, իրենց կարիքները հոգալ և այլն:
Հարցազրույցը վարեց՝ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
Աղբյուր՝ http://www.lragir.am

2014-04-10
Սպիտակի «Սլավ Մեդիա» հեռուստաընկերությունը մարտի 28-ի լուրերում ներկայացրեց Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչ վերապատավելի Ժիլպեր Լևոնյանի, Հայ Ավետարանաչական ընկերակցության (ՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյան և ՀԱԸ-ի Սպիտակի գրասենյակի պատասխանատու Սուրեն Մակարյանի հանդիպումը Լոռու մարզպետ Արտուր Նալբանդյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և այլ պաշտոնյաների հետ: Այս տարվա՝ 2014 թվականի ամռանը լրանում է վերոնշյալ կազմակերպությունների Սպիտակում համատեղ գործունեության 20 տարին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոբելյանական տարվա համատեղ միջոցառումների հարցերը…

2014-04-14
Ահա արդեն 20-տարուց ավելի է Հայ Ավետարանչական ընկերակցությունը բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում, որոնցում է մեծ տեղ է տրվում երեխաների համար նախատեսված կրթական, գեղարվեստական, բարեգործական և զարգացման ծրագրերին: Դրանք մեծապես նպաստում են երեխաների բնատուր կարողությունների բացահայտմանն ու դրանց զարգացմանը: Այս ծրագրերում ընդգրկված են հազարավոր երեխաներ:
Նրանցից Աննա Ավդալյանը Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված փառատոնին արժանացել է I-ին կարգի դիպլոմի
Ծնվել է Գյումրիում 1995թ. հունիսի 21-ին: Երեք տարեկանից հաճախել է մանկապարտեզ: 2002 թվականին ընդունվել է Գյումրու թիվ 41 դպրոցը, 4-րդ դասարանից տեղափոխվել է Գյումրու <Ֆոտոն» վարժարան: Հինգ տարեկանում սկսել է երգել: Վեց տարեկանից սկսել է հաճախել Ժան և Ալբերտ Պողոսյանների անվան արվեստի քոլեջի վոկալ-դաշնամուրային և պարային բաժին:
2003թ. դարձել է «Նոր անուններ» մշակութային կազմակերպության անդամ:
2003թ. մասնակցել է Ա. Խաչատրյանի 100-ամյակի նվիրված փառատոնին, արժանացել է I-ին կարգի դիպլոմի:
2005թ. մասնակցել է Սպենդիարյանի անվան երիտասարդ կատարողների փառատոնին, արժանացել է դափնեկրի կոչման:
2005թ. մասնակցել է «Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ» փառատոնին և ստացել է դիպլոմ:
2006թ. մասնակցել է «Երգող Հայաստան» երիտասարդ կատարողների մրցույթին, արժանացել է դիպլոմի:
2006-2007թթ. «Նոր անուններ» կազմակերպության միջոցով համերգային շրջագայությամբ եղել է ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Ֆրանսիայում, պարգևատրվել է դիպլոմներով:
2007թ. մասնակցել է Սպենդիարյանի անվան մրցույթ-փառատոնին և որպես դաշնակահարուհի պարգևատրվել է II-րդ կարգի դիպլոմով:
2007-2008թթ. համերգներ է ունեցել Սոչիում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում:
Մասնակցել է նաև գերմաներեն լեզվի մրցույթին և որպես մրցանակ 14 օր հանգստացել է Գերմանիայում և հյուրընկալած ընտանիքի երեխաների հետ դասի հաճախել 14 օր:
2009թ. մասնակցել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնին, որին հրավիրել է Սպիվակովը:
2013թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, պարգևատրվել է I-ի կարգի դիպլոմով:
2010թ. արժանացել է ՀՀ նախագահի «Սինոփսիս Արմենիա» մրցանակին որպես լավագույն աշակերտուհի, ով երաժշտությունը կապել էր մաթեմատիկայի հետ:
Դպրոցն ավարտել է ոսկե շքանշանով և 2013թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի վոկալ բաժին:
2006-2007թթ. եղել է Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում: Մասնակցել է բակային ճամբարների, հաճախել է կիրակնօրյա դպրոց, մասնակցել է ՀԱԵ միջոցառումների (ՍԲ. Ծնունդ և Զատիկ) և իր տաղանդով զարմացրել է հանդիսատեսին:
2004թ. մասնակցել է ՀԱԵ Սբ Զատկի «Հիսուսի երկրորդ խաչելությունը» ներկայացմանը: Ելույթ է ունեցել ԱՀԱԸ-ի 90-ամյակին նվիրված միջոցառմանը:
Աննան հիմա երգում է «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի ղեկավարն է Ռոբերտ Մլքեյանը:
Աննայի ձեռքբերումները մեծ ուրախություն են պատճառում Հայ Ավետարանչական ընկերակցությանը: Մենք նրան մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ և նոր բեմեր:

2014-04-28
Ապրիլի 23-ին Հայ Ավետարանչական կենտրոնում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Հիսուսի երկրորդ խաչելությունը» բեմադրությունը, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ներկայացումը պատմում է հունական Կենտե բարգավաճ քաղաքում Սբ. Զատկի տոնակատարության ժամանակ անսպասելի հայտնված վտարանդիների մի խմբի, որոնք ապաստան էին փնտրում քրիստոնյա եղբայրների մոտ: Սակայն վտարանդիների կարծեցյալ « քրիստոնյա եղբայրները» վռնդում են նրանց քաղաքից և տեղավորում քաղաքից դուրս գտնվող մի քարանձավում: Կենտեի բնակիչ, հովիվ Մոնոլիոսը որոշում է օգնել անոթի մնացած ծերերին ու երեխաներին հաց հասցնելով նրանց: Իր այդ քայլով Մոնոլիոսն առաջացնում է քաղաքի մեծահարուստների և կառավարիչների զայրույթը: Ներկայացման ավարտին «կարծեցյալ քրիստոնյաները» խաչում են Մոնոլիոսին, այն բանի համար, որ նա հանդգնեց հակառակվել համայնքի կարծիքին և մարդասիրություն ցուցաբերել վտարանդիների հանդեպ, այդ կերպով մերկացնելով նրանց կեղծ քրիստոնեությունը, բարեպաշտությունն ու աղքատ մարդկանց հանդեպ ունեցած անտարբերությունը:
Ներկայացման ավարտին քաղաքի բնակչությունը որոշում է խաչել Մոնոլիոսին ազատվել նրա ներկայությունից: Այս կերպով մեր իրականության մեջ պարբերաբար կրկնվում է Հիսուսի խաչելությունը:
«Հիսուսի երկրորդ խաչելությունը» բեմադրությունը ցուցադրվեց 2 անգամ, որն ընդհանուր առմամբ դիտեց մոտ 700-ից ավելի հանդիսատես:
«Հիսուսի երկրորդ խաչելությունը» ներկայացման ռեժիսորն է «Հայասա» թատերախմբի բեմադրող ռեժիսոր Նունե Աբրահամյանը:

2014-04-30
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԻՆ
Ակամայ տեղահանուած ու մութին յանձնուած հայը 99 տարիներ առաջ արշաւեց առանց մոմի լոյսի եւ կեանքի յոյսի թրքագործ ցեղասպանութեան արիւնալի արհաւիրքէն, քալելով ու քշուելով դէպի անողորմ անապատ եւ անորոշ ապագայ, իր ետին ձգելով մարդ ու շունչ, հող ու մատեան, կոթող ու պատմութիւն:
Ինկաւ ու վերստին կանգնեցաւ, ցնցումի, կորուստի ու սուգի ցաւով, ամէն կողմէն շրջապատուած ոճրագործով ու ոճիրով, անմարդկային գազանութեամբ տխրահռչակ Օսմանեան Թուրքիոյ կողմէ: Հայ անձը կորսուեցաւ ու կորսնցուց, երբեմն նոյնիսկ իր անունը: Իսկ հոս ու հոն գտաւ մարդկութիւն ու ողորմութիւն, եւ վերստին տուն ու ինքնութիւն: Այդ հայը դուք էք, ես եմ:
Արեւն ու լուսինը կորսնցուցած էին իրենց ճառագայթը, չեզոքացած էին երկինքի աստղն ու գիշերուան զեփիւռը: Թուրքիոյ անմարդկային խաղին մէջկանգ առած էր մարդկային խղճի ամենէն նախնական իսկ մակարդակը, եւ այդ բոլորը Օսմանեան հողային տարածքի լայնքին, եւ ծրագրողի ու գործադրողի հոգիի սնանկութեան խորքին:
Չկար նշոյլ Աստուծոյ բարի ստեղծագործութեան պատկերին, չկար մարդկային արժէք, չկար առաւօտ, եւ իմաստ չ՛ունէր հայու ջանասէր, ստեղծագործ եւ բարի դրացնութեան դարաւոր իրականութիւնը:
99 տարիներ առաջ հայը կը ցրուէր փոշիի նման աջ ու ցախ, խաւարի ահաւոր ազդեցութեան տակ:Իսկ այսօր, դուք սիրելի երիտասարդներ եւ ժողովուրդ կը շրջէքայդ խաւարի պատկերը:
Մոմերը հոս հասած են ամէն կողմէն եւ հաւաքուած Նահատակաց Հրապարակին վրայ որպէսզի լուսաւորեն այսկեդրոնական վայրը որ նաեւ խաւարած էր երբ նոյն ցեղասպան մեքենային զոհը կը դառնային Լիբանանի մամուլի ներկայացուցիչները:
Հոս այսօր կը միանան մոմերը մէկ առ մէկ, հայ առ հայ եւ անոնց միացումով հազարապատիկփայլքով կը բազմանայ եւ կ՛իմաստաւորուի լոյսի ազդեցութիւնը:
Լուսաւորումի միութիւնը հայու թափած անմեղ արիւնին միութեան նման է, ուր միացաւ հայը հայուն հետ Ապրիլեան այնպիսի օրուան մը մէջ երբ ծանօթ ու անծանօթ հայուն արիւնը բանուկթէ ամայի հողին հետ խառնուեցաւզոհաբերութեան ու մարտիրոսութեան մէկ գոյնով:
Իսկ այսօր մեր լոյսը: Այստեղ կարելի չէ զանազանել թէ ո՞ր մէկուս լոյսով լուսաւորուած է հրապարկը: Կարեւորը այն է թէ մեր անհատական լոյսերու միացումովը լոյսի կը բերենք մեր ամբողջ շրջապատը:
Սակայն զգոյշ, եթէ իւրաքանչիւրս չ՛ունենայիր մէջ ու իր հետ լոյս եւ սպասէ որ ազգը ինք իրմէ պայծառանայ եւ միայն մենք ուրիշին լոյսով ապրինք, այսօր ոչ մէկ լուսաւորութիւն պիտի վայլէր մեզի:Քրիստոսի Աւետարանի մարդոց մէջ լուսաւորելու կոչումն է, Լուսաւորչի դարաւոր աւանդն է, նահատակութեան ճրագն է, եւ յարութեան արեւածագի լոյսն է…այդ բոլորն են որ կը լուսաւորեն մեր օրը:
Երբկը լուսաւորենք, լուսաւորենք որպէսզի բացայայտուի ճշմարտութիւնը, ամէն ճշմարտութիւն, պատրաստուի արդարութեան ծրարը, զօրանայ մեր զարգանալու կամքը, վերարծարծուի հարազատ հայկական զգացումը, խորապէս դաստիրակուի հայուն միտքը, չափահասներու օրինակով ներշնչուի փոքրը, վերամշակուի դարերումշակոյթը,արհեստն ու արուեստը, բարձր մնայ ու աւելի բարձրանայ մեր անունը, խորապէս նորոգուի մեր հաւատքը, եւ իր հայկականութեան ամէն մէկ մասնիկով ու Հայաստանով հպարտանայ նոր հայը:Այսպէս պիտի հզօրանայ փոքրաթիւմեր ազգի մեծասքանչ ներկայութիւնը եւ պիտի յարգուի մէկ ու կէս միլիոն նահատակներու յիշատակը:
Լոյս կայ հոս այսօր որ կը փաստէ աշխարհինոր հայը ոչ միայն զոհ է, եւ իր ցաւը յիշող հայ, այլ թէ հայը իր վիրաւոր յիշողութեան մէջ իսկ կշիռ ունի, կշիռ որ յարգանք կը պարտադրէ, տեսանելի եւ լսելի կը դառնայ իր շրջապատին: Փնտռուած հայը, պահանջատէր հայը բոցավառ ջահ է որ կարելի չէ անտեսել կամ մառել: Դատը կը մառի երբ մեր լոյսը կը մառի: Իսկ յիշեցնենք աշխարհին թէ մեր նահատակներուն հոգիներն ու ոսկորները հանգիստ չեն գտներ, եւ արդարութեան վկայագիր չկրնար տրուիլ այնքան ատեն որ մեր ու մեզ յաջորդող սերունդները արդարութեան պտուղը քաղած չ՛ըլլան:
Այս լուսաւորուած գիշերուան լոյսը թող ճամբորդէայս հրապարակէն մինչեւ Պիքֆայա, Սաննինէն մինչեւ Արարատ, Հալէպէն մինչեւ Ծիծերնակաբերդ, Տէր Զօրէն մինչեւ Մոնթեպելլօ,եւ Քեսապի Սիլտրէնէն մինջեւ Մուսա Լեր:
Հարիւրամեակի նախօրեակին անգամ մը եւս կը պարտուի խաւարը: Խաւարին պարտութիւնը կու գայ լոյսի զօրութենէն, իսկ եթէ հայոց անհատական ու հաւաքական լոյսերը միանան, լոյսի յայտնութիւնը կը վերածուի յաղթանակի, ըլլայ այդ դիւանագիտական, քաղաքական, հոգեւոր, մշակութային, թէ հողային:
Յիշեցնենք բոլորին այսօր, Ցեղասպանութիւնը մեզի համար քաղաքականութեան առարկայ ըլլալէ աւելի մարդկային քաղաքակրթութեան փորձաքար է: Եւ հոն, կը միանանք բոլոր այն ազգերուն հետ որոնք համտեսած են նման չարիք: Ցեղասպանութիւնը անցեալի պատմութիւն չէ որ կը հալի, հապա մեզ ներշնչող, շարունակաբար ընդվզեցնող, եւ մեզ իմաստուն ու միացեալ աշխատանքի հրաւիրող կոչ է: Ոչ մէկ օր չենք ուզած որ Ցեղասպանութիւնը մեր ինքնութիւնը ճշդէ: Սակայն, անտարակոյս, ան մեր ինքնութեան կշռոյթ, հուզմունք եւ կամք տուող կորիզային ազդակ է: Ուրեմն, եթէ ես ու դուք թուլնանք ու երկմտինք, ետ կենանք ու ընդհանրութիւններու մէջ ընկղմինք, եթէ նոյնիսկ պայքարի մէջ բարձրագոյն մակարդակները չպահենք, այն ատեն ե՛ւ կը մառի լոյսը, ե՛ւ կը կորսուի դատը:
Այսօր, մեր մոմերու լոյսին ներքոյ, եւ Աստուծոյ շնորհալի ու անմառ լոյսին մէջ, կը խոնարհինք. կը խոնարհինք ու հոգիներու ձայնով կ՛ուխտենք հաւատարմութեամբ ու լրջութեամբ արժեւորել մենք մեզ, որպէսզի պատիւ տրուի մեր նահատակներուն,:
Ապրի այն ազգը որ խաչն ու յարութիւնը յատուկ անուններու կը վերածէ: Օրհնեալ ըլլայ նահատակներուն յիշատակը:
Երթը կը շարունակուի, եւ Աստուծոյ օրհնութեամբ մենք կ՛երթանք առաջ:
Փ Հ
Նյութի աղբյուր՝ http://www.yerepouni-news.com/archives/93831

2014-05-01
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցությունը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դնելու նրանց հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2014-04-30
2010 թվականին ‹‹Հայ կրթություն›› կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը միացավ ‹‹Ջինիշյան հիշատակի›› հիմնադրամի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ անցկացվող բանավեճերի ծրագրին։ Այդ տարվանից սկսած`դպրոցում գործում է բանավեճի ակումբը։ Աշակերտներն ամեն անգամ մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցում բանավեճերին`նախապես համակողմանի ծանոթանալով առաջադրված թեմային և մանրակրկիտ ուսումնասիրելով թեմային առնչվող հարցերը։
Երկարատև ու տքնաջան աշխատանքի շնորհիվ ակումբը հասել է ոգևորիչ հաջողությունների, միջդպրոցական և հանրապետական բանավեճերից վերադարձել պատվոգրերով:
2014 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ Երևանի հիմնական դպրոցների բանավեճի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր նաև Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի ակումբը։
Լարված ու համառ պայքարից կրթահամալիրի աշակերտները զբաղեցրին առաջին պատվավոր տեղը և ճանաչվեցին լավագույն բանավիճող թիմ։
Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորում է բանավեճի ակումբի սաներին և մաղթում նորանոր հաջողություններ:

2014-05-11
Սիրիական հակամարտության ընթացքում հայրենիքում ապաստանած հայերին օգնության ձեռք է մեկնել նաեւ Հայ Ավետարանական եկեղեցին: Արդեն մի քանի օր Հայաստանում է Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Նա հայրենիքում է առաջին հերթին այստեղ ապաստանած սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու եւ օգնության նոր ուղիներ մշակելու համար: Վերապատվելին ասում է, որ իրենց համար սիրիահայությունը երկու մասի է բաժանված հայրենիքում ապաստանածներ եւ նրանք, ովքեր հիմա դեռ սիրիայում են եւ անցնում են պատերազմի միջով:

2014-05-15
Մայիսի առաջին օրերին Երևանում էր Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը: Նա Երևան էր ժամանել Հայաստանում հանգրվանած սիրիահայերի խնդիրներին մոտիկից ծանոթանալու և օգնության ուղիներ ու լուծումներ գտնելու համար:
Վերապատվելի Հ. Սելիմյանը մայիսի 4-ին Հայաստանյայց Ավետարանական Երևանի եկեղեցում մասնակցեց կիրակնօրյա պաշտամունքին և իր պատգամը հղեց եկեղեցուն, որին ներկա էին նաև Հայաստանում հանգրվանած բազմաթիվ սիրիահայեր:
Մայիսի 6-ին վերապատվելի Հ. Սելիմյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ժամանակավոր գործադիր տնօրեն, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը Հայ Ավետարանչական կենտրոնում հանդիպեցին Հայաստանում ապաստանած երեք հարյուրից ավելի սիրիահայերի հետ:
Հանդիպման սկզբում վերապատվելի Մ. Մելքոնյանը, ողջունելով ներկաներին, խոսեց վերապատվելի Հարություն Սելիմյանի՝ որպես հոգևոր առաջնորդի, նրա կրթական և ազգանվեր ծառայությունների մասին և խոսքը տրամադրեց նրան:
Վեր. Հարություն Սելիմյանը ներկաներին ծանոթացրեց Սիրիայի այսօրվա իրավիճակին, լսեց սիրիահայերին հուզող խնդիրները և խոստացավ դրանք ներկայացնել Հայաստանի համապատասխան կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների ժամանակ:
Հանդիպումից հետո վեր. Հարություն Սելիմյանը իր տպավորությունները կիսեց մեզ հետ: Նա մասնավորապես ասաց.
-Գիտեք, Սիրիան այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, և մենք՝ հայերս, մտահոգված ենք այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ճակատագրով: Հրահրված պատերազմը համաշխարհային 3-րդ պատերազմի մի ձև է, և այնտեղ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Վերջին շրջանում մոտ 12-13 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում:
Սիրիահայերի հետ իմ առանձին հանդիպումների և հատկապես, այսօրվա հանդիպումից հետո ես համոզվեցի, որ սիրիահայերի մի մասն ուզում է տուն վերադառնալ: Նրանց այստեղ գտնվելը մշտական չի կարող լինել: Եվ մենք քաջալերում ենք, որ նրանց մեջ տունդարձի ձգտումը չմարի, քանի որ մենք այնտեղ ունենք կազմակերպված համայնք և ես վստահ եմ, որ կենսունակ, համախմբված Հալեպը և Սփյուռքը շատ ավելի օգտակար կարող են լինել Հայաստանին:
Ես նկատեցի, որ մշտական աշխատանքի և բնակարան ունենալու խնդիրները շարունակում են մնալ այստեղ հանգրվանած սիրիահայերի առաջնային խնդիրներից մեկը: Ցանկալի էր, որ այս հարցերը իրենց պատշաճ լուծումները ստանան: Եթե կան հարմարավետ հանրակացարաններ, ապա դրանք թող տրամադրվեն այն սիրիահայերին, ովքեր մինչ այժմ չեն կարողանում իրենց կեցության համար գտնել հարմարավետ պայմաններ:
Ուզում եմ շեշտել նաև հարկային պարտավորություններից առաջացած խնդիրների մասին: Այն սիրիահայերը, ովքեր մի փոքր գործ են հիմնել այստեղ, ցանկալի է, որ տեղացի գործարարների հետ հավասար պայմանների մեջ չդիտվեն իրենց հարկային պարտավորությունների կատարման մեջ: Իմ առաջիկա հանդիպումների ընթացքում ուզում եմ դիմել տեղի իշխանություններին, որպեսզի հարկման հատուկ պայմաններ սահմանվեն սիրիահայերի համար: Այդպես նրանք կկարողանան իրենց տնտեսած միջոցները ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար: Մասնավորապես, շատ սիրիահայեր բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունեն: Բացի այդ, նրանցից ոմանք ֆինանսական լուրջ դժվարություններ են կրում, հետևաբար, ի վիճակի չեն վճարել նույնիսկ բնակվարձ:
ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում համաձայնվեցինք, որ այն սիրիահայերը, որոնց անձնագրի ժամկետն անցել է, կարող են դեսպանատանը անվճար նորոգել իրենց անձնագրերը, որպեսզի կարողանան կատարել իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցեն Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին:
Ես, իհարկե, նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին, երկրի նախագահին, Հայաստանի կառավարությանը մեր՝ սիրիահայերի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և աջակցության համար: Ես համոզված եմ, որ միասնական ուժերով կարող ենք դիմագրավել բոլոր այն մատրահրավերներին, որոնք ներկայումս ծառացել են մեր ժողովրդի առջև:
Հետագա օրերին վերապատվելի Սելիմյանը Սիրիայում տիրող իրավիճակը և Հայաստանում ապաստանած սիրիահայերին առնչվող խնդիրները ներկայացրեց նաև ՀՀ համապատասխան կառույցների ղեկավարների հետ հանդիպումներում:
Ներկայացնում ենք վերապատվելի Հարություն Սելիմյանի ժամանակացույցը.
Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի բաժին
Անդրանիկ Մարդոյան

2014-05-11
Ամերիկահայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը և սիրիահայերի հետ հանդիպման համար հայրենիք եկած Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում էին Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու ծնունդն ու նպատակները և պնդում, որ այն աղանդ չի համարվում:
«Հայաստանյաց Ավետարանական եկեղեցին իր ծնունդից ի վեր մարտահրավերների մեջ է` Ադանայի ջարդով ու Մեծ եղեռնով անցած: Հետո սփյուռքում, բնական մարտահրավերի հետ համատեղ, ավելացել է նաև ինքությունը պահելու և բազմաթիվ հոսանքների դեմ պայքարելու խնդիրը: Մեր խնդիրն է դրսում մեր զավակներին հայ պահելն ու հայրենիքի համար նպաստավոր գործունեություն ծավալելը»,-ասում է Մկրտիչ Մելքոնյանը:
Հարություն Սելիմյանն էլ հավելում է, որ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին տարբերվում է հայ ավետարանական մյուս ճյուղերից և կապ չունի այդ ուղղությունների հետ, և որ այն ունի միջազգային ճանաչում: Այն նաև ընդունում է Հայ առաքելական եկեղեցուն իբրև մայր կառույց և սերտ հաղորդակցական կապեր ունի նրա հետ:
Nyut.am-ի հարցին, թե չե՞ք կարծում, որ մայր եկեղեցուց ամեն շեղում արդեն աղանդ է, Հարություն Սեմիլյանն ասում է. «Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ է: Լինել անդամ նման կառույցի նշանակում է ընդունել այլ եկեղեցիների ևս: Այդ խորհրդի մեջ հիմնական անդամներից մեկը ավետարանական եկեղեցին է: Այստեղ առաքելական մեր եկեղեցին լրիվ հաղորդակցության մեջ է Ավետարանական եկեղեցու հետ: Այսպիսով` չենք կարող ասել, որ Հայ առաքելական եկեղեցուց դուրս եկեղեցիներն աղանդ են: Բացի այդ, Հայաստանյաց Ավետարանական եկեղեցին մնայուն եկեղեցի է 1846-ից ի վեր և ընդունում է Հայ առաքելականին իբրև մայր եկեղեցի»:
Անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված Ավետարանական եկեղեցու կողմից իրականացված կրկնամկրտությանը`Սեմիլյանը պնդեց, որ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին ընդունում է քույր եկեղեցիների մկրտությունը: «Մենք հիմնովին հերքում և մերժում ենք կրկնամկրտությունը, որովհետև դա դեմ է մեր ավետարանական վարդապետությանը»,-ասում է Սեմիլյանը:
Աղբյուր՝ http://nyut.am/archives/176330

2014-05-12
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով հայերի համար ստեղծված ծանր վիճակին առնչվող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծումը մշտապես Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում է, և ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից նրանց սոցիալական, կրթական, առողջապահական, կեցության կարգավիճակին վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կատարվել են ոլորտը կարգավորող օրենսդրական մի շարք փոփոխություններ, ընդունվել են կառավարության տասից ավելի որոշումներ: Նախարարը ներկայացրեց նաև սիրիահայերի ինտեգրման, մասնավորապես նրանց աշխատանքի տեղավորման և «Նոր Հալեպ բնակարանաշինության ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները վրդովմունքի մեծ ալիք են առաջացրել աշխարհասփյուռ հայության շրջանում: Սփյուռքի նախարարությունն անում է հնարավոր ամեն բան քեսաբահայությանը համակողմանի աջակցություն կազմակերպելու համար: Նա բարձր գնահատեց նաև Սիրիայում շտապ օգնության մարմինների ամենօրյա ջանքերը այնտեղ ապրող հայերին այս օրհասական պահին օգնելու համար:
Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող իրավիճակը և դրա հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ համայնքի վրա: Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների ջանքերը Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու գործում: Նա նշեց, որ հիմնախնդրի կարգավորումը անհրաժեշտ է դարձնում Սփյուռքի բոլոր կառույցների և հայկական ներուժի հետագա համախմբումը, որում մեծ դեր է վերապահված սփյուռքի նախարարությանը:
http://www.mindiaspora.am/am/News/3051

2014-05-12
Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող վատթար իրավիճակը: Նա նշեց, որ Սիրիայի հյուսիս, հյուսիսարևելյան շրջաններից Հալեպի հայկական թաղամասերի վրա հարձակված զինյալների գործողությունների հետևանքով հալեպահայերի գոյությունը վտանգված է: Մարդկանց կենսագործունեության համար բացակայում են նվազագույն պայմանները, ազգաբնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը: Չնայած այս ամենին՝ ոչ մի հայկական դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունը Սիրիայում: Այսօր Քեսաբը ամբողջովին հայաթափված է: Պետք է ամեն կերպ երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը: Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար և շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար: Սիրիայում գործող շտապ օգնության մարմինները ամենօրյա աշխատանքներ են տանում օրհասական վիճակում գտնվող սիրիահայերին աջակցելու համար:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել Թուրքիայի Վաքըֆ գյուղում գտնվող 22 հայերի անունները՝ նրանց Լաթաքիա իրենց ազգականների մոտ տեղափոխելու նպատակով: Նախարարը նշեց, որ եթե հնարավոր լինի կազմակերպել սիրիահայ երեխաների տեղափոխումը Հայաստան, սփյուռքի նախարարությունը պատրաստ է նրանց ընգրկել նախարարության ծրագրերում, կազմակերպել նրանց ամառային հանգիստը ճամբարներում:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրեց երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության 2014 թվականի ծրագրի կատարման ընթացքը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է աջակցությունը սոցիալապես կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Նախապես կատարվել է սիրիահայ ընտանիքների ուսումնասիրություն և կարիքների գնահատում: Դրամական աջակցություն է տրամադրվել 79 սիրիահայ ընտանիքի: 283 սիրիահայերի տրամադրվել են կենցաղային, պարենային ապրանքներ, հագուստ, գրենական պարագաներ: Կան պետական սոցիալական աջակցության ծրագրերում ընգրկված սիրիահայ ընտանիքներ: 2014թ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28 սիրիահայեր հաշվառվել և ձեռք են բերել կենսաթոշակ ստանալու իրավունք: Շեշտվեց, որ առաջնահերթ խնդիրներից է բնակարանների վարձավճարների փոխհատուցումը: 179 սիրիահայ ընտանիքների տվյալները փոխանցվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը բնակարանային վարձավճարները փոխհատուցելու նպատակով: Ներկայացվեց նաև դպրոցներում սիրիահայ աշակերտների ինտեգրման նպատակով նրանց համար կազմակերպված արտադասարանային մշակութային, ռազմահայրենասիրական դասընթացների, ճանաչողական այցելությունների կազմակերպումը: Աշակերտներն ամբողջությամբ ընդգրկված են տարաբնույթ կրթական և մշակութային ծրագրերում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով սիրիահայ ընտանիքներին ևս սոցիալական ապահովության նպաստների տրամադրումը:
Սիրիահայերի աջակցության ուղղությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին զեկուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշեց, որ 80 մլն դրամ տրամադրվել է սիրիահայերի ուսման վարձավճարների, բուժման և այլ ծախսերը հոգալու նպատակով: Առաջիկա օրերին 60 հազար դոլար կփոխանցեն Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ քեսաբահայերին օգնելու նպատակով: Գումարների մեծ մասը փոխանցել են Հայաստանցի գործարարները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ներկա պահին քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը. 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանը ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքները: Կատարվել է սիրիահայերի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների բնակվարձերի և կոմունալ ծախսերի փոխհատուցում, առաջիկայում ևս նախատեսվում է հաջորդ երեք ամիսների վարձավճարների փոխհատուցում: Կատարվել է նաև 100 ընտանիքի բնակարանային վարձավճարի փոխհատուցում՝ 50 հազար դրամի չափով: Օգնության նպատակով ընտրվում են սոցիալապես անապահով, եկամտից զուրկ կամ նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներ, ծերեր, բազմանդամ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք:
Հայ օգնության միության կատարած աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀՕՄ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նարինե Գալստյանը: Նա նշեց, որ 2014թ. ընթացքում Հայ օգնության միությունը 125 հազար դոլար է ուղարկել Սիրիա՝ սիրիահայերի կարիքները հոգալու համար, որից 75 հազար դոլարը տրամադրվել է հայկական վարժարանների ֆոնդին՝ նրանց գործունեությունը շարունակելու նպատակով: «Տաքուկ բնակարան» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել182 ընտանիքի:
Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ճգնաժամը Սիրիայում գնալով խորանում է, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենիք վերադարձող սիրիահայերի նոր հոսքի: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նախարարը կարևորեց արտակարգ իրավիճակում հայկական սփյուռքին օգնության կազմակերպման ռազմավարության մշակումը:
http://www.mindiaspora.am/am/News/3052

2014-05-12
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր:
Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ երկրի նախագահին սրտացավ վերաբերմունքի եւ աջակցության համար: Նրա համոզմամբ՝ ազգային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ուժեղ հայրենիքի եւ կենսունակ սփյուռքի համատեղ ջանքերով ու միասնականությամբ:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի առանցքային ու միասնական հատվածներից է, որը ազգապահպանության հիանալի օրինակ է եղել սփյուռքի մյուս գաղթօջախների համար: Նա հիացմունք հայտնեց սիրիահայերի՝ դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամքի համար եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում դիվանագիտական տարբեր ճանապարհներով սատարելու Սիրիայում խաղաղության հաստատմանը: Էդուարդ Շարմազանովը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու սիրիահայերի՝ առաջիկա օրերի քննարկումներին, լսելու նրանց առաջարկները եւ հնարավոր ամեն ինչ անելու նրանց խնդիրները լուծելու համար:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության դերը: Նա մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան այս անգամ արդեն այլ ձեւերով է շարունակում իրականացնել հայերի ցեղասպանությունը, եւ դրա ապացույցը իր բնօրրանից քեսապահայության տեղահանման փաստն է:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ սիրիահայ համայնքին առնչվող այլ հարցեր:
http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=6556&year=2014&month=05&day=06&lang=arm

2014-05-14
Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Պետ Վեր. Յարութիւն Սելիմեան հանդիպում ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Տիար Յովիկ Աբրահամեանի հետ, Հինգշաբթի 8 Մայիս 2014-ին: Հանդիպումի ընթացքին քննարկուեցաւ Հայաստանաբնակ Սուրիահայերուն դիմագրաւած դժուարութիւնները: Վեր. Համայնքապետը քննարկեց Վարչապետին հետ բոլոր այն կարելի միջոցներուն մասին, օգտակար ըլլալու հայ ժողովուրդին, ինչպիսին է՝ անոնց տնապահովման կարիքը, առողջապահական հարցեր եւ աշխատանք հայթայթելու հնարաւորութիւններ: Սոյն հանդիպումը օգտակար էր իր բնոյթին մէջ:

2014-06-05
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի “ՇՈՂ” երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնների նպատակն է զորակցել սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում մեծացող և կրթական հիմնախնդիրներ ունեցող երեխաներին՝ հաղթահարելու կրթական ոլորտի բացթողումները, կանխարգելելու հակասոցիալական վարքի դրսևորումները և նպաստելու կիրթ և առողջ հասարակության ձևավորմանը: Կենտրոնները 60 դպրոցահասակ երեխայի բարեգործական հիմունքներով մատուցում է սոցիալ-կրթական, հոգեբանական, ապահովման և ժամանցի ծառայություններ:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ 31.05.2014թ. ԱՀԱԸ Վանաձորի “Շող” ցերեկային կենտրոն այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, կրթության բաժնի պետ Մինաս Սայադյանը, երեխաների, կանանց, ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը եւ նույն բաժնի գլխավոր մասնագետները, ինչպես նաեւ մարզպետարանի տեղեկատվության բաժնի աշխատակիցներն ու լրագրողները: Հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան ծրագրին, գործող խմբակներին, աշխատակազմին, աշխատանքային գրաֆիկին, ներկա գտնվեցին յուրաքանչյուր խմբակին: Մարզպետը զրուցեց երեխաների հետ, հետքրքրվեց նրանց առօրյայով: Հայոց լեզվի խմբակն այցելության ժամանակ էկրանին տեսնելով մատենադարանի շենքը, երեխաներից հետքրքրվեց, արդյոք եղել են այնտեղ: Եւ քանի որ ներկաներից ոչ մի երեխա երբեւէ չէր եղել մատենադարանում, մարզպետ Ա.Նալբանդյանը խոստացավ աջակցել էքսկուրսիայի հարցում: Մարզպետ Ա.Նալբանդյանի ուշադրությունը գրավեց երեխաների երազանքների ծառը, որտեղ տերեւների վրա գրված են երեխաների երազանքները: Մարզպետը խնդրեց ԵԿԸԻՊ բաժնի պետ Ն.Սարգսյանին կազմակերպել իր կողմից ընտրված 2 երեխայի երազանքների անակնկալ իրականացման գործընթացը: Լոռու մարզպետը կենտրոնին նվիրաբերեց հեռուստացույց, որն ավելի հետաքրքիր կդարձնի գործող խմբակների աշխատանքները:
Մենք շատ շնորհակալ ենք Լոռու մարզպետին՝ կենտրոն այցելելու, կենտրոնի աշխատանքները դրական գնահատելու և կենտրոնին իր ազնիվ աջակցությունը ցուցաբերելու համար:

2014-06-01
Հունիսի 1-ը աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Տոնի կապակցությամբ Հայաստանյայց Ավետարանական Երևանի եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցությունը մայիսի 31-ի երեկոյան բազմաթիվ երեխաներ էին հավաքել եկեղեցու բակում՝ մասնակցելու կավճանկարչությանը, աշխույժ խաղերին, պարերին: Երեխաներին մատուցվեցին նաև բազմաթիվ այլ անակնկալներ:
Բացօթյա միջոցառումից հետո երեխաները Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնի դահլիճում դիտեցին «Արմենիա» պարի համույթի (գեղ. ղեկավար՝ Հայկ Անտոնյան) ելույթը, որը շնորհակալությամբ և մեծ գոհունակությամբ ընդունվեց ներկաների կողմից:
Համերգի ավարտին Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, բարեմաղթելով երեխաներին, մասնավորապես ասաց. «Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ անհոգ մանկություն, անամպ երկինք, ուրախ շրջապատ և լավ կրթություն: Ես ցանկանում եմ, որ մեր հայրենիքում լինեն բոլոր նպաստավոր պայմանները երեխաների համակողմանի զարգացման համար: Մենք էլ մեր հերթին պատրաստակամ ենք անելու մեր կողմից լավագույնը ձեր կրթության, դաստիարակության և հանգստի բազմակողմանի կարիքների բավարարման համար»:

2014-06-09
Հունիսի 3-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի հրավերով Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի նորակառույց շենքում (Երևանի Հարավ Արևմտյան թաղամաս) էին հավաքվել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետարանի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այստեղ էր նաև նորակառույցի բարերար Էդվարդ Ավետիսյանը տիկնոջ՝ Փամելա Ավետիսյանի հետ: Առաջարկում ենք ծանոթանալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի՝ նորակառույցի վերաբերյալ բնութագրին։
Ավեդիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնըկտեղակայվի Հայաստանումևողջտարածաշրջանում առաջին անգամհավաստագրված «կանաչ» շենքում
Արդեն մոտ քսան տարի է, ինչ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն աջակցում է Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը միտված քաղաքականությանն և գործունեությանը՝ իրականացնելով մի շարք ծրագրեր ազգային հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համատեղ:
Խորեն և Շուշանիկ Ավեդիսյանների անվան դպրոցն ու համայնքային կենտրոնը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տարածաշրջանում առաջինն է հավակնում ստանալու «Էներգետիկայի և բնապահպանական նախագծման մեջ առաջնայնություն» (Leadership in Energy and Environmental Design, LEED, https://new.usgbc.org/leed) միջազգային հավաստագիրը: Սա նշանակում է, որ այն ցուցադրելու է բնական և տեխնածին ռեսուրսների արդյունավետ կառավարման փորձը վեց խոշոր ոլորտներում. հարակայուն օբյեկտներ, ջրօգտագործման արդյունավետության, էներգետիկա և մթնոլորտ, նյութեր և ռեսուրսներ, շենքերի ներսում բնապահպանական որակ և նորարարություն՝ ապահովելով համակեցություն շրջակա միջավայրի հետ:
Շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանորեն մաքուր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, ըստ ՄԱԶԾ-ի գնահատականի, շենքի էներգասպառումը կկրճատվի 30 տոկոսով, ինչը գերազանցում է ԵՄ և ԱՄՆ նույնիսկ ամենախիստ պահանջները: Դպրոցի կանաչ տանիքը կապահովի ջերմամեկուսացում՝ նվազեցնելով ջեռուցման և հովացման ծախսերը: Անձրևաջուրը կզտվի և կօգտագործվի բույսերն ու թփերը ջրելու, զուգարաններում օգտագործելու և ֆուտբոլային դաշտի խոտը ջրելու համար:
Ավեդիսյանների անվան դպրոցը համատեղ նախագիծ է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձու, ԱՀԱԸ տնօրենների խորհրդի անդամ՝ պրն. Էդվարդ Ավեդիսյանի: Նա ձգտել է կառուցել ժամանակակից լավագույն ձեռքբերումների կիրառումով դպրոց՝ ապահովելով բարձր որակի կրթություն Հայաստանում: Դպրոցը բացելու է իր դռները 2014թ. սեպտեմբերին 570 հայ աշակերտների համար, ում ուսումնական առօրյան ընթանալու է կայուն նախագծումով և ածխածնի ցածր արտանետումներով շենքում:
ՄԱԶԾ-ն աջակցում է դպրոցին, տրամադրելով ջերմային մեկուսացման և տեխնիկական փորձաքննության համար դրամաշնորհ, ինչպես նաև ֆինանսավորելով փորձագետների գործուղումը դեպի Կոպենհագեն, Դանիա, ՄԱԿ-ի գործնական կենտրոնի (UN City Building) նոր «կանաչ» շենքին ծանոթանալու և դրա նախագծման ու շինարարության փորձից օգտվելու նպատակով:
ՄԱԶԾ-ի համար զարգացման ցածր ածխածնային ուղին հավակնող, սակայն և իրագործելի նպատակ է, որը դառնում է առավել մատչելի նորարարական տեխնոլոգիաների արագ առաջընթացի պարագայում: Մենք աջակցում ենք դպրոցին, որպես Հայաստանի համար կարևոր ռազմավարական նախագիծ, քանի որ երկիրն ունի հսկայական ներուժ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և տնտեսության տարբեր ոլորտներում էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման համար:
ՀՀ իշխանությունները պարտավորվել են առավելագույնս նպաստել էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայրը ՀՀ-ում:

2014-06-10
Հունիսի 4-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (Բաղրամյան 18) տեղի ունեցավ <<Հայ կրթություն>> կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի IV և IX դասարանների աշակերտների ավարտական հանդեսը:
Միջոցառումը, որի խորագիրն էր <<Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի>>, տոգորված էր հայրենասիրության ոգով: Նրա ընթացքում պատանեկան շուրթերից բազմիցս հնչեցին <<ես հայ եմ>> ոգեշունչ բառերը: Դպրոցի սաները ասմունքեցին հայրենիքին և հայ ժողովրդին նվիրված բանաստեղծություններ, ներկաներին ուրախացրին իրենց ուրախ երգ ու պարով: Նրանք շնորհակալություն հայտնեցին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի հովանավորներին և ուսուցիչներին` իրենց որակյալ կրթության և պայծառ մանկության համար:
Հանդիսության մասնակիցները դիտեցին կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում էր կրթահամալիրի 15-ամյա ուղին, նվաճումները՝ մարզական, մշակութային, լեզվական հանրապետական մրցույթներում, ինչպես նաև Հարավ Արևմտյան թաղամասում կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքը:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի աշխատակիցները, ԱՄՆ-ից ժամանած բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Անահիտ Օրդյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, սիրված մանկագիր Սուրեն Մուրադյանը և այլք: Հյուրերը շնորհավորեցին աշակերտներին տարեվերջյան գեղեցիկ հանդեսի համար և իրենց շնորհակալությունը հայտնեցին կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանին և ուսուցչակազմին՝ սաների որակյալ կրթության և հայեցի դաստիարակության համար:
Հանդիսավոր արարողության մասնակիցներն ու հյուրերը բաժանվեցին նոր ուսումնական տարում կրթահամալիրի նորակառույց շենքում հանդիպելու ակնկալիքով:

2014-06-12
2014 թվականի մայիսին, Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը իր հերթական թողարկումներից մեկում կրկին անդրադարձավ Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրիի գրասենյակի աշխատանքներին:
Ռեպորտաժում ներկայացված են գրասենյակի բարեգործական բազմաբնույթ ծառայությունները՝ սկսած 1988 թվականի երկրաշարժից մինչև մեր օրերը: Մանրամասն խոսվում է երեխաների կրթության և գեղարվեստական դաստիարակության ոլորտներում կատարված աշխատանքների մասին: Գյումրիի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանը անդրադառնում է գրասենյակի կողմից կատարվող ընդհանուր ծառայություններին:

2014-07-04
Հունիսի 27-ին ժամը 18:30-ին Հայ Ավետարանչական կենտրոնում Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը հայ-բրազիլական Մշակութային համագործակցության շրջանակներում Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համատեղ կազմակերպել էր համերգ՝ «ՃամփորդությունԲրազիլիայիԵրաժշտությանմիջով»խորագրով:
Համերգն ընդգրկում էր Բրազիլիայի 20-րդ դարի երաժշտության պատմության մի քանի կարևոր ժամանակաշրջան: Համերգի նպատակն էր լսարանին ներկայացնել աշխարհով մեկ ճանաչում ստացած Բրազիլիայի երաժշտության հարստությունն ու երաժշտական ժանրերի բազմազանությունը:
Համերգին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, տարբեր նախարարությունների աշխատակիցներ:
Համերգի սկզբում ներկաներին ողջունեցին և բարեմաղթեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարինյո Մոնտեյրոն և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
Երաժշտական գործերը լսարանի ուշադրությանը ներկայացրին հայ պրոֆեսիոնալ երաժիշտները :

2014-07-02
Հանրակրթական դպրոցներից ստացած տվյալներից պարզ էր դարձել, որ երեխաները դժվարանում են հատկապես բազմապատկման աղյուսակը յուրացնելուց: Ինչպես ուսուցիչներն են նշում, դրան մեծապես նպաստում են սովորական հաշվիչ մեքենաները: Բացի դրանից, այժմ երեխաներն ավելի վաղ հասակից են դպրոց ընդունվում և հիմա դպրոցներում բազմապատկման աղյուսակը սկսում են դասավանդել 2րդ դասարանից:
Խնդրին հետաքրքիր և զվարճալի լուծում տալու նպատակով “Շող” կենտրոնի աստիճանները զարդարեցինք գունագեղ աղյուսակով, որպեսզի ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս երեխաները տեսողական հիշողությամբ մտապահեն և յուրացնեն բազմապատկման աղյուսակը: Հետևողական ենք լինելու, որպեսզի կենտրոն այցելող յուրաքանչյուր սան անպայման իմանա աղյուսակը:

2014-07-09
Հուլիսի 4-ը Շուշիի երեխաների համար նշանավորվեց ևս մեկ տոնակատարությամբ։ Շուքով նշվեց Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կառուցված՝ հերթական՝ 2-րդ խաղահրապարակի բացումը, որը կառուցվել է բարերարներ Բրայն և Ռոզի Պետրոսյանների հովանավորությամբ։ Նշենք, որ զույգը հովանավորում է նաև Շուշիի ՙՊետրոսյան՚ ճամբարը, որտեղ, սկսած 2003 թվականից, ամեն տարի իրենց ամառային հանգիստն են անցկացնում շուրջ 600 մանուկներ, պատանիներ և երիտասարդներ։
Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա էին ինչպես հովանավորներն ու Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ղեկավարությունը, այնպես էլ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Խաղահրապարակի բացման պատիվը կիսեցին Արծվիկ Սարգսյանը և Բրայն Պետրոսյանը։ Վերջինիս խոսքով, խաղահրապարակը նվիրվում է Էռնեստ, Գրիգոր և Քեննեթ Պետրոսյանների (հովանավորի հոր և երկու հորեղբայրների) հիշատակին։ Պետրոսյանների ընտանիքում կա ավանդույթ, հանգուցյալի հիշատակին հավաքագրված գումարը նվիրաբերել ազգօգուտ նպատակի։ Այդ իսկ պատճառով ընտանիքում որոշվել է, որ գումարը նպատակաուղղվի ազգային և քրիստոնեական արժեքների տարածման, պահպանման և զարգացման գործին։ Իսկ թե ինչու կոնկրետ ընտրվեց Ղարաբաղը՝ քանի որ արդեն տասը տարի է, ինչ ընտանիքը հովանավորում է Շուշիում գործող ճամբարը։
Նշենք, որ ընտանիքը Կալիֆոռնիայում գյուղատնտեսական մթերքների մշակման բիզնես ունի (մրգեր, չիր, չամիչ)։ Մեր հարցին, թե բարեգործությունից զատ չի՞ կամենա որպես ներդրող հանդես գա Արցախում, հատկապես, երբ գյուղատնտեսության համար կառավարությունը արտոնյալ պայմաններ է առաջարկում։ Բ. Պետրոսյանը նշեց, որ գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որը հեռվից կառավարելը անհնար է, հատկապես արցախյան քմահաճ, անկայուն կլիմայի պայմաններում, և առայժմ գերադասում է միայն բարեգործությամբ զբաղվել։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը, խոսելով Շուշիի ծրագրերից, նշեց, որ Շուշիի համար միշտ ծրագրեր կազմվում են, ամեն տարի ավելի են բարելավվում ճամբարի պայմանները, խաղահրապարակները։ Նրա խոսքով, ընդհանրապես երեխաները, նրանց կրթությունն ու դաստիարակությունը ընկերակցության ծրագրերի կարևոր մասն են կազմում, այդ պատճառով աշխատանքները շարունակական են լինելու։ Ունեն կրթաթան ծրագրեր՝ ավետարանչական շեշտադրումներով, դպրոց՝ Հայաստանում։ ՙՄենք հավատում ենք, որ լավագույն ներդրումը, որ կարող է անել ազգը, մանուկների կրթությունն է՚,¬ ասաց նա՝ հավելելով, որ Շուշին և Ղարաբաղը, հաշվի առնելով նրանց պատմական նշանակությունը, միշտ ուշադրության կենտրոնում են։
Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի պատասխանատու Արսեն Մանասյանն իրազեկեց, որ Արցախում ընկերությունը շարունակելու է ինչպես մանուկների, այնպես էլ ընդհանուր առմամբ, բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման ծրագրերը, վերանորոգվելու են ՀԱԸ մանկապարտեզները, կառուցվելու են նոր խաղահրապարակներ։ Այս խաղահրապարակի շինարարության վրա շուրջ 18 մլն դրամ է ծախսվել, բայց դեռ որոշ աշխատանքներ էլ են կատարվելու, քանի որ այդ տարածքում նախատեսվում է նաև շուշեցիների համար պուրակ կառուցել, և վերանորոգել մերձակա շինությունը՝ որպես համայնքային գրասենյակ շահագործելու համար։
Վերջերս Ստեփանակերտի խաղահրապարակներից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարը, որը մահվան ելք է ունեցել, լուրջ ահազանգ էր խաղահրապարակների սարքինության նկատմամբ առավել զգոն և ուշադիր լինելու առումով, և մենք չէինք կարող չհարցնել, թե որքան անվտանգ են տեղադրված խաղասարքերը։ Ա. Մանասյանը նշեց, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային չափանիշերին. որոշում է կայացվել ճոճանակներ չօգտագործել, իսկ տեղադրված խաղասարքերը միայն պլաստիկից են։ Պետական համապատասխան մարմիններն էլ ստուգելուց հետո տվել են իրենց դրական եզրակացությունը՝ դրանք շահագործելու համար։ Ա. Մանասյանը նշեց, որ համապատասխան մարմինները հետագայում էլ պարբերաբար կկազմակերպեն ստուգայցեր, առաջիկայում դրանց սարքինության վիճակին տեղեկանալու համար։
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Այս մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

2014-07-21
Առաջարկում ենք դիտել Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեության վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» պատրաստած հաղորդումը, որը «Արմենիա» հեռուստաընկերության միջոցով եթեր հեռարձակվեց հուլիսի 20-ին ժամը 17-ին։ՀԱԸ-ի մամուլի բաժին

2014-08-02
Հուլիսի 20-ին Հայ Ավետարանչական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ լրագրող The Boston Globe թերթի թղթակից և Բոստոնի համալսարանի լրագրության ֆակուլտետի դասախոս Ջուլիետ Փենինքթոնի հետ:
Հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում բանախոսը անդրադարձավ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, դրա լուսաբանմանը ամերիկյան մամուլում և այդ ուղղությամբ տարվող բազմածավալ աշխատանքներին:
Ջուլիետ Փենինքթոնը մորական կողմից հայ է: Նա եղեռնը վերապրած սերնդի շառավիղներից է: Ամուսինը բրիտանացի է:
Իրեն ուղղված հարցին՝ արդյո՞ք կարելի է համագործակցել ամերիկյան լրագրողների հետ, Ջուլիետը պատասխանեց. <<Ես կարծում եմ, որ անհնար ոչինչ չկա: Իմ շրջանակը լայն է և ես կարող եմ օգտակար լինել այդ հարցում: Սակայն նախօրոք պետք է ձեռք բերվեն որոշակի համաձայնություններ>>:
Բանախոսը պատասխանեց ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին ցեղասպանությանը, ամերիկահայ և թուրքական լոբբինգին, ամերիկյան դպրոցներում ցեղասպանության դասավանդմանը, լրագրողական աշխատանքին և այլ:
Տիկին Փենինքթոնի խոսքը թարգմանում էր Հայ մանկատների միության (S.O.A.R.) Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ` Սիրանույշ Հովհաննիսյանը:
Հանդիպման ավարտին Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա լրագրողներին մասնակցության և տիկին Փենիքթոնին՝ հայ լրագրողների հետ հանդիպելու առաջարկը չմերժելու համար:

2014-08-05
2014 թ. Հուլիսի 25-ի Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակումª Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդվարդ Կիրակոսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ստորագրեցինª ՙՈւսուցում և մասնագիտացում՚ համատեղ գործակցության պայմանագիր:
Ըստ ծրագրի աշխատանք փնտրող երիտասարդները որոշակի ժամանակահատված ուսանելով արհեստավարժ մասնագետներիª դերձակի, վարսահարդարի, մատուցողի, ֆուրշետ ձևավորողի, հացթուխի, հրուշակագործի և այլ մասնագետների մոտ ձեռք կբերեն իրենց նախընտրած մասնագիտությունը և կաշխատեն:
Պայմանագրի ստորագրմանը ներկա էինª Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, միության գործարարների շահերի պաշտպանության գծով գլխավոր մասնագետ, վերոնշյալ ծրագրի համակարգող Սուսաննա Խալաթյանը, միության մամուլի գծով պատասխանատու Վրեժ Սարուխանյանը և Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ:

Այս մասին կարող եք կարդալ նաև Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միության կայքէջում։

2014-09-02
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, Երևանի <<Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն>> կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանին, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, ԱՀԱԸ մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանին:

2014-09-18
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ահա արդեն երկու տասնամյակ է հնարավորինս օգտակար է լինում հայկական բանակին՝ Հայաստանում կամ Արցախում:
Դրա վառ ապացույցն է ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանի շնորհակալական նամակը ուղղված Հայ Ավետարանչական ընկերակցությանը՝ ի դեմս ԼՂՀ-ի ներկայացուցիչ Արսեն Մանասյանի:


2014-09-19
Սեպտեմբերի 19-21
Սեպտեմբերի 18-ին, ՀԱՅԱՍՏԱՆ –ՍՓՅՈՒՌՔ 5-րդ համաժողովի մասնակիցները այցելեցին Երևանի պետական պատկերասրահ դիտելու ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այցլուների հետ էին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամները խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանի գլխավորությամբ:
Այնուհետև համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ գլուխ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:
Նույն օրը երեկոյան Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվիրակությունը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից կազմակերպված ընդունելությանը։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացումը:
Համաժողովի բացմանը ներկա են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսները, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը:
Համաժողովին մասնակցում են սփյուռքյան 300 կազմակերպությունների շուրջ 1050 ներկայացուցիչներ ավելի քան 60 երկրներից:
Ելույթներ ունեցան ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը, օրհնության խոսք փոխանցեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Հովել Միքայելյանը:
Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվիրակության կազմում են.

2014-10-06
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսը 7 մասնաշենքից բաղկացած «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» –ի մասին «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացնում են «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները:





2014-10-10
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հյուրընկալվեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախ:
Նախարարին կրթօջախի մուտքի մոտ դիմավորեցին ԱՀԱԸ-ին գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը, ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, աշակերտները և ուսուցիչները:
Փոխադարձ ողջույններից հետո նախարարը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի առանձնահատկություններին, եղավ լաբորատորիաներում, ռազմագիտության դասարանում:
Ծանոթանալով ռազմագիտության դասարանի հագեցվածությանը՝ նախարար Ս. Օհանյանը խոստացավ առաջիկա մի քանի օրում դասարանը համալրեն այն ամենով, ինչը հարկավոր է լիարժեք դասընթաց կազմակերպելու համար:
Գրադարանը դիտելիս նախարարը գրադարանին հանձնեց իր հեղինակած գրքերից մի քանիսը:
Դահլիճում երեխաները ելույթ ունեցան հյուրերի համար: Նրանք ողջունեցին նախարարին, հյուրերին, երգեցին հայրենասիրական երգեր և արտասանեցին:
Ելույթ ունեցավ նախարար Ս. Օհանյանը: Նա ողջունեց աշակերտներին և ուսուցչակազմին, բարեմաղթեց նրանց, շնորհակալություն հայտնվեց Հայ Ավետարանչական ընկերակցությանն ու բարերար Էդվարդ Ավետիսյանին բոլոր առումներով հարմարավետ կրթօջախի և բոլոր հայրենանվեր գործերի համար, որ իրականացնում է Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու բարերար Էդվարդ Ավետիսյանը:
Նախարարը երեխաներին ուղղված իր կոչում քաջալերեց նրանց լավ սովորել, դառնալ հայրենիքի համար լավ զինվորներ ու քաղաքացիներ:

2014-10-08
2014 թ. հոկտեմբերի 8-ին Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բացման պաշտոնական արարողությունը:
Այդ օրը տոնական էր կրթօջախի տարեգրության մեջ:
1999 թվականից դպրոցը գործում էր նույն վարչական շրջանի տարածքում՝ խորհրդային տարիներին կառուցված տիպային մանկապարտեզի շենքում: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթօջախը տեղափոխվեց 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց համալիր:
Դպրոցի պաշտոնական բացումը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը տիկնոջ՝ Փամելա Ավետիսյանի հետ, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության ծառայողներ և աշխատակիցներՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Դպրոցի բակում ՀՀ Նախագահին դիմավորեցին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և այլք:
ՀՀ նախագահին աղ ու հացով դիմավորելուց հետո տեղի ունեցավ Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեանների անվան նախակրթարանի մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին հետևեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների դպրոց»-ի բացումը: Նորամուտի ժապավենը կտրելուց հետո գլխավոր մուտքի նախասրահում նախագահի մուտքը դպրոց ողջունեց կրթօջախի պարախումբը:
Դպրոցում շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ լաբորատորիաներում, առարկայական կաբինետներում, մեծ մարզասրահում, դասասենյակներում, ծանոթացավ ուսումնառության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքներին:
Այնուհետև դպրոցի 300-տեղանոց դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը: Ելույթ ունեցան ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն:
ՀՀ Նախագահը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Էդվարդ Ավետիսյանը կարևորեց ցուցաբերվող աջակցության նշանակությունը աճող սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
Բարերարի կինը՝ Փամելա Ավետիսյանը, կրթահամալիրին դաշնամուր նվիրեց: ՌՈՅԱԼ
Հանդիսությունը շարունակվեց կրթահամալիրի սաների ելույթներով:
Նույն օրը երեկոյան Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը պաշտոնական ընթրիք տվեց դպրոցի բացման կապակցությամբ Երևան ժամանած հյուրերի, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչիների համար:
Ընթրիքի ժամանակ ելույթ ունեցավ աշխարհում հաշմանդամների միակ ՚Փարոսՙ կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Ռաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:
Պաշտոնական ընթրիքի մասնակիցներին ողջունեց ԱՀԱԸ նախագահ Հովսեփ Զերոնյանը: Ներկաները մեկ անգամ ևս շնորհավորեցին Հայ Ավետարանչական ընկերակցությանը, բարերար Էդվարդ Ավետիսյանին, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին և ամբողջ ուսուցչական կազմին:
Այս մասին կարող եք կարդալ նաև՝

2014-10-17
Վերջին օրերին ոչ ճիշտ տեղեկություններ են տարածվել Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի վերաբերյալ:Այս կապակցությամբ առաջարկում ենք կարդալ ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Ի պատասխան «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի՝ Երևան ՀԱԹ թաղամասում բացված դպրոցի, վերջինիս աղանդավորների կողմից հովանավորված լինելու և դպրոցի բացմանը մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախարար Արմեն Աշոտյանի մասնակցության մասին արված հայտարարությանը տեղեկացնում եմ, որ
1. Հայաստաննի տարածքում գործող ցանկացած, այդ թվում նաև նշված դպրոցում ուսումնական դասընթացները կազմակերպվում են կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով և դասագրքերով, ինչի մասին իր խոսքում նշել է նաև կրթության և գիտության նախարարը:
Հետևաբար, այնտեղ դասավանդվում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան
2. Կրթության նախարարի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին զգալի խորացել է եկեղեցի-դպրոց կապը, ինչը կարծում եմ՝ ակնհայտ է և չունի ապացուցման կարիք:
3. Հայ ավետարանչական ընկերակցությունը չի հանդիսանում աղանդավորական կազմակերպություն
4. Արմեն Աշոտյանը դեռևս 2009թ ին, երբ հանդիսանում էր ԱԺ պատգամավոր, հեղինակել է մինչ այս գործող թերևս ամենահաջող օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որն ուղղված էր ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն վերապահված դիրքերի պաշտպանությանը և եկեղեցու ամրապնդմանը:
Զոհրապ Եգանյան (Ֆեյսբուք)

2014-10-21
Երեխաներիպաշտպանության(ԵՊ)ցանցը երեխաների և երիտասարդների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների միավորում է, որը գործում է 2005 թվականից: Ցանցի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների բարեկեցությանն ու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը՝ օրենսդրական բարեփոխումների և երեխաների պաշտպանության համակարգի հզորացման միջոցով:
ԵՊ ցանցի հիմնական ռազմավարական ուղղություններն են.
Ներկայումս Ցանցինանդամակցումեն ոլորտի 33 կազմակերպություններ, այդ թվում՝ նաև ԱմերիկայիհայավետարանչականընկերակցությանՀայաստանիմասնաճյուղը։
2012 թվականից ԵՊ ցանցն անդամակցում է Սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիային, որին անդամակցում են այս ոլորտում տասը երկրից ավելի քան 500 կազմակերպություն:
Այս տարվա հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵՊ ցանցի առաջին Գլխավոր համաժողովը, որին հրավիրված էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշպանության ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը, ChildPact-ի գլխավոր քարտուղար Միրելա Օփրեան, ինչպես նաև ներկա էին անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց Ցանցի գործունեությունը և նշեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունը երեխաների պաշտպանության նոր ռազմավարություն է մշակում և այս գործընթացում կարևորում է ոլորտի ակտիվ ՀԿ-ների մասնակցությունն ու աջակցությունը:
Համաժողովի ընթացքում Ցանցի անդամ կազմակերպությունների քվեարկությամբ ընտրվեց Ցանցի խորհուրդը ՝ բաղկացած Ցանցում 9 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք են՝
ԱմերիկայիՀՕՖ-ի «Երեխաներիաջակցությանկենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանն վերընտրվեց՝ որպես Ցանցի նախագահ։
Այնուհետև Խորհուրդը, ԵՊ ցանցի 2014-15թթ. ռազմավարությանը համապատասխան, ձևավորեց աշխատանքային խմբեր՝ ըստ հետևյալ թեմաների.
ԵՊ ցանցում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, որպես Ցանցի Խորհրդի անդամ, ներկայացնում է ԱՀԱԸՀՄ-ի Հովանավորության բաժնի պատասխանատու Քրիստինա Սիմոնյանը։
Գլխավոր համաժողովի մասին ավելի մանրամասն՝ http://www.childpact.org/2014/10/14/the-general-assembly-of-the-armenian-child-protection-network-new-working-groups-new-board-new-members/

2014-10-24
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամը, որը համակարգում է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց»-ը գործում է 1999 թվականից: Կրթահամալիրի գոյությունը բխում է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության առաքելությունից, որի մեկ բաղկացուցիչն է կարիքավոր երեխաների լիարժեք և որակյալ կրթությունն ու նրանց ապագայի հոգսը:
Հայաստանի առաջին «կանաչ» դպրոցի շինարարական աշխատանքները տևեցին 2 տարի և արդեն ս.թ. սեպտեմբերի 1-ից դպրոցը տեղափոխվեց նորակառույց համալիր: Համալիրի 7 մասնաշենքերն ամբողջությամբ հագեցած են տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների համար նախատեսված բոլոր հարմարությունները: Ինչպես նշում է կրթահամլիրի մասին disabilityinfo.am-ի հոդվածը. «Կան վերելակներ, թեքահարթակներ, բռնակներ աստիճանների մոտ: Գրադարանը, ֆիզկուլտուրայի դահլիճը, դպրոցական զուգարանները նույնպես հարմար են: Բոլոր մուտքերի դիմաց կան թեքահարթակներ, իսկ դասասենյակների դռները լայն են ու հիմնականում չունեն շեմեր»: Այդ մասին կարող է նաև վկայել այն փաստը, որ դպրոցի պաշոնական բացման արարողությանը հաջորդող երեկույթի ժամանակ ելույթ ունեցավ հայտնի «Փարոս» կամերային երգչախումբը:
Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, - «Սա մեր երազի դպրոցն է, դպրոց, որը հայ մանուկին որևէ բանով չպետք է վիրավորի»:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ http://disabilityinfo.am/5179

2014-10-27
2014թ. սեպտեմբերի 18-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ էր այցելել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նորավանք» հիմնադրամի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հեռանկարները։
Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը «Նորավանք» հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը հանդես եկավ «Մերձավոր Արևելքի հայ համայնքները. հեռանկարներ և ռազմավարություն» թեմայով զեկուցմամբ։ Նա մանրամասն ներկայացրեց տարածաշրջանի հայ համայնքներում ներկայումս նկատվող դրական և բացասական միտումները։ Զեկուցողը նշեց, որ թեև Մերձավոր Արևելքի հայ համայնքները շահեկանորեն տարբերվում են Սփյուռքի մյուս համայնքներից ազգային դիմագծի պահպանմամբ, այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի հայ համայնքների առջև ներկայումս կանգնած են լուրջ մարտահրավերներ։ Որպես հիմնական մարտահրավերներից մեկը նշվեց տարածաշրջանում ընդհանրապես քրիստոնյա փոքրամասնության վտանգված լինելու հանգամանքը։ Զեկուցման ընթացքում որպես Մերձավոր Արևելքի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերներ քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքից հայերի արտագաղթի, խառնամուսնությունների, համայնքների ֆինանսական կորողությունների նվազման, տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման և այլ հիմնահարցեր։
Փոլ Հայդոստյանը մանրամասն խոսեց Մերձավոր Արևելքի հայկական համայնքների հեռանկարների և ռազմավարական խնդիրների մասին։
Զեկուցումից հետո ծավալվեցին ակտիվ հարցուպատասխան և քննարկում։
Հանդիպման ավարտին «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի որոշմամբ վերապատվելի Փոլ Հայդոստյանն ընտրվեց «Նորավանք» հիմնադրամի գիտական-փորձագիտական խորհրդի անդամ։
http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=12897

2014-10-26
2014թ. հոկտեմբերի 7-ին «Նորավանք» ԳԿՀ-ում հյուրընկալվեցին Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագեսյանը և Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Սերոբ Մեգերդիչյանը։ Հանդիպմանը «Նորավանք» ԳԿՀ-ից մասնակցում էին գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, փոխտնօրեն Արթուր Դումանյանը, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը և նույն կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը։
Հանդիպմանը քննարկվեցին Սփյուռքի, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքների արդի վիճակն ու խնդիրները, ինչպես նաև «Նորավանք» ԳԿՀ-ի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպման ավարտին Փոլ Հայդոստյանին հանձնվեց «Նորավանք» ԳԿՀ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ ընտրվելու վկայագիրը և կնքվեց համագործակցության հուշագիր «Նորավանք» ԳԿՀ և Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի հետազոտության կենտրոնի միջև։
http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=12930

2014-10-28
Երեխաների պաշտպանության (ԵՊ) ցանցը երեխաների և երիտասարդների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների միավորում է, որը գործում է 2005 թվականից: Ցանցի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների բարեկեցությանն ու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը՝ օրենսդրական բարեփոխումների և երեխաների պաշտպանության համակարգի հզորացման միջոցով:
ԵՊ ցանցի հիմնական ռազմավարական ուղղություններն են.
Ներկայումս Ցանցին անդամակցում են ոլորտի 33 կազմակերպություններ, այդ թվում՝ նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը։
2012 թվականից ԵՊ ցանցն անդամակցում է Սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիային, որին անդամակցում են այս ոլորտում տասը երկրից ավելի քան 500 կազմակերպություն:
Այս տարվա հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵՊ ցանցի առաջին Գլխավոր համաժողովը, որին հրավիրված էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշպանության ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը, ChildPact-ի գլխավոր քարտուղար Միրելա Օփրեան, ինչպես նաև ներկա էին անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց Ցանցի գործունեությունը և նշեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունը երեխաների պաշտպանության նոր ռազմավարություն է մշակում և այս գործընթացում կարևորում է ոլորտի ակտիվ ՀԿ-ների մասնակցությունն ու աջակցությունը:
Համաժողովի ընթացքում Ցանցի անդամ կազմակերպությունների քվեարկությամբ ընտրվեց Ցանցի խորհուրդը ՝ բաղկացած Ցանցում 9 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք են՝
Ամերիկայի ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանն վերընտրվեց՝ որպես Ցանցի նախագահ։
Այնուհետև Խորհուրդը, ԵՊ ցանցի 2014-15թթ. ռազմավարությանը համապատասխան, ձևավորեց աշխատանքային խմբեր՝ ըստ հետևյալ թեմաների.
ԵՊ ցանցում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, որպես Ցանցի Խորհրդի անդամ, ներկայացնում է ԱՀԱԸՀՄ-ի Հովանավորության բաժնի պատասխանատու Քրիստինա Սիմոնյանը։
Գլխավոր համաժողովի մասին ավելի մանրամասն՝ http://www.childpact.org/2014/10/14/the-general-assembly-of-the-armenian-child-protection-network-new-working-groups-new-board-new-members/

2014-11-04
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան՝ լուծելու իր խնդիրները:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այս առթիվ շնորհավորում է բոլոր սոցիալական աշխատողներին՝ մաղթելով ուժ, եռանդ ու նվիրվածություն այս դժվարին և պատասխանատու կոչումն իրականացնելու համար:

2014-11-02
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին, կարևորելով բնական միջավայրի մաքրությունը և կանաչապատումը, իրենց անձնակազմով նոյեմբերի 1-ին մասնակցեցին Շիրակի մարզի Սարալանջ գյուղի ծառատունկին:
Հայաստան Ծառատունկ Ծրագրի (ՀԾԾ) (Armenia Tree Project) շրջանակներում Սարալանջ գյուղում ԱՄԱՀԸՄ-ի աշխատակիցները և կամավորներ տնկեցին 700 հացենու ծառ: Մասնակիցների ոգևորությունը փոխանցվեց գյուղի բնակիչներին. գյուղի երիտասարդներն ու պատանիները ևս միացան ԱՀԱԸ անձնակազմին:
Գյուղի բնակիչները և գյուղապետարանի անձնակազմը շատ շնորհակալ էին կազմակերպության շուրջ 30 եռանդուն ներկայացուցիչներին իրենց նվիրատվության և բարի գործի համար: Համագործակցության շրջանակներում Սարալանջի գյուղապետարանի անձնակազմը խոստացավ հետևողական լինել ծառերի խնամքին:
Կամավորների խումբը վերադարձավ Երևան հոգնած և շատ տպավորված իրենց անցկացրած օրվանից և ծրագրում ունեցած ներդրումից:
ԱՀԱԸՀՄ շնորհակալություն է հայտնում Հայաստան Ծառատունկ Ծրագրին համագործակցության համար` այն շարունակելու ակնկալիքով:

2014-11-05
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար Չառլզ Բիլեզիքյանի ընտանիքին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Չառլզ Բիլեզիքյանի բարեգործական գործունեությունը Հայաստանում և Արցախում, մասնավորապես Շուշիում և Երևանում կառուցած նախակրթարանները և Երևանի «Մարգարյան հիվանդանոցի» երկրորդ հարկաբաժնի վերանորոգումը: Հրանուշ հակոբյանը կարևորեց հայ բարերարների դերը հայապահպանության գործում և ներկայացրեց նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այն ծրագրերը, որոնք նպաստում են հայապահպանությանը:
Հաշվի առնելով ամերիկահայ բարերար Չարլզ Բիլեզիքյանի ավանդը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, հայ համայնքների կրթական, և մշակութային խնդիրների լուծման գործում ունեցած ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
ՀՀ Սփյուռքի նախարարը ամերիկահայ բարերար Չառլզ Բիլեզիքյանին ավանդը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու համար պարգևատրեց «Պողոս Նուբար» մեդալով:


http://www.mindiaspora.am/am/News/3444

2014-11-06
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Ավետիսյան կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մի շարք պաշտոնական այրեր, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:
Դպրոցում շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքներին: Դպրոցը տարածաշրջանում առաջինն է հավակնում ստանալու «Էներգետիկայի և բնապահպանական նախագծման մեջ առաջնայնություն» (Leadership in Energy and Environmental Design, LEED, https://new.usgbc.org/leed) միջազգային հավաստագիրը:

2014-11-13
Հոկտեմբերի 25-ը յուրահատուկ էր գյումրեցիների համար: «Գյումրու Օրվան» նվիրված տոնական համաքաղաքային մի շարք միջոցառումների մեջ առանձնահատուկ էր մի ծրագիր, որով բացահայտվում էին Գյումրու գաղտնիքները: Այդ օրը մշակույթի հարուստ պատմություն ունեցող քաղաքում կարելի էր տեսնել արհեստագործական ավանդույթների ներկայացումը: Քաղաքի կենտրոնական փողոցում տեղադրվել էին տաղավարներ, որտեղ իրենց ձեռագործ աշխատանքներն էին ներկայացնում զանազան արհեստոգործական կազմակերպություններ և անհատներ:
Այս միջոցառման շրջանակում իր ուրույն դերն ու մասնակցությունն ունեցավ նաև ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի մշակութային բաժինը, որտեղ գործում են ասեղնագործության, մաքրամեի, գոբելենի, կարպետագործության, փայտամշակման և դիզայնի խմբակներ: Ներկայացվեցին երեխաների կողմից պատրաստված աշխատանքներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել շատերի մոտ:
Գյումրու գրասենյակի տաղավար այցելեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, և այլոք:
«Գյումրու Օրվան» նվիրված արհեստագործական ավանդույթների ներկայացումը գրասենյակի մշակութային բաժինի կողմից կարելի է նկարագրել որպես նորություն, բացահայտում, հետաքրքրություն և նոր ընկերների ձեռք բերում:

2014-11-14
Նոյեմբերի 11-ին ԱՀԱԸՀՄ-ն մասնակցեց Երևանի Պետական Համալսարանի «Մենք միասին ենք» համաժողովին, ինչպես նաև «Դեպի սոցիալական աշխատանքի ծառայություններ ՀՀ-ում» գիտագործնական կոնֆերանսին՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան և սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին:
Գիտաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաև Երեխաների պաշտպանության ցանցը, որի անդամ կազմակերպություններում սոցիալական աշխատանքի ծառայություններն իրենց կարևոր տեղն են զբաղեցնում ՝ ունենալով մեկ միասնական նպատակ. օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը: Գիտաժողովին ինչպես արժեվորվեցին ոլորտի ձեռքբերումները, այնպես էլ քննարկվեցին այն մարտահրավերները, որոնք դեռ իրենց լուծմանն են սպասում:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, իթիվսայլկազմակերպությունների, մասնակցեց համաժողովին նախորդող սոցիալական ծառայությունների ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանում կազմակերպության սոցիալական ծառայությունների անցած 25-ամյա ճանապարհը:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, միջազգային կազմակերպությունների, տարբեր պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ և այլոք:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի մի շարք վաստակավոր դասախոսներ և աշխատակիցներ ՀՀ վարչապետի և ԱՍՀ նախարարի կողմից պարգևատրվեցին՝ ոլորտում իրենց բազմամյա ներդրման և նվիրված աշխատանքի համար:

2014-11-24
Նոյեմբերի 21–ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանն ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Նարինե Պետրոսյանն այցելեցին Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող ԱՀԱԸ-ի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն:
Պն. Ուլիխանյանն ու իր գործընկերները ծանոթացան կենտրոնի աշխատանքներին և երեխաներին մատուցվող կրթական, սոցիալ-հոգեբանական և արտթերապեվտիկ ծառայություններին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը բարձր գնահատեց Կենտրոնի աշխատանքները, շփվեց երեխաների և աշխատակիցների հետ՝ առաջարկելով համագործակցել Նոր Նորք վարչական շրջանի համապատասխան բաժինների հետ: Արդյունքում տվյալ վարչական շրջանում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքները կստանան առավել արդյունավետ աջակցություն:
Պն. Ուլիխանյանը Կենտրոնի համար օգտակար մի շարք առաջարկներ արեց, որոնք անպայման հաշվի կառնվեն ԱՀԱԸ-ի կողմից:
Հիշեցնենք, որ «Շող»-ի առաքելությունն է օգնել կրթական դժվարություններ ունեցող երեխաներին՝ բարելավել իրենց կրթության որակը, հաճույք ստանալ կրթության ընթացքից և առաջադիմել դպրոցում:
«Շող» կենտրոնը շուրջ 70 դպրոցահասակ երեխայի բարեգործական հիմունքներով մատուցում է սոցիալ-կրթական, հոգեբանական, ապահովման և ժամանցի ծառայություններ: Շահառուների հետ աշխատում են բարձր որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներ /մանկավարժներ, սոցիալական աշխատողներ և հոգեբան/:
Երեխաները կենտրոն են հաճախում դպրոցի դասերի ավարտից հետո, սնվում են համեղ և տաք կերակրատեսակներով, ապա, ձևավորված տարիքային խմբերին համապատասխան, մասնակցում նախատեսված դասապատրաստումներին: Բոլոր երեխաները խմբային հանդիպումներ են ունենում սոցիալական աշխատողների և հոգեբանի հետ, իսկ անհատական հանդիպումները վերոնշյալ մասնագետների հետ տեղի են ունենում՝ ըստ կարիքի: Երեխաների համար գործում են նաև արտթերապևտիկ նշանակություն ունեցող նկարչության, ձեռարվեստի և պարի խմբակներ, ինչպես նաև՝ համակարգչային դասընթացներ:
Կենտրոնում իրականացվում են խմբային և անհատական հանդիպումներ նաև ծնողների հետ /հոգեբան, սոց.աշխատող/:
«Շող» կենտրոնը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամաձայնությամբ:
Չափազանց կարևոր է նաև, որ ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին՝ ծնողների աշխատանքային զբաղվածության ժամերին գտնվելու անվտանգ միջավայրում, ինչով նաև կանխարգելում է երեխաների ընդգրկումը անցանկալի խմբավորումներում և այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են կապված լինել բակում գտնվելու, առանց վերահսկողության մնալու հետ՝ սկսած վնասվածքներից, մինչև երեխաների նկատմամբ բռնության դրսևորումը օտարների կողմից:
Ծրագրի իրականացումը նշյալ համայնքներում պայմանավորված է ոչ միայն անհատական ծառայություններ մատուցելով, այլև որոշակի կրթամշակութային և դաստիարակչական միջավայր ստեղծելու նպատակով, քանի որ պարզ է , որ նման կենտրոնի առկայությունը ընդհանուր առմամբ դրական է ազդում համայնքային մթնոլորտի վրա, խթանում է ինտեգրացիան և աջակցում է համայնքում երեխաների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
![]() |
![]() |
![]() |
![]() |

2014-11-25
Մոտենում է Սուրբ Ծնունդը, և Ավետարանչական Ընկերակցությունում արդեն աշխուժություն է տիրում. մեր թատրոնը ոգևորված պատրաստվում է իր տոնական ներկայացմանը՝ հեքիաթով լցնելու այդ յուրահատուկ օրը: Սակայն ի՞նչ Սուրբ Ծնունդ առանց նվերների: Այս տարի, հատուկ հայ մանուկների համար, Միացյալ Նահանգներից հյուրերի ենք սպասում. 7 եռանդուն ամերիկացի կամավորներ մեկ շաբաթով գալիս են Հայաստան. նրանց այցի նպատակը մեկն է. մասնակցել ԱՀԱԸ-ի Սուրբ Ծննդյան նվերների զվարճալի փաթեթավորմանը: Իսկ դրա արդյունքը մեկն է լինելու. երեխաների ուրախությամբ և բարի ակնկալիքով լցված աչքերը:
Հրավիրում ենք ակտիվ երիտասարդներին դեկտեմբերի 15-ին, 16-ին և 18-ին միանալու մեր հյուրերին և օգնելու նրանց՝ խնդություն պարգևել հայ մանուկներին: Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Շտապե՛ք զանգահարել և գրանցվել՝ 543576; 543578: Կընտրվեն 7 ամենամոտիվացված և ակտիվ կամավորները:

2014-11-26
Գունագեղ աշունն իր կախարդական գույներով մտավ նաև Երևանի «Շող» ցերեկային կենտրոն: Սոցիալական աշխատողների առաջնորդությամբ յուրաքանչյուր երեխա ընտրեց հատուկ երազանքի մի տերև, որի վրա գրեց իր աշնանային երազանքը: Այնպիսի մի գեղեցիկ երազանք, որը պիտի կատարվեր աշնանը: Այսպես ծնվեց «Երազանքների աշուն» խորագրով պաստառը:
Այս աշնանը կենտրոնի տարիքով փոքրիկների խումբը այցելեց Բուսաբանական այգի: Սոցիալական աշխատողները հետաքրքիր խմբային աշխատանք իրականացրեցին Բուսաբանական այգում, որի նպատակն էր երեխաներին ծանոթացնել տարբեր բույսերի և ծառատեսակների հետ, ինչպես նաև աշնան հեքիաթային գույների հմայքին: Իսկ ամենակարևորը, երեխաները սովորեցին, թե ինչպես կարող են բազմագույն տերևներից պատրաստել աշնանային ծաղիկներ: Երեխաներից շատերը առաջին անգամ էին լինում Բուսաբանական այգում և վերադարձան շատ վառ տպավորություններով:

2014-11-25
Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի սաները, չնայած վանաձորյան աշնանային ցուրտ եղանակին, ոգևորված էին աշնանամուտի գունային երանգների բազմազանությամբ: Ինչպես նշեց սաներից մեկը.
- Սիրում եմ աշունը, մանավանդ, երբ քայլում եմ փողոցով և լսում գունագեղ տերևների խշշոցը:
Երեխաների նման ոգևորվածությունը հիմք դարձավ կենտրոնի աշխատակիցների համար «Աշունը Շող կենտրոնի սաների աչքերով» խորագրով միջոցառումների շարք անցկացնելու համար:
Կարևորելով երեխաների ստեղծագործական մտքի զարգացումը՝ կազմակերպվեցին խմբային աշխատանքներ. ապլիկացիաներ պատրաստելու միջոցով կենտրոնի սաները այգում հայթաթում և գունազարդում էին ընտրված թեմաների շուրջ կոլաժներ: 
Երեխաները բաժանվեցին 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրին տրվեցին համապատասխան աշխատանքային պարագաներ. սոսինձ, մկրատ, թղթեր, ներկեր: Խմբային աշխատանքի արդյունքում երեխաները պատրաստեցին կրեատիվ յուրահատուկ կոմպոզիցիաներ, որոնց միջոցով արտահայտեցին իրենց զգացմունքները աշնան հանդեպ:
Որպես հիմնական «գործիք» ծառայեցին տարբեր ծառերի տերևներ: Երեխաները մանկավարժի հետ միասին պատկերեցին տարվա չորս եղանակները: Այս կիրառական աշխատանքները օգնեցին շատերին ընկալել տարվա եղանակների միմյանց հաջորդելու անվերջ պտույտը, զգալ յուրաքանչյուր եղանակի գեղեցկությունը, իսկ ամենափոքրիկներին հնարավորություն տրվեց մեկ անգամ ևս ամրապնդելու դրանց անունները:
Միջոցառումների շարքի տրամաբանական ավարտը «Բնությունն իմ աչքերով» բացօթյա դասընթացն էր: Մասնակից երեխաների հետ քննարկվեցին տարվա եղանակների յուրահատկությունները, ընդգծվեց, որ բնությունը մեր մեծագույն հարստությունն է, որի գեղեցկությունը պետք է գնահատել և համապատասխան ուշադիր վերաբերմունքով պահպանել:


2014-12-02
ԱՀԱԸ շնորհալի երիտասարդներից է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 4» նախագծի մասնակից և սիրված երգիչ Հովհաննես Բաբախանյանը:
Ավետարանչականը իր գործունեության ընթացքում ներկա է եղել երգչի կայացման մի շարք փուլերում: Հովհաննեսը 10 տարեկան հասակից սկսել է հաճախել Հայ Ավետարանչական Ընկերակցության «Օվսաննա» երգչախումբը, որտեղ և արել է իր առաջին քայլերը: Երգչախմբի հետ միասին մասնակցել է «Մուտք 21 դար» փառատոնին և արժանացել է Գրան պրի մրցանակի:
Շնորհալի պատանին ակտիվորեն ներգրավվել է նաև Ընկերակցության «Հայասա» թատերախմբի աշխատանքներին: Խաղացել է «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսում Սողոմոն Թեհլերյանի գլխավոր դերը, ինչպես նաև մարմնավորել է գլխավոր հերոս Մոնոլիոսի դերը «Հիսուսի երկրորդ խաչելությունը» պիեսում: Իր մասնակցությունն է ունեցել նաև «Անվերջ վերադարձ» և «Իմ ընկեր Ջիմին» ներկայացումներում:
Միաժամանակ ստանալով երաժշտական կրթություն՝ սովորել և ավարտել է Ա. Աճեմյանի անվան թիվ 19 երաժշտական դպրոցի շվիի բաժինը: Այն ավարտելուց հետո ընդունել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինը: Հովհաննեսն իր մագիստրոսի կոչումը ստացել է դասական երգեցողության ամբիոնում:
2001 թվականին Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ Հովհաննեսը նկարահանեց իր առաջին տեսահոլովակը՝ Շերամի «Անջիգյար յար» երգի հիման վրա: Ավետարանչականի օգնությամբ նույն տարում Երևանում տեղի է ունեցել իր առաջին մենահամերգը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Հովհաննեսը թողարկել է երկու ձայնասկավառակ. առաջինը՝ «Համբերե հոգիս», թողարկել է Միացյալ Նահանգներում, իսկ երկրորդը՝ «Քելե-քելե», արդեն Երևանում: Արդեն իսկ կայացած երգիչը Երևանում և արտերկրում մասնակցել է մի շարք փառատոնների և արժանացել է հաղթանակների: Համերգներով հանդես է եկել Իրաքում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Վրաստանում:
Հովհաննեսը մինչ օրս էլ հանդես է գալիս անհատական գործունեությամբ, ունենում է համերգներ և հեռուստաելույթներ տարբեր բեմահարթակներում և տարբեր հեռուստաալիքներում: Դրա վառ ապացույցն է 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 4» նախագծին իր մասնակցությունը, որից մի հատված կարողեք դիտել այս հղումով:
Ավետարանչական ընկերակցությունը հպարտանում է Հովհաննեսի նման տաղանդավոր երիտասարդներով և մաղթում է նրան նորանոր հաջողություններ:
![]() |
![]() |
.png)
2014-12-20
Հարգելի բարեկամներ,
Ձեր ուշադրությանն ենք հրավիրում Սուրբ Ծննդյանը նվիրված մի պարզ, բայց օգտակար խաղ-մրցույթ:
Նշված բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանած առաջին 10 անձինք կստանան հրավիրատոմս՝ իրենց փոքրիկ բարեկամի (8-14 տարեկան երեխանների) հետ Սուրբ Ծննդյանը նվիրված ԱՀԱԸ-ի ներկայացմանը (Բաղրամյան 18) մասնակցելու համար :
Մրցույթին ՉԵՆ կարող մասնակցել ԱՀԱԸ կամ ՀԱԵ աշխատակիցներ, կամավորներ կամ բարեկամներ:
Պատասխանները կարող եք ուղարկել social.innovation@amaa.am հասցեին մինչև դեկտեմբերի 28-ը՝ նամակում նշելով կոնտակտային տվյալներ:

2014-12-20
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչը ներկայացնում է հայ ավետարանականների պատմությունը, նպատակը և ներդրումը հայ ժողովրդի պատմության մեջ: